Զիա Գյոքալփ
Զիյա Գյոքալփ (թուրք.՝ Ziya Gökalp, ծնված որպես Մեհմեդ Զիյա [Mehmed Ziya], մարտի 23, 1876[1][2], Դիարբեքիր, Թուրքիա և Վաղարշակուպոլիս, Դիարբեքիրի մարզ, Թուրքիա - հոկտեմբերի 25, 1924[1][2], Ստամբուլ, Թուրքիա), թուրք բանաստեղծ, գրող, սոցիոլոգ և քաղաքական գործիչ, պանթյուրքիզմի և պանթուրանիզմի գաղափարախոս։ Երիտթուրքերի կողմից երկիրը սահմանադրական միապետության վերածելուց հետո ընդունել է Գյոքալփ («Երկնքի հերոս») անունը։
Զիա Գյոքալփ Ziya Gökalp Mehmed Ziya | |
---|---|
Ծնվել է | մարտի 23, 1876[1][2] |
Ծննդավայր | Ջերմուկ, Դիարբեքիրի վիլայեթ, Օսմանյան Թուրքիա |
Մահացել է | հոկտեմբերի 25, 1924[1][2] (48 տարեկան) |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Գերեզման | Çemberlitaş |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Թուրքիա |
Ազգություն | Թուրք |
Կրթություն | Ստամբուլի համալսարան և veterinary education? |
Ազդվել է | Պանթյուրքիզմ |
Երկեր | «Թուրքիզմի սկզբունքները» «Կըզըլելմա» «Քրդական ցեղերի պատմությունը» |
Մասնագիտություն | սոցիոլոգ, գրող, քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս, թուրքագետ, բանաստեղծ և փիլիսոփա |
Աշխատանք | Սոցիոլոգ, գրող, քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Ստամբուլի համալսարան և Դար ուլ Ֆունուն |
Զբաղեցրած պաշտոններ | Թուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ |
Կուսակցություն | Միության և Առաջադիմության Կոմիտե |
Ziya Gökalp Վիքիպահեստում |
Գյոքալփն ազգային արժեքները միշտ վեր է դասել կրոնականներից՝ գտնելով, որ իսլամը վաղուց սպառել է իրեն և արգելակում է թուրք հասարակության առաջընթացը։ Յուրաքանչյուր ազգ, ըստ Գյոքալփի, պետք է զարգանա սեփական մշակույթի վրա հենվելով, հետևաբար թուրքական ազգայնականությունը պետք է հենվի թուրք մշակույթի ավանդույթների վրա։ Այդ քարոզն ուղղված էր Օսմանյան կայսրության քրիստոնյա ժողովուրդների դեմ, որոնք առաջատար դեր ունեին կայսրության տնտեսական, մշակութային-լուսավորական կյանքում։ Գյոքալփիի գլխավոր նպատակը թուրք ազգի տնտեսական գերազանցության ապահովումն էր։ Գյոքալփը գտնում էր, որ երկրի առաջադիմությունը կարելի է ապահովել թուրք գործարար մարդիկ նախապատրաստելով, արտասահմանում մեքենաներ և սարքավորումներ գնելով, երկրի տնտեսական կյանքից ոչ թուրք բուրժուազիային դուրս մղելով։ Հետագայում դարձել է Թալեաթ փաշայի տեղակալը և ձեռնամուխ եղել սեփական գաղափարների իրականացմանը։ Գյոքալփի գաղափարները տեսական հիմք հանդիսացան երիտթուրքերի համար՝ իրագործելու հայերի ցեղասպանությունը, որի ընթացքում ոչնչացվեց նաև հայ գործարար խավը, իսկ հայերի ունեցվածքը յուրացվեց թուրքերի կողմից։
Աշխատություններ խմբագրել
- «Թուրքիզմի սկզբունքները»
- «Թուրքական քաղաքակրթության պատմությունը»
- «Կըզըլելմա» (բանաստեղծությունների ժողովածու)
- «Պանթուրքիզմ, պանիսլամիզմ և մոդեռնիզմ»
- «Քրդական ցեղերի պատմությունը»
Ծանոթագրություններ խմբագրել
Գրականություն խմբագրել
- Turkay Salim Nefes 'Ziya Gökalp’s adaptation of Emile Durkheim’s sociology in his formulation of the modern Turkish nation' International Sociology May 2013 vol. 28 no. 3 335-350.
- Taha Parla։ The social and political thought of Ziya Gökalp : 1876 – 1924. Leiden 1985
- Mihran Dabag։ Jungtürkische Visionen und der Völkermord an den Armeniern, in։ Dabag / Platt։ Genozid und Moderne (Band 1), Opladen 1998. ISBN 3-8100-1822-8
- Katy Schröder։ Die Türkei im Schatten des Nationalismus. Hamburg, 2003, ISBN 3-8311-4266-1, S. 50–54
- Alexander Safaryan, Ziya Gökalp on National Education, "Iran and the Caucasus", vol.8.2, Brill, Leiden - Boston, 2004, pp. 219–229.
- Alexander Safaryan, On the History of Turkish Feminism, "Iran and the Caucasus", vol.11.1, Brill, Leiden - Boston, 2007, pp. 141–152.
- Ալեքսանդր Սաֆարյան, Զիյա Գյոքալփը և «Թյուրքականության հիմունքները», Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2012։
- Ալեքսանդր Սաֆարյան, «Տնտեսական թյուրքականությունը», էտատիզմի քաղաքականությունը Թուրքիայում և տնտեսության «թուրքացումը», Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2012։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զիա Գյոքալփ» հոդվածին։ |