Կարեն Դեմիրճյան

հայ քաղաքական գործիչ

Կարեն Սերոբի Դեմիրճյան (ապրիլի 17, 1932(1932-04-17)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - հոկտեմբերի 27, 1999(1999-10-27), Երևան, Հայաստան), խորհրդային հայազգի կուսակցական, քաղաքական և պետական գործիչ, ՀԽՍՀ կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար (1974-1988 թվականներ), Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ (1999 թվական), Հայաստանի Հանրապետության ազգային հերոս (1999 թվականին, հետմահու)։

Կարեն Դեմիրճյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 17, 1932(1932-04-17)[1]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էհոկտեմբերի 27, 1999(1999-10-27) (67 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԳերեզմանԳերեզման Կարեն Դեմիրճյանի և Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (1954)[1] և Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոց (1961)[1]
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր և ՀՀ Ազգային Ժողովի նախագահ
ԿուսակցությունԽՄԿԿ[1] և Հայաստանի Ժողովրդական Կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ մեդալ «ԽՍՀՄ պետական սահմանի պաշտպանության գործում աչքի ընկնելու համար» Մեդալ «Կիևի 1500-ամյակի առթիվ»
ԺՏՆՑ ոսկե մեդալ ԺՏՆՑ ոսկե մեդալ ԺՏՆՑ ոսկե մեդալ ԺՏՆՑ ոսկե մեդալ ԺՏՆՑ ոսկե մեդալ ԺՏՆՑ ոսկե մեդալ
Հայաստանի ազգային հերոս և «Մարշալ Բաղրամյան» մեդալ
ԱնդամությունԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե
ԵրեխաներՍտեփան Դեմիրճյան
Ստորագրություն
Изображение автографа
 Karen Demirchyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դեմիրճյանը ծնվել է 1932 թվականի ապրիլի 17-ին, Երևանում, ծառայողի ընտանիքում։ Միջնակարգ կրթությունն ստացել է 26 կոմիսարների անվան դպրոցում։ 1949-1954 թվականներին սովորել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետում՝ ստանալով ինժեներ-մեխանիկի մասնագիտություն։ 1961 թվականին՝ ԽՄԿԿ կենտկոմին առընթեր Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոցը։ 1954-1955 թվականներին աշխատել է Լենինգրադի գիտահետազոտական ինստիտուտներից մեկում, 1955 թվականից՝ Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում՝ տեխնոլոգ, արտադրամասի ավագ վարպետ, պետ, կուսկոմիտեի քարտուղար, գլխավոր ճարտարագետ, տնօրեն։ 1964-1972 թվականներին եղել է ՀԿԿ Երևանի քաղկոմի քարտուղար, երկրորդ քարտուղար, 1972-1974 թվականներին՝ ՀԿԿ կենտկոմի քարտուղար, ապա՝ առաջին քարտուղար, 1991-1999 թվականներին՝ «Հայէլեկտրամեքենա» բաժնետիրական ընկերության նախագահ, գործադիր տնօրեն։

Դեմիրճյանի ղեկավարության տարիներին (1974-1988) հանրապետությունում շահագործման են հանձնվել Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» և սահմանամերձ շրջանների օդանավակայանները, Երևանի մետրոպոլիտենի 1-ին հերթը, Հայկական ատոմակայանը, Մարզահամերգային համալիրը, կառուցվել են Արփա-Սևան ջրատարը, «Հրազդանմաշ», «Պոզիստոր», «Իմպուլս», «Մարս» և այլ գործարաններ, գրապալատը, Մասիս-Նուռնուս և Աղստաֆա-Իջևան-Հրազդան-Սևան-Մարտունի երկաթուղային մայրուղիներ և այլ շինություններ։

1975 թվականի ապրիլի 23-ին առաջին անգամ Հայաստանի բարձրագույն ղեկավարության անունից Դեմիրճյանը դատապարտել է Մեծ եղեռնի կազմակերպիչներին։ Նրա ջանքերով 1978 թվականի ՀԽՍՀ նոր սահմանադրության մեջ վերահաստատվել է հայերենը պետական լեզու ամրագրող հոդվածը, 1980 թվականին կանխվել է Բաքու-Նախիջևան «Բարեկամություն» կոչված ավտոմայրուղու հայաստանյան՝ Մեղրի-Նյուվադի հատվածի շինարարությունը, կառուցվել է Մեղրի-Քաջարան ավտոմայրուղին, Գորիս-Ստեփանակերտ հեռուստավերահաղորդիչ կայանը։

 
Կարեն Դեմիրճյանին նվիրված ՀՀ փոստային նամականիշ

1991-1999 թվականներին Կարեն Դեմիրճյանը գլխավորել է Հանրապետության խոշորագույն ձեռնարկություններից մեկը՝ «Հայէլեկտրամեքենա» ԱՓԲԸ-ն։ 1998 թվականին հիմնադրել է Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ), 1998 թվականին նա առաջադրվեց որպես Հանրապետության նախագահի թեկնածու։ 1999 թվականի ՀՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել է ՀԺԿ և Հանրապետական կուսակցության համագործակցությամբ ստեղծված «Միասնություն» դաշինքի համանախագահը (Վազգեն Սարգսյանի հետ)։ 1999 թվականի մայիսին ընտրվում է Ազգային Ժողովի նախագահ։ Հանրապետության զարգացմանը նա կարողացավ համակարգված բնույթ տալ՝ հստակեցվեցին զարգացման առաջնային խնդիրները, կառուցվածքային քաղաքականության առանցքային ուղիները, գլխավոր ներուժի՝ մարդկային գործոնի խելամիտ ու նպատակային իրացման մեծ հեռանկար միտող կողմնորոշիչները։

Կինը՝ Ռիմա Դեմիրճյան,

Որդիներ՝ Ստեփան Դեմիրճյան և Սամվել Դեմիրճյան։

Սպանվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի դահլիճում կատարված ահաբեկչության ժամանակ։

 
Դեմիրճյանի դիմաքանդակը Պանթեոնում

Պարգևներ խմբագրել

  • Լենինի երկու շքանշաններ
  • Աշխատանքային Կարմիր Դրոշի երեք շքանշաններ
  • Հոկտեմբերյան Հեղափոխության մեկ շքանշան
  • Միութենական և այլ երկրների կառավարական պարգևներ
  • Հայաստանի Ազգային Հերոս (հետմահու)
  • Հայրենիքի շքանշան (27.12.1999)

Կարեն Դեմիրճյանի անունով են կոչվել Երևանի մետրոպոլիտենը, Մարզահամերգային համալիրը, Երևանի թիվ 139 դպրոցը, փողոցներ՝ Երևանում և ՀՀ այլ քաղաքներում։ 2004 թվականից Երևանում գործում է Կարեն Դեմիրճյանի թանգարանը[2][3]։ 2023 թվականին Երևանի մարզահամերգային համալիրի դիմաց տեղադրվել է քաղաքական գործչի հուշարձանը[4]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «Կարեն Դեմիրճյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 17-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. «В Ереване установили памятник выдающемуся армянскому политику Карену Демирчяну» (ռուսերեն). kraeved-gubkin — yjdjcnm. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 31-ին.
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 341  
Նախորդող
Անտոն Քոչինյան
Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար
Կարեն Դեմիրճյան

1974 թ. - 1988 թ.
Հաջորդող
Սուրեն Հարությունյան
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ
Կարեն Դեմիրճյան

15 մայիսի 1998 թ. - 27 հոկտեմբերի 1999 թ.
Հաջորդող
Ստեփան Դեմիրճյան
Նախորդող
Խոսրով Հարությունյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ
Կարեն Դեմիրճյան

17 հունիսի 1999 թ. - 27 հոկտեմբերի 1999 թ.
Հաջորդող
Արմեն Խաչատրյան