Զարգար Վանես (ծննդ. և մահվ. թվականներն անհայտ են), հայ աշուղ, ոսկերիչ։ Իսկական անունն է Հովհաննես[1][2]։

Զարգար Վանես
Ի ծնե անունՀովհաննես
Ծնվել է19-րդ դարի կեսեր
Ղարաբաղ
Մահացել էանհայտ
հավանաբար Շուլավեր
Ժանրերաշուղական երգարվեստ
Մասնագիտությունաշուղ և ոսկերիչ

19-րդ դարի կեսերին Զարգարը Արցախից գաղթել է Շուլավեր, որտեղ ապրել է Քամանդար կոչվող թաղամասում։ Ուներ բազմաթիվ եղբայրներ[1][2]։

Զարգարը երգեր էր գրում հայերեն և թուրքերեն լեզուներով։ Նա տարբեր բնակավայրերից Շուլավեր էր հրավիրում աշուղների և կազմակերպում մրցումներ[1][2]։

Հովհաննեսը զբաղվել է նաև ոսկերչությամբ[1][2]։

Շուլավերի Զագամ կոչվող թաղամասում կառուցել է աղբյուր, որը հետագայում, ի պատիվ աշուղի, ժողովրդի կողմից ստացել է Զարգար Հանեսի աղբյուր անվանումը[1][2]։

Իր ստեղծագործական անունից Զարգարի տոհմը կոչվեց Զարգարյաններ կամ Զարգարյանց[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Սանդուխտ Ասլանյան, Սամվել Կարապետյան, «Շուլավեր» Արխիվացված 2020-06-26 Wayback Machine, Երևան 2002թ., էջ 175։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Ս. Քամալյան, Չարենցի գրական թանգարան, IV-1, էջ 203-206։