Երկարագուլպա Պիպին (ֆիլմ, 1984)

ֆիլմ, 1984

«Երկարագուլպա Պիպին» (ռուս.՝ «Пеппи Длинныйчулок»), խորհրդային երկսերիանոց մանկական երաժշտական հեռուստաֆիլմ[1], որ նկարահանվել է շվեդ գրող Աստրիդ Լինդգրենի «Պիպին բնակություն է հաստատում «Հավ» վիլլայում» (1945) վիպակի հիման վրա։

Երկարագուլպա Պիպին
ռուս.՝ Пеппи Длинныйчулок
Երկիր ԽՍՀՄ
Ժանրֆենթեզի ֆիլմ, կինոկատակերգություն, վեպի էկրանավորում, ընտանեկան ֆիլմ և երաժշտական ֆիլմ
ՀիմքԵրկարագուլպա Պիպին
Թվական1984
Լեզուռուսերեն
ՌեժիսորՄարգարիտա Միքայելյան
Սցենարի հեղինակԱստրիդ Լինդգրեն և Մարգարիտա Միքայելյան
ԴերակատարներՄիխայիլ Բոյարսկի, Ֆյոդր Ստուկով և Տատյանա Վասիլևա
ՕպերատորԱլեքսանդր Կնյաժինսկի
ԵրաժշտությունՎլադիմիր Դաշկևիչ
ԿինոընկերությունՄոսֆիլմ և Էկրան
Տևողություն134 րոպե

Սյուժե խմբագրել

Փոքրիկ քաղաքում հայտնվում է Երկարագուլպա Պիպին։ Նա եկել է միայնակ՝ իր հետ բերելով մի ձի ու ոսկե մետաղադրամներով լի մի ճամպրուկ։ Պիպիի մայրը մահացել է, երբ աղջիկը դեռ նորածին էր, իսկ հայրը՝ նավապետ Էֆրիամ Երկարագուլպան, անհետ կորել է։

Պիպին կենսուրախ, ուժեղ ու հնարամիտ աղջիկ է, միշտ պատրաստ է զբաղվել ուրախ խաղերով ու չարաճճիություններ անել։ Նա սկսում է ընկերություն անել քույր ու եղբայր Անիկայի ու Թոմիի հետ, որոնք ուրախությամբ մասնակցում են Պիպիի խաղերին։ Բայց Պիպիի կյանքում ամեն ինչ հարթ չէ. խիստ ու բծախնդիր տիկնայք ֆրյոկեն Ռոզենբլյումի գլխավորությամբ ցանկանում են նրան ուղարկել մանկատուն, իսկ խաբեբաները փորձում են գողանալ մետաղադրամներով լի նրա ճամպրուկը։ Չկարողանալով Պիպիին ուղարկել մանկատուն՝ տիկինները նրան փաստացիորեն վաճառում են կրկեսի տնօրենին որպես լավ մարմնամարզուհի և ծաղրածու։ Աղջկան փրկում է նրա հայրը՝ Էֆրիամը, որը վերադարձել էր նավարկությունից։ Նա Պիպիին իր հետ տանում է հեռավոր ճամփորդության նավով, բայց տեսնելով, թե իրենից բաժանվելու համար ինչքան են վշտանում Անիկան ու Թոմին, աղջիկը որոշում է մնալ և ջուրն է նետվում կառամատույցից արդեն հեռացած նավից։

Դերերում խմբագրել

Գլխավոր դերերում խմբագրել

Դերերում խմբագրել

Էպիզոդներում խմբագրել

  • Սաշա Բուլանով
  • Իգոր Պետուխով
  • Եվա Պետրենկո
  • Վալերի Լիսենկով
  • Վիկտոր Մախմուտով
  • Տ. Պետրովա
  • Գ. Ռիչենկով
  • Ե. Սերյոգին

Դերերգեր խմբագրել

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Մարգարիտա Միքայելյան
  • Բեմադրող նկարիչ՝ Մարգարիտա Միքայելյան
  • Բեմադրող օպերատոր՝ Ալեքսանդր Կնյաժինսկի
  • Բեմադրող նկարիչներ՝ Ալեքսանդր Բոյմ, Ալեքսանդր Մակարով
  • Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Դաշկևիչ
  • Երգերի տեքստի հեղինակ՝ Յուլի Կիմ (լուսագրերում նշված է որպես Յուլի Միխայլով)
  • Ռուսաստանի կինեմատոգրաֆիայի պետական սիմֆոնիկ նվագախումբ, դիրիժոր՝ Կոնստանտին Կրիմեց
  • «Мелодия» անսամբլ, գեղարվեստական ղեկավար՝ Բորիս Ֆրումկին
  • Մոսկվայի կամերային նվագախումբ / գեղարվեստական ղեկավար՝ Վլադիմիր Մինին
  • Հնարքների բեմադրումը՝ Ալեքսանդր Մասարսկու

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել