Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջերմուկ (այլ կիրառումներ)

Ջերմուկ, ավան, բերդ, գյուղաքաղաք, քաղաք Արևմտյան Հայաստանում, Ջերմիկի գավառակում[1]։ Գտնվում էր Եփրատի միջին հոսանքի վտակներից մեկի ափին, Դիարբեքիր քաղաքից արևմուտք։ Հանդիսանում էր Ջերմիկի գավառակի կենտրոնը։

Քաղաք
Ջերմուկ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԴիարբեքիրի վիլայեթ
ԳավառակՋերմիկի գավառակ
Այլ անվանումներՉերմիկ, Չերմուկ, Ջերմիկ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Անվան ստուգաբանություն խմբագրել

Բնակավայրի անվանումը առաջացել է գյուղից 2-3 կմ հեռու բխող տաք հանքային աղբյուրներից։ Աղբյուրների մոտ կար բաղնիք։

Պատմություն խմբագրել

Միջին դարերում բնակավայրն ուներ Ջերմիկ անունով բերդ, որի պատճառով համարվում էր բերդավան։

Բնակչություն խմբագրել

XIX դարի սկզբին ուներ 1000 տուն բնակիչ, որի մի մասը հայեր էին։ XX դարի սկզբին ուներ 1500 տուն բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն, երկրագործություն և աևհեստներն էր։ Զբաղվում էին դարբնությամբ, կոշկակարությամբ, տավագործությամբ և ջրաղացպանությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Ջերմուկն ուներ 2 եկեղեցի, որից մեկը կոչվում էր Ս. Աբդլմսեհ։ Գյուղի մերձակա լեռան գագաթին գտնվում է Ջերմիկ բերդը։ Բերդի ավերակները հասանելի էին մինչև 1986 թվականը։

Կրթություն խմբագրել

Քաղաքում գործում էր 2 վարժարան` արական` 50 աշակերտով և իգական` 21 աշակերտուհիներով[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Դիարբեքիրի նահանգ, Ջերմիկի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 401

Աղբյուրներ խմբագրել