Զվարթնոց միջազգային օդանավակայան
Զվարթնոց միջազգային օդանավակայան, Հայաստանի ամենամեծ օդանավակայանը։ Գտնվում է Զվարթնոցից ոչ հեռու, Հայաստանի մայրաքաղաք Երևանից 10 կմ դեպի արևմուտք։
Զվարթնոց միջազգային օդանավակայան
| |||
---|---|---|---|
IATA: EVN – ԻԿԱՕ: UDYZ | |||
EVN | |||
Ամփոփում | |||
Օդակայանի տեսակ | Քաղաքացիական | ||
Սեփականատեր/Օպերատոր | Armenia International Airports CJSC | ||
Ծառայում է | Երևան | ||
Տեղագրություն | Զվարթնոց, Հայաստան | ||
Բարձրացում ԲԾՄ | 2 838 ֆտ / 865 մ | ||
Կոորդինատներ | 40°08′58″ հս․. լ. 44°23′54″ ավ. ե.HGЯO | ||
Մակերես | 9,9 հա | ||
Տեղական ժամանակ | UTC +4/+4 | ||
Աշխատանքի ժամերը | շուրջօրյա | ||
Կայք | |||
Թռիչքի ուղի | |||
Ուղղություն | Երկարություն | Ծածկ | |
մ | ֆտ | ||
09/27 | 3849x56 | 12629x184 | Ասֆալտ/Բետոն |
Վիճակագրություն (2023) | |||
Ճամփորդների թիվը | 5.330.314 https://hetq.am/hy/article/164838 |
Հանդիսանում է խոշոր օդանավակայան, և ազգային ավիափոխադրող չունի։
Պատմություն խմբագրել
Օդանավակայանի շինարարության մասին որոշումն ընդունվել է դեռևս Անտոն Քոչինյանի օրոք։ Մրցույթին ներկայացված երեք նախագծերից ոչ մեկը ժյուրիի և ղեկավարության հավանությանը չէր արժանացել։ ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար ընտրվելուց հետո Կարեն Դեմիրճյանը, ծանոթանալով նախագծերին, հանձնարարեց երեք նախագծերից ստեղծել մեկը՝ վերցնելով յուրաքանչյուրի հաջողված մասը[1]։
Իր հարցազրույցներից մեկում Կարեն Դեմիրճյանն ասել է.
Մի նախագծում տեխնոլոգիան էր լավը, մյուսում՝ ճարտարապետությունը, առաջարկեցի 3 նախագծերից ստեղծել մեկը։ Բայց այն, ինչ այժմ կառուցվել է ամբողջական նախագիծը չէ։ Այնտեղ պետք է լիներ երկրորդ հերթը՝ «Զվարթնոց» օդանավակայանը երկու այդպիսի ծաղկաթերթ է[1]: |
Օդանավակայանի առաջին հերթը ապահովելու էր ներքին՝ միութենական չվերթները, իսկ երկրորդը՝ արտաքին միջազգային չվերթները։
«Զվարթնոց» օդանավակայանի կառուցումով Հայաստանն ունեցավ հանրապետության կապը արտաքին աշխարհի հետ ապահովող հզոր փոխադրամիջոց՝ միջազգային չափանիշներին համապատասխանող թռիչքուղիներով։ Խորհրդային Միությունում՝ այդ շրջանում, Զվարթնոց օդանավակայանի նման թռիչքուղիներ ունեին միայն Մոսկվա և Կիև քաղաքները։
«Զվարթնոց» օդանավակայանի ստեղծագործական խումբը՝ Արթուր Թարխանյանը, Սպարտակ Խաչիկյանը, Ժորժ Շխիյանը, Լևոն Չերքեզյանը, Մկրտիչ Մազմանյանը, Սերգեյ Բաղդասարյանը, Վլադիմիր Գրիգորյանը, 1985 թ. արժանացան ՀԽՍՀ պետական մրցանակի[2]։
Օդանավակայանը կառուցվեց շատ կարճ ժամկետում և մեծ հանդիսավորությամբ բացվեց 1982 թվականի փետրվարի 10-ին[2]։ Այն ժամանակ ընդունում էր միայն ներքին՝ ԽՍՀՄ-ի մեջ կատարվող չվերթեր։ 1985-ին ICAO-ն շնորհեց օդանավակայանին 2-րդ կարգ։ Նոր վերջնակայաններ (տերմինալներ) բացվել են 1998-ին՝ Բեռնային համալիրը, իսկ 2007-ին՝ Նոր միջազգային ուղևորափոխադրման վերջնակայանը։ 2002 թվականի հուլիսին Հայաստանի կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջև կնքվեց պայմանագիր, ըստ որի Զվարթնոց միջազգային օդանավակայանը կոնցեսիոն կառավարման հանձնվեց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերությանը 30 տարի ժամկետով։
2011 թվականին օդանավակայանում բացվել է ուղևորների նոր տերմինալ 34 000 քառակուսի մետր ընդհանուր տարածքով՝ մեկնում և ժամանում սրահներով, գրանցման հարթակներով, VIP սրահներով և կայանատեղիով[3]։ 2019 թվականին «Զվարթնոցը» ռեկորդ է սահմանել տարվա ընթացքում սպասարկված ուղևորների թվով՝ ավելի քան 3 մլն մարդ։ 2022 թվականին օդանավակայանը սպասարկել է ավելի քան 3,5 մլն ուղևոր[4]։
Ավիաուղիներ և ուղղություններ խմբագրել
Վիճակագրություն խմբագրել
See source Wikidata query and sources.
Պատկերասրահ խմբագրել
- Նոր մասնաշենք
-
Օդանավակայանի նոր մասնաշենքը
-
Օդանավակայանի նոր մասնաշենքը
- Հին մասնաշենք
-
Զվարթնոց միջազգային օդանավակայանի հին մասնաշենքը
-
Զվարթնոց միջազգային օդանավակայանի հին մասնաշենքը
-
Օդանավակայանի հին մասնաշենքի մանրակերտը
-
Օդանավակայանի հին մասնաշենքի մանրակերտը
-
Օդանավակայանի հին մասնաշենքը
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Կաթիլներ մեծ ծովից, Երևան, 2007 թ.
- ↑ 2,0 2,1 Կարեն Բալյան, «Արթուր Թարխանյան, Սպարտակ Խաչիկյան, Հրաչյա Պողոսյան», Tatlin, 2012
- ↑ «Зал прибытия нового терминала ереванского аэропорта «Звартноц» сдан в среду в эксплуатацию» (ռուսերեն). Информационное агентство АРКА — новость. Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Ереванский аэропорт "Звартноц" побил рекорд по числу пассажиров в 2022 г.» (ռուսերեն). Sputnik Армения — новость. Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.
- ↑ Liu, Jim (2019 թ․ հոկտեմբերի 9). «airBaltic expands Riga network in S20». routesonline.com.
- ↑ 6,0 6,1 6,2 «Ամռանն ընդառաջ մի շարք ուղղություններով ոչ կանոնավոր չվերթներ կիրականացվեն».
- ↑ 7,0 7,1 http://gdca.am/storage/projects/projects_6345206570_CHARTER_FLIGHTS_S19.doc
- ↑ 8,0 8,1 http://aviation.am/storage/projects/projects_6345206570_CHARTER_FLIGHTS_S19.doc
- ↑ «Iran says 12 dead from new virus, rejects higher death toll».
- ↑ «Пресс-центр». klf.aero. Kaluga International Airport. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Самойлова, Ирина (2019 թ․ դեկտեմբերի 24). «"Азимут" в марте откроет прямой рейс Уфа-Ереван». www.kommersant.ru (ռուսերեն). АО «Коммерсантъ». Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ Liu, Jim (2020 թ․ փետրվարի 19). «EGYPTAIR schedules Sharm el Sheikh – Yerevan charters in 3Q20». Routesonline. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ https://www.calcalistech.com/ctech/articles/0,7340,L-3780211,00.html
- ↑ http://www.kaltour.com/ProductOverseas/OverseasView?pkgpnh=KW45202&hg1hno=OP20180517208&hg1seq=1&hg1sts=PRP&tabmenu=5&iddidd=H2080023
- ↑ https://ru.armeniasputnik.am/society/20200225/22170813/Nouvelair-letom-vpervye-zapustit-pryamye-reysy-iz-Erevana-v-tunisskiy-Monastir-.html
- ↑ «Ростов-на-Дону и Ереван может связать новый авиарейс». rostov.aif.ru. «Аргументы и Факты». 2019 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ |url=https://nordwindairlines.ru/en/booking#/results/47853579 Արխիվացված 2020-09-24 Wayback Machine
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ 19,0 19,1 19,2 https://www.routesonline.com/news/29/breaking-news/286924/ryanair-targets-underserved-armenia-western-europe-market/
- ↑ «Ryanair launches new Yerevan route to Paphos». panorama.am. 2020 թ․ փետրվարի 7. Վերցված է 2020 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ https://corporate.ryanair.com/news/ryanair-continues-armenian-expansion/
- ↑ Wizz Air-ը չվերթեր կիրականացնի Երևան-Լառնակա-Երևան երթուղով
- ↑ 23,0 23,1 «Wizz Air expands into Armenia with two new routes». reuters.com. 2019 թ․ դեկտեմբերի 16.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զվարթնոց միջազգային օդանավակայան» հոդվածին։ |