Երանուհի Գարագաշյան

հայ թատրոնի դերասան, դերասան

Երանուհի Գարագաշյան (1848, Սկյուտար, Թուրքիա - ապրիլի 16, 1924(1924-04-16), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ դերասանուհի։

Երանուհի Գարագաշյան
Ծնվել է1848
ԾննդավայրՍկյուտար, Թուրքիա
Մահացել էապրիլի 16, 1924(1924-04-16)
Մահվան վայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն,  Ռուսական կայսրություն,  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կոստանդնուպոլսում Ուսկուդար թաղամասում, որտեղ ստացել է նախնական կրթությունը, ավարտել 1861 թ.[2]։ Բեմական ասպարեզ է մտել 1865 թ.՝ Ս. Թղլյանի «Մեծն Տրդատ» պիեսում կատարելով Աշխենի դերը։ Առաջին մեկ-երկու թատերաշրջանում գերազանցապես խաղացել է արական դերեր, Ինչպես Պողի դերը Բ. դը Սեն-Պյերի «Պող և Վերգինե» պիեսում, Թ. Թերզյանի Հովսեփ Գեղեցիկի դերը համանուն պիեսում և այլն։ Նրա բեմական գործունեության ամենափայլուն շրջանն սկսել է 1867 թվականից, երբ դարձել է Հ. Վարդովյանի թատերախմբի պրիմադոննա դերասանուհի և բոլոր ներկայացումներում հանդես է եկել առաջնակարգ դերերով, ինչպես Սանդուխտ (Թ. Թերզյանի «Սանդուխտ կույս»), Անժելիք («Նեղսիրտ բարեգործը»), Հայկանուշ («Կործանումն Ռուբինյան թագավորության»), Թեոդորա («Վենետիկուհին») և այլն։ 1878 թ. միացել է Ս. Պենկլյանի օպերետային խմբին, շրջել է մի շարք քաղաքներ, եղել Ադրիանապոլսում, Ադանայում, Սալոնիկում և Կավալայում, հանդես է եկել Տիգրան Չուխաջյանի և թարգմանական մի քանի օպերետներում։ 1880 թ. իր քրոջ՝ Վերգինե Գարագաշյանի հետ եկել է Թիֆլիս, մեկ թատերաշրջան խաղացել է Թիֆլիսի հայկական խմբերում, Պետրոս Ադամյանի, Սիրանույշի և այլ պոլսահայ դերասանների հետ։ Հաջորդ թատերաշրջանից նորից վերադարձել է Պոլիս, Ս. Պենկլյանի խմբի հետ մեկնել է Եգիպտոս, այնտեղից անցել Բալկանյան երկրներ։ 1887 թ. վերադարձել է Պոլիս, միառժամանակ թողել բեմը, ապա մասնակցել է Կահիրեում կազմակերպված մի շարք ներկայացումների, մեծ հաջողությամբ կատարելով Մարգարիտ Գոթիեի (Ա. Դյումա (որդու) «Կամելիազարդ տիկինը»), Մեդեայի ([«Մեդեա»), Կատարին Հովարդի (համանուն պիեսում) դերերը, արժանանալով եգիպտական մամուլի բարձր գնահատմանը։ 1900-ականների սկզբներին եկել է Թիֆլիս, ամուսնացել է և մինչև կյանքի վերջն ապրել այնտեղ[3]։ Դերերից են՝ Աշխեն (Ս. Հեքիմյանի «Հարմակ և Աշխեն»), Քեթևան (Գ. Սունդուկյանի «Խաթաբալա»), Հեղինե (Ժ. Օֆենբախի «Գեղեցկուհի Հեղինե»), Թերեզա (Մ. Կամոլետտիի «Քույր Թերեզա»)[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Երանուհի Գարագաշյանը «Անուններ» կայքում
  2. Պարոնեան Յ., Ազգային ջոչեր, Բեյրութ, 1993
  3. Ստեփանյան Գ., Կենսագրական բառարան, հատոր Ա, Երևան, 1973, էջ 234-235
  4. Ով ով է.Հայեր, հատոր Ա., Երևան, 2005
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երանուհի Գարագաշյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 699