Եվգենի Իվանովիչ Կրավցով (մարտի 16, 1964(1964-03-16), Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 12, 2012(2012-12-12), Սերպուխով, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), բելառուսցի բանկիր, տնտեսագետ, պրոդյուսեր և ռեժիսոր։ Բելառուսի Հանրապետության առաջին առևտրային բանկերից մեկի կառավարիչը։ «Ավարտ», «Բանկի կոմիքսներ» հումորային հաղորդումների, «Փրկության բանակ» (2000) և «Ոսկե մեքենա» (2009) լիամետրաժ ֆիլմերի պրոդյուսերը և ռեժիսորը։ Հանդիսանում է «Լյապիս Տրուբեցկոյ» խմբի «Վիրավոր սիրտ» ալբոմի պրոդյուսերը (1996)[1]։

Եվգենի Իվանովիչ Կրավցով
բելառուս․՝ Яўген Іванавіч Краўцоў
Դիմանկար
Ծնվել էմարտի 16, 1964
ԾննդավայրՄինսկ, ԲԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 12, 2012
Մահվան վայրՍերպուխով, Մոսկվայի մարզ, Ռուսաստան
ԳերեզմանBarysaŭ District և Baran′
Քաղաքացիություն
Մասնագիտությունբանկիր, տնտեսագետ, պրոդյուսեր, ռեժիսոր
ԾնողներԻվան Յակովլևիչ Կրավցով, Գալինա Իվանովնան Կրավցովա
ԵրեխաներIvan Kravtsov?
 Evgeny Ivanovich Kravtsov Վիքիպահեստում

Բանկային գործունեություն խմբագրել

«Մինսկ Կոմպլեքս բանկ»-ը հիմնադրվել է 1996 թվականի փետրվարին, Մինսկի համալիրի մասնաճյուղի և Մոնոլիտբանկի միաձուլման արդյունքում։ 1997 թվականին ներդրում կատարելով Կանոնադրական հիմնադրամում 3 մլն դոլար, «Մինսկ Կոմպլեքս բանկ»-ի 49 % բաժնետոմսերի ղեկավարն է դառնում «Օնեքսիմ բանկը», որը մտնում էր ռուս գործարար Վլադիմիր Պոտանինի խմբի մեջ։

Մինչև 2002 թվականի ապրիլը Եվգենի Կրավցովը եղել է ԱԿԲ «Մինսկ Կոմպլեքս բանկ» ՓԲԸ-ի նախագահը։

2004 թվականին Մինսկի շրջանային դատարանի որոշմամբ Եվգենի Կրավցովը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման[2]։ 2005 թվականին Բելառուսի Հանրապետության նախագահի հրամանագրով «Մինսկ Կոմպլեքս բանկ»-ը կցվել է «ԱՍԲ Բելառուսբանկ» պետական բանկին և դադարեցրել է իր գործունեությունը[3]։

Ընտանիք և անձնական կյանք խմբագրել

Մայրը Գալինա Իվանովնա Կրավցովան էր, պրոֆեսոր, տնտեսական գիտությունների թեկնածու, ավելի քան 20 դասագրքերի հեղինակ։

Հայրը Իվան Յակովլևիչ Կրավցովն էր, ոստիկանության փոխգնդապետ, ծառայել է Սոցիալիստական սեփականության պայքարի դեմ բաժնում։

Կինը Լյուդմիլա Սերգեևնա Կրավցովան էր, բելառուսցի երգչուհի, կինոյի և թատրոնի դերասանուհի։

Մինչև 2007 թվականի օգոստոսը Եվգենի Կրավցովը ապրել է Մինսկ քաղաքում։ 2008 թվականից մինչև իր մահը ապրել է Մոսկվայի մարզի Սերպուխով քաղաքում։

2012 թվականի դեկտեմբերի 6-ին տեղափոխվել է Սերպուխովի Սեմաշկոյի անվան քաղաքային հիվանդանոց, որտեղ գտնվելով վերակենդանացման բաժանմունքում 2012 թվականի դեկտեմբերի 12-ին մահացել է.[4]: Թաղվել է Բորիսովի շրջանի Մինսկ նահանգի Բարան գերեզմանատանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Administrator. «История группы «Ляпис Трубецкой»». www.belmusic.by. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
  2. Елена АНКУДО (12.04.2004). «Комплексный подход на 9 лет». Белорусская газета.
  3. «Президент Беларуси присоединил «МинскКомплексбанк» к «Беларусбанку»». TUT.BY (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
  4. Неизвестный автор (22.12.2012). «Умер Евгений Кравцов». Charter97.org.