Եվրո 2020 եզրափակիչ, 2020 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ (անգլ.՝ UEFA Euro 2020 Final) , ֆուտբոլային հանդիպում, որի ժամանակ պարզ դարձավ Եվրո 2020-ի հաղթողը։ Հանդիպումը դարձավ Եվրոպայի առաջնությունների պատմության 16-րդ եզրափակիչը։ Առաջնությունը անցկացվում է ամեն 4 տարին մեկ, ՈւԵՖԱ-ի անդամ ազգային հավաքականների միջև։ Հանդիպումը կայացել է 2021 թվականի հուլիսի 11-ին՝ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում, Իտալիայի և Անգլիայի հավաքականների միջև[2]։ Հիմնական ժամանակում գրանցվել է 1։1 հաշիվը, լրացուցիչ ժամանակում հաղթողը նույնպես չի որոշվել։ Հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում 3։2 հաշվով հաղթանակ տարավ Իտալիան։

Եվրո 2020 եզրափակիչ
ԻրադարձությունԵվրո 2020. փլեյ-օֆ փուլ
(Լրացուցիչ ժամանակից հետո)
Իտալիան հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց 3:2 հաշվով
Ամսաթիվ11 Հուլիսի 2021 (2021-07-11)
Մարզադաշտ«Ուեմբլի», Լոնդոն
Հանդիպման խաղացողԻտալիա Լեոնարդո Բոնուչի
ԳոլերԼյուկ Շոու և Լեոնարդո Բոնուչի
ՄրցավարԲյոռն Կյոյպերս[1]
Հանդիսական67 173
ԵղանակԱմպամած
19 °C (66 °F)
Խոնավություն 68 %
2016
2024

Ի սկզբանե Եվրոպայի առաջնության հանդիպումները պետք է կայանային 2020 թվականին, սակայն COVID-19 համավարակի պատճառով տեղափոխվեց 2021 թվական։

Մարզադաշտ խմբագրել

 
ՈւԵՖԱ Եվրո 2020 եզրափակիչ, «Ուեմբլի» մարզադաշտ

Եվրո 2020 եզրափակիչ խաղը կայացել է Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։ 2012 թվականի դեկտեմբերի 6-ին ՈւԵՖԱ-ն հայտարարեց, որ Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը կայանալու է միաժամանակ մի քանի քաղաքներում՝ ի պատիվ մրրցաշարի 60 ամյակի[3][4]։

2014 թվականի սեպտեմբերի 19-ին ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն ընտրեց Ուեմբլին որպես մրցաշարի կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերի անցկացման վայր[5][6]։

«Ուեմբլիի» կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերի անցկացման վայրը հաստատվելուց հետո չեղարկվեց այնտեղ խմբային փուլի հանդիպումների անցկացման հայտը[7]։ «Եվրոստադիոնի» (արդյունքում մարզադաշտի կառուցումը չեղարկվեց) կառուցման հետ կապված խափանումների պատճառով 2017 թվականի դեկտեմբերի 7-ին ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն Բրյուսելին հանեց Եվրոպայի առաջնությունը հյուրընկալող քաղաքների ցանկից։ Այն 4 հանդիպումները, որոնք ի սկզբանե նախատեսված էին անցկացնել Բրյուսելում, տեղափոխվեցին Լոնդոն՝ «Ուեմբլի», որից հետո այս մարզադաշտը դարձավ Եվրո 2020-ի 7 հանդիպումների անցկացման վայր[8][9][10]։

Ճանապարհ դեպի եզրափակիչ խմբագրել

Իտալիա Խաղաշրջան Անգլիա
Մրցակից Արդյունք Խմբային փուլ Մրցակից Արդյունք
  Թուրքիա 3:0 Հանդիպում 1   Խորվաթիա 1:0
  Շվեյցարիա 3:0 Հանդիպում 2   Շոտլանդիա 0:0
  Ուելս 1:0 Հանդիպում 3   Չեխիա 1:0
A խմբի հաղթողը
Դիրք Թիմ Խաղ Հ Ո Պ ԳԽ ԳԲ ԳՏ Մ Որակավորում
1   Իտալիա (H, A) 3 3 0 0 7 0 +7 9 Անցում փլեյ-օֆֆ փուլ
2   Ուելս (A) 3 1 1 1 3 2 +1 4
3   Շվեյցարիա (A) 3 1 1 1 4 5 −1 4
4   Թուրքիա (E) 3 0 0 3 1 8 −7 0
Տվյալները թարմացված են հունիսի 23, 2021-ի դրությամբ։ Աղբյուր՝ UEFA
Որակավորման կանոններ՝ Թիմերի դասակարգման չափորոշիչները
(A) Հաջորդ փուլ է անցնում; (E) Դուրս է մնացել; (H) Հյուրընկալող թիմ.
Վերջնական աղյուսակ D խմբի հաղթողը
Դիրք Թիմ Խաղ Հ Ո Պ ԳԽ ԳԲ ԳՏ Մ Որակավորում
1   Անգլիա (H, A) 3 2 1 0 2 0 +2 7 Անցում փլեյ-օֆֆ փուլ
2   Խորվաթիա (A) 3 1 1 1 4 3 +1 4
3   Չեխիա (A) 3 1 1 1 3 2 +1 4
4   Շոտլանդիա (H, E) 3 0 1 2 1 5 −4 1
Տվյալները թարմացված են հունիսի 23, 2021-ի դրությամբ։ Աղբյուր՝ UEFA
Որակավորման կանոններ՝ Թիմերի դասակարգման չափորոշիչները
(A) Հաջորդ փուլ է անցնում; (E) Դուրս է մնացել; (H) Հյուրընկալող թիմ.
Մրցակից Արդյունք Փլեյ-օֆֆ Մրցակից Արդյունք
  Ավստրիա 2:1 (ա․ժ․) 1/8 եզրափակիչ   Գերմանիա 2:0
  Բելգիա 2:1 Քառորդ եզրափակիչ   Ուկրաինա 4:0
  Իսպանիա 1:1 (11 մ. 4:2) Կիսաեզրափակիչ   Դանիա 2:1 (ա․ժ․)

Հանդիպում խմբագրել

Տեղեկություն խաղի մասին խմբագրել

11 Հուլիսի 2021 (2021-07-11)
20:00 BST
  Իտալիա 1:1 (ա.ժ.)   Անգլիա «Ուեմբլի»
Հանդիսական՝ 67 173
Մրցավար՝   Բյորն Կոյպերս[11]
https://ru.uefa.com/uefaeuro-2020/match/2024491/
  Տասնմեկ մետրանոցներ  
Բերարդի   3:2   Քեյն
 
 
 
 
 
 
 
 
Իտալիա
 
 
 
 
 
 
 
Անգլիա
ԴՊ 21 Ջաննլուիջի Դոնարումմա
Պ 2 Ջովանի Դի Լորենցո
Պ 19 Լեոնարդո Բոնուչի   55'
Պ 3 Ջորջիո Կիելլինի ( )   90+6'
Պ 13 Էմերսոն   118'
ԿՊ 8 Ժորժինյո   114'
ԿՊ 18 Նիկոլո Բարելա   47'   54'
ԿՊ 6 Մարկո Վեռատտի   96'
ԿՊ 14 Ֆեդերիկո Կյեզա   86'
ԿՊ 10 Լորենցո Ինսինյե   84'   91'
Հ 17 Չիրո Իմմոբիլե   54'
Պահեստայիններ
ԿՊ 16 Բրիան Կրիստանտե   54'
Հ 11 Դոմենիկո Բերարդի   54'
ԿՊ 20 Ֆեդերիկո Բերնարդեսկի   86'
Հ 9 Անդրեա Բելոտի   91'
ԿՊ 5 Մանուել Լոկատտելլի   96'
Պ 24 Ալեսանդրո Ֆլորենցի   118'
Գլխավոր մարզիչ
Ռոբերտո Մանչինի
 
ԴՊ 1 Ջորդան Փիքֆորդ
Պ 2 Քայլ Ուոքեր   120'
Պ 5 Ջոն Սթոունզ
Պ 6 Հարի Մագուայր   106'
Պ 12 Կիրան Թրիպեր   70'
Պ 3 Լյուկ Շոու
ԿՊ 14 Կալվին Ֆիլլիպս
ԿՊ 4 Դեկլան Ռայս   74'
ԿՊ 19 Մեյսոն Մաունտ   99'
ԿՊ 10 Ռահիմ Ստերլինգ
Հ 9 Հարի Քեյն ( )
Պահեստայիններ
ԿՊ 25 Բուկայո Սակա   70'
ԿՊ 8 Ջորդան Հենդերսոն   74'   120'
ԿՊ 7 Ջեք Գրիլիշ   99'
Հ 11 Մարկուս Ռաշֆորդ   120'
ԿՊ 17 Ջեյդոն Սանչո   120'
Գլխավոր մարզիչ
Գարետ Սաութգեյթ

Հանդիպման լավագույն խաղացող․
Լեոնարդո Բոնուչի (Իտալիա)

Գլխավոր մրցավարի օգնականներ[11]
Սանդեր վան Ռուկել (Նիդերլանդներ)
Էրվին Զեյնստրա (Նիդերլանդներ)
Չորրորդ մրցավար․
Կարլոս դել Սերրո Գրանդե (Իսպանիա)
Մրցավարի պահեստային օգնական․
Խուան Կարլոս Յուստե Խիմենես (Իսպանիա)
Վիդեոասիստեն (VAR)․
Բաստիան Դանկերտ[en] (Գերմանիա)
Վիդեոասիստենտի օգնականներ․
Պոլ վան Բուկել[en] (Նիդերլանդներ)
Կրիստիան Գիտելման (Գերմանիա)
Մարկո Ֆրից[en] (Գերմանիա)

Հանդիպման ռեգլամենտ[12]

  • 90 րոպե հիմնական ժամանակ
  • 30 րոպե լրացուցիչ ժամանակ անհրաժեշտության դեպքում
  • Հետխաղյա 11 մետրանոցներ անհրաժեշտության դեպքում
  • Պահեստայինների առավելագույն քանակ — 12
  • Փոխարինումների առավելագույն քանակ  — 5, լրացուցիչ ժամանակում թույլատրվում է 6-րդ փոխարինումը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.uefa.com/insideuefa/mediaservices/mediareleases/news/026b-12b506e86164-126d10674ad9-1000/|
  2. «UEFA Euro 2020 match schedule» (PDF) (անգլերեն). UEFA.com. 2019 թ․ նոյեմբերի 30.
  3. «A EURO for Europe» (անգլերեն). UEFA.com. 2012 թ․ դեկտեմբերի 6.
  4. «European Championship: Uefa to hold 2020 finals across continent» (անգլերեն). BBC Sport. 2012 թ․ դեկտեմբերի 6.
  5. «Wembley to stage UEFA EURO 2020 final» (անգլերեն). UEFA.com. 2014 թ․ սեպտեմբերի 19.
  6. «Uefa confirms Wembley will host Euro 2020 semi-finals and final» (անգլերեն). The Guardian. 2014 թ․ սեպտեմբերի 19.
  7. «London to host UEFA EURO 2020 final» (անգլերեն). UEFA.com. 2014 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 3-ին.
  8. «EURO 2020 to open in Rome, more London games, venues paired» (անգլերեն). UEFA.com. 2017 թ․ դեկտեմբերի 7.
  9. «Final whistle for Wembley's towers» (անգլերեն). BBC News. 2003 թ․ փետրվարի 7.
  10. «FA Cup history - all finals and winners» (անգլերեն). Footballhistory.org.
  11. 11,0 11,1 «Björn Kuipers to referee UEFA EURO 2020 final». UEFA.com (անգլերեն). УЕФА. 2021 թ․ հուլիսի 8.
  12. «Regulations of the UEFA European Football Championship 2018–20» (PDF) (անգլերեն). UEFA.com. 2018 թ․ մարտի 9.

Արտաքին հղումներ խմբագրել