Երկարատև նշանադրություն (նկար)

«Երկարատև նշանադրություն» (անգլ.՝ The Long Engagement), Արթուր Հյուզի նկարը, վրձնել է 1854 և 1859 թվականներին։ Նկարի առաջին անվանումը եղել է «Օրլանդո»[3]։

Երկարատև նշանադրություն
տեսակգեղանկար
նկարիչԱրթուր Հյուզ[1]
տարի1854
բարձրություն105,4 սանտիմետր
լայնություն52,1 սանտիմետր
ուղղությունՊրեռաֆայելիտներ
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ[2] և կտավ[2]
գտնվում էԲիրմինգհեմի թանգարան և պատկերասրահ
հավաքածուBirmingham Museums Trust?
կայք
Ծանոթագրություններ

Նկարում պատկերված է երիտասարդ փոխերեցը և նրա հարսնացուն, որոնք գտնվում են անտառում։ Երիտասարդը հոգնած է և ընկճված է, որ չի կարող հոգալ իր ընտանիքի ապագան, իսկ աղջիկը փորձում է քաջալերել նրան։ Ինչպես Հյուզի նկարների շատ ուրիշ կանացի կերպարներ, աղջիկը հանդիսանում է առաքինության մարմնավորում։ Ծառի կեղևի վրա հազիվ նշմարվում է փորագրված կանացի անուն՝ «Էմմի»։ Հնարավոր է՝ այդպես են անվանում հերոսուհուն, իսկ անտառը նրանց ժամադրության հիմնական վայրն է։ Սակայն կանացի անունը համարյա մաքրված է, ծածկված թավիշով, ինչը հանդիսանում է ժամանակի անողոք ընթացքի վկայությունը։

1902 թվականին «Երկարատև նշանադրություն» նկարը նվիրաբերվել է Բիրմինգեմյան թանգարանի նկարների պատկերասրահին, որտեղ էլ պահպանվում է մինչ օրս։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել