Զդենկա Բրաուներովա կամ Զդենկա (իսկական անունը՝ Զդիսլավա Ռոզալինա Ավգուստա Բրաուներ, չեխ․՝ Zdenka Braunerová, ապրիլի 9, 1858(1858-04-09)[1][2][3][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[2][4][5] - մայիսի 23, 1934(1934-05-23)[1][2][3][…], Պրահա, Չեխոսլովակիա[2][4][5]), 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի հայտնի չեխ նկարիչ, գծանկարիչ, մանկական նկարազարդման դասական, յուգենդ ոճի վարպետ։ Չեխական մանկական գրքի ստեղծողներից մեկը։

Զդենկա Բրաուներովա
Ի ծնեչեխ․՝ Zdislava Rosalia Augusta Braunerová
Ծնվել էապրիլի 9, 1858(1858-04-09)[1][2][3][…]
ԾննդավայրՊրահա, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[2][4][5]
Վախճանվել էմայիսի 23, 1934(1934-05-23)[1][2][3][…] (76 տարեկան)
Մահվան վայրՊրահա, Չեխոսլովակիա[2][4][5]
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն,  Ցիսլեյտանիա և  Չեխոսլովակիա
ԿրթությունԿոլարոսսիի ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի, գրաֆիկական դիզայներ, գծանկարիչ, տպագրիչ, դիզայներ, նկարազարդող և վիզուալ արտիստ
ԹեմաներԿերպարվեստ[2], գեղանկարչություն[2] և գրաֆիկա[2]
Ներշնչվել էԱմալյա Մանեսովա, Սոբեսլավ Պինկաս և Antonín Chittussi?
ԱնդամակցությունMánes Union of Fine Arts?
ՀայրFrantišek August Brauner?
ՄայրAugusta Braunerová?[6]
 Zdenka Braunerová Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Զդենկա Բրաուներովան ծնվել է Պետական խորհրդի անդամ, hաջողակ փաստաբան Ֆրանտիշեկ Օգոստոս Բրաուների ընտանիքում[7]։ Նկարչության նկատմամբ նրա տաղանդը դրսևորվել է դեռ վաղ տարիքից։ Ծնողները Զդենկային սովորելու են ուղարկել Ամալյա Մանեսովայի մոտ, ով, տեսնելով աշակերտուհու տաղանդը, իր ժամանակի մեծ մասը նվիրել է Զդենկային։ Ավելի ուշ նա շարունակել է գեղանկարչություն սովորել Կանանց բարձրագույն դպրոցում, Սոբեսլավ Պինկասի ղեկավարությամբ։ Ժամանակի ընթացքում Զդենկան դարձել է բազմակողմանի նկարիչ, զբաղվել է գեղանկարչությամբ և գծանկարչությամբ, դեկորատիվ կիրառական արվեստով և ապակու ձևավորմամբ։ Եղել է նաև հիանալի բնանկարիչ[8]։

Նկարչի համար ոգեշնչման աղբյուր դարձավ Փարիզը, որտեղ նա բնակվել է 1881-1893 թվականներին տարեկան մի քանի ամիս։ Սովորել է Կոլարոսի ակադեմիայում, մասնակցել մշակութային կյանքին, ծանոթացել գեղարվեստի աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչների հետ (Պոլ Լուի Շառլ Մարի Կլոդել, Մորիս Մետերլինկ, Անատոլ Ֆրանսի և այլն), եղել է Չեխիայի արվեստի դեսպան Ֆրանսիայում և կարևոր դեր խաղացել դարասկզբին չեխական մշակույթի զարգացման գործում։ Հայտնի քանդակագործ Օգյուստ Ռոդենը նրա հրավերով 1905 թվականին այցելել է Բոհեմիա և Մորավիա։

1897 թվականին նա ձևավորել է Վ. Մշրտիկի «Մայիսյան հեքիաթ» գիրքը, որը դարձել է մանկական գրականության և նկարազարդման դասական օրինակ։

 
 
 
 
 
 

Գրականություն խմբագրել

  • Miloslav Vlk, Zdenka Braunerová (1858 – 1934), Středočeské muzeum, 2004 80-239-2818-X
  • František Kožík, The Life Story of Painter Zdenka Braunerová and the People Around Her, a two-part biographical novel:
    • Na křídle větrného mlýna (On the Wing of the Windmill), Edice Klíč, 1989 80-202-0057-6
    • Neklidné babí léto (Restless Gossamer), Edice Klíč, 1990 80-202-0063-0
  • Milena Lenderová, Zdenka Braunerová, Mladá fronta, Prague 2000 80-204-0868-1
  • Prokop H. Toman, Zdenka Braunerová - Popisný seznam grafického díla (A descriptive list of graphic works), Státní nakladatelství krásné literatury an umění, Prague, 1963

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զդենկա Բրաուներովա» հոդվածին։