Լեոնիդ Կանևսկի

խորհրդային, իսրայելյան և ռուսական թատրոնի և կինոյի դերասան, հեռուստահաղորդավար

Լեոնիդ Սեմյոնովիչ Կանևսկի (ռուսերեն՝ Леонид Семёнович Каневский, մայիսի 2, 1939(1939-05-02), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային, իսրայելյան և ռուսական թատրոնի և կինոյի դերասան, հեռուստահաղորդավար։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1984 թ.), պարգևատրվել է Բարեկամության շքանշանով (2010 թ.)[1][2]:

Լեոնիդ Կանևսկի
Ծնվել էմայիսի 2, 1939(1939-05-02) (84 տարեկան)
ԾննդավայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն Ռուսաստան,  Իսրայել և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, թատրոնի դերասան, հաղորդավար, հեռուստահաղորդավար, կինոռեժիսոր և հեռուստատեսային դերասան
Պարգևներ և մրցանակներ
Բարեկամության շքանշան
և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Լեոնիդ Կանևսկին ծնվել է Կիևում` հրեական ընտանիքում[3]։ Նրա ավագ եղբայրը հայտնի դրամատուրգ Ալեքսանդր Կանևսկին է։ 17 տարեկանում Լեոնիդը մեկնել է Մոսկվա և ընդունվել Բորիս Շչուկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան (Վերա Լվովայի դասարան)։ 1961 թվականից խաղում էր Մոսկվայի Լենինյան կոմերիտմիության անվան պետական թատրոնում, իսկ այնուհետև` Մալայա Բրոննայայի դրամատիկական թատրոնում։

Լեոնիդ Կանևսկին մեծ ճանաչման է արժանացել` նկարահանվելով «Հետաքննությունը վարում են գիտակները» (1971-2003 թթ.) հեռուստասերիալում, որտեղ կատարել է Ալեքսանդր Տոմինի դերը։ 1991 թվականին հայրենադարձվել է Իսրայել, որտեղ ռեժիսոր Եվգենի Արյեի հետ միասին, Թել-Ավիվում հիմնել են «Գեշեր» դրամատիկական թատրոնը։ 2006 թվականից «ՆՏՎ» հեռուստաալիքով վարում է «Հետաքննությունը վարում են...» վավերագրական սերիալը։ Դրան զուգահեռ, շարունակում է խաղալ «Գեշեր» թատրոնում։

Լեոնիդ Կանևսկին խաղացել է ավելի քան 70 կինոնկարներում և բազմաթիվ թատերական ներկայացումներում։

Անձնական կյանք խմբագրել

Լեոնիդ Կանևսկին ամուսնացել է հայտնի դերասան Եֆիմ Բերեզինի դստեր` Աննա Բերեզինայի հետ։ Նրանք ունեն մեկ դուստր։

Մասնակի ֆիլմագրություն խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1963 Քառասուն րոպե` մինչ արևածագ Сорок минут до рассвета խանութի վարիչ
1965 Վարպետների քաղաքը Город мастеров գաղտնի ոստիկանության պետ
1966 Երբ հնչում է կլավեսինը Когда играет клавесин առևտրական
1967 Յուրաս Բրատչիկի վարքն ու համբարձվելը Житие и вознесение Юрася Братчика կարդինալի մանկլավիկը
1967 Միտյա Митя Նեզլոբին
1967 Երկու ժամով շուտ На два часа раньше -
1967 Գարունը Օդրայի վրա Весна на Одере հետախույզ Հովհաննիսյան
1968 Ժպտա հարևանիդ Улыбнись соседу տնային կառավարիչ
1968 Ադամանդե ձեռքը Бриллиантовая рука դեղավաճառի օգնականը
1969 Պատժողը Каратель պարոն Անդրեաս
1969 Կարմիր վրան Красная палатка ռադիստ
1969 Ամեն երեկո` տասնմեկին Каждый вечер в одиннадцать սաքսոֆոնահար
1969 Ամանորյա առևանգում Новогоднее похищение ռեժիսոր
1970 Զարմանալի տղան Удивительный мальчик Ապերկոտ
1971-2003 Հետաքննությունը վարում են գիտակները Следствие ведут ЗнаТоКи Ալեքսանդր Տոմին
1972 Գնացքի կանգառը` երկու րոպե Стоянка поезда — две минуты Կրասովսկի
1972 Ահա և ամառն անցավ Вот и лето прошло քեռի Գարիկ
1972 Երկիր, ցպահանջ Земля, до востребования Մաուրիցիո
1973 Նեյլոն 100% Нейлон 100 % Արչիբալդ
1974 Մեր տղան է Свой парень Ռոբերտ Իվանովիչ
1974 Արկածներ քաղաքում, որը չկա Приключения в городе, которого нет կապիտան Բոնավենտուրա
1974 Պատասխան միջոց Ответная мера Դմիտրի Սմիռնով
1975 Հալվայի համը Вкус халвы Հուդայկուլ
1975 Ցնցող Բերենդեևը Потрясающий Берендеев միլիցիայի պետը
1977 Ալմանզորի մատանիները Кольца Альманзора Մուխամիել
1977 Վեսնուխինի երևակայությունները Фантазии Веснухина խանութի վաճառող
1978 Դ'Արտանյանը և երեք հրացանակիրները Д’Артаньян и три мушкетёра Բոնասյե
1979 Բարև ձեզ, ես եկել եմ Здравствуйте, я приехал! Արկադի Անգել
1981 Ատամնաբույժն արևելյան - Մարկոս
1982 Այնտեղ, անհայտ ճանապարհներին Там, на неведомых дорожках… տասնապետ Միլիոնսկի
1983 Ցտեսություն, Մերի Պոպինս Мэри Поппинс, до свидания! Բոբ Գուդետտի
1984 Երկարագուլպա Պեպպին Пеппи Длинныйчулок գող Կառլը
1986 Տուժողները գանգատներ չունեն Потерпевшие претензий не имеют Սուրեն Եղիազարով
1987 Հավակնորդը Претендент -
1990 Մահ կինոյում Смерть в кино արտիստ
1999 Հուդայական վենդետա Иудейская вендетта -
2001 Ուշ ամուսնություն Hatuna Meuheret Օթարի
2003 Էլեկտրական մարդը Ish HaHashmal -
2005 Աղքատ հարազատները Бедные родственники Բարուխ
2008 Լուսանկարիչը Фотограф Ռոգան
2009 Սյոմին Сёмин Բորիս Սյոմին
2009 Տողամեջ Mezhdu strok Ֆիմա Մելնիկ
2011 Սյոմին. Հատուցում Сёмин. Возмездие Բորիս Սյոմին
2012 Բարի գալուստ, կամ Ընդունեք մեր ցավակցությունները Bruchim Habayim ve... Mishtatfim Betzaarchem -
2017 Մաքուր մոսկովյան սպանություններ Чисто московские убийства Գրիգորի
2017 Երջանիկ սրտերի հոթելը Отель счастливых сердец ոսկերիչ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Указ Президента Российской Федерации от 20 апреля 2010 года № 495 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  2. Дмитрий Медведев наградил Леонида Каневского орденом Дружбы
  3. Актёры и режиссёры — Знай Наших — Центральный Еврейский Ресурс
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիդ Կանևսկի» հոդվածին։