Զարեհ Մելիք-Շահնազարյանց
Զարեհ Սամսոնի Մելիք-Շահնազարյանց (1903, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - 1992, Երևան, Հայաստան), հայ վրիժառու, քաղաքական գործիչ, Նեմեսիս գործողության մասնակից։
Զարեհ Մելիք-Շահնազարյան | |
Ծննդյան օր | 1903 |
---|---|
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանի օր | 1992 |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Դինաստիա | Մելիք-Շահնազարյաններ |
Հայր | Սամսոն Մելիք-Շահնազարյանց |
Զավակներ | Աշոտ Մելիք-Շախնազարյան |
Կենսագրություն խմբագրել
Շարեհ Մելիք-Շահնազարյանցը ծնվել է Շուշիում, երկաթուղային ինժեներ, կապիտան Սամսոն Մելիք-Շահնազարյանցի ընտանիքում[1]։ Սերվում է Մելիք-Շահնազարյանների մելիքական տոհմից[2]։ 1920-ական թվականներին Արցախի ժամանակավոր կառավարության բանակում ծառայության է անցել, մարտական պարգևները հանձնել են անձամբ գեներալ Դրոն ու սպարապետ Գարեգին Նժդեհը։ 1990-ականներին մասնակցել է Արցախյան շարժմանը։
Նեմեսիս գործողություն խմբագրել
1922 թվականի հուլիսի 25-ին Նեմեսիս գործողության շրջանակներում Թիֆլիսում Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը սպանում են Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալ փաշային, որին դաժանության համար «մսագործ» էին անվանում։ Այդ գործողությանը մասնակցում են նաև Ստեփան Ծաղիկյանը և Զարեհ Մելիք-Շահնազարյանցը։
Մահացել է 1992 թվականին, Հուղարկավորությանը ներկա են եղել միայն ամենամտերիմ մարդիկ։
Ընտանիքը խմբագրել
- Պապը՝ Հովսեփ Մելիք-Շահնազարյանց[1].
- հայրը՝ Սամսոն Մելիք-Շահնազարյանց - երկաթուղային ինժեներ, կապիտան[1].
- հորեղբայրը՝ Միքայել Մելիք-Շահնազարյանց - գնդապետ[1].
- որդին՝ Աշոտ Մելիք-Շահնազարյան - դիվանագետ[3].
- թոռը՝ Արսեն Մելիք-Շահնազարյան - լրագրող, միջազգայնագետ։
Ծանոթագրություններ խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
- Զարեհ Մելիք-Շահնազարյանը՝ 1920 թ. Շուշիի հայերի ջարդերի մասին
- Ղարաբաղյան շարժման սկիզբը և «Ղարաբաղ» կոմիտեի կազմավորումը.
- Հարավային Կովկասի պատմությունը՝ Մելիք-Շահնազարովների տոհմի պատմության միջոցով