Զամբիական ֆունտ (անգլ.՝ Zambian pound), Զամբիայի դրամական միավորը 1964-1968 թվականներին 1 ֆունտ = 20 շիլլինգ = 240պ։

Զամբիական ֆունտ
Տեսակհնացած տարադրամ և պատմական ֆունտ
Երկիր Զամբիա
Ներդրման ամսաթիվըհոկտեմբերի 24, 1964
Ավարտման ամսաթիվըհունվարի 31, 1974
Պաշտ օգտագործողներԶամբիա
Նշանի նկարագրություն£
Կենտրոնական բանկԶամբիայի բանկ
Փոխարինել էRhodesia and Nyasaland pound?
Փոխարված էZambian Kwacha?

Պատմություն խմբագրել

Զամբիական ֆունտը ներդրվել է 1964 թվականի նոյեմբերի 16-ին՝ փոխարինելով Ռոդեզիայի և Նյասալենդի ֆունտը 1:1 հարաբերակցությամբ։ 1965 թվականի դեկտեմբերի 15-ին Զամբիական ֆունտը դարձավ միակ օրինական վճարման միջոցը, սակայն Ռոդեզիայի և Նյասալենդի 3 պենս մետաղադրամները որոշ ժամանակ դեռ պահպանվում էին շրջանառության մեջ։

Ֆունտի ոսկու պարունակությունը սահմանվել է 2.48828 գ ոսկի, որը հավասար է ֆունտի ոսկու պարունակությանը։ Ֆունտի հետ հավասարությունը պահպանվեց մինչև 1967 թվականի նոյեմբերին ֆունտ ստեռլինգի արժեզրկումը։

1968 թվականի հունվարի 16 - ին ներդրվեց նոր դրամական միավոր՝ Զամբիական կվաչա։ Փոխանակումն իրականացվել է 1 ֆունտ = 2 կվաչի հարաբերակցությամբ[1]։ Զամբիական ֆունտով թղթադրամներն ու մետաղադրամները շրջանառության մեջ օգտագործվել են մինչև 1974 թվականի հունվարի 31-ը։

Մետաղադրամներ և թղթադրամներ խմբագրել

Հատվել են 1 և 6 պենս, 1, 2 և 5 շիլլինգ անվանական արժեքներով մետաղադրամներ[2]։

Թողարկվել են Զամբիայի բանկի 10 շիլլինգ, 1 և 5 ֆունտ անվանական արժեքով թղթադրամներ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Бутаков, 1987, էջ 100-101
  2. Cuhaj 1901-2000, 2011, էջ 2319
  3. Cuhaj 1961-, 2011, էջեր 1100-1101