Եվգենի Կացման

ռուս նկարիչ

Եվգենի Ալեքսանդրովիչ Կացման (ռուս.՝ Евгений Александрович Кацман, 26 հունիսի (8 հուլիսի), 1890, Խարկով, Ռուսական կայսրություն31 հուլիսի, 1976, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս նկարիչ և գրաֆիկ։ Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիայի հիմնադիրներից ու ղեկավարներից մեկը, պերեդվիժնիկների ցուցահանդեսների մասնակից։

Եվգենի Կացման
ռուս.՝ Евгений Кацман
Ծնվել էհուլիսի 8, 1890(1890-07-08)
ԾննդավայրԽարկով, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 31, 1976(1976-07-31) (86 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
ՌԽՍՖՀ ժողովրդական նկարիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիայի գլխավորները. Ե. Կացման, Ի. Բրոդսկի, Յու. Ռեպին, Ա. Գրիգորև, Պ. Ռադիմով, 1926 թվական

Կենսագրություն խմբագրել

Եվգենի Կացմանը ծնվել է 1890 թվականի հունիսի 26-ին (նոր տոմարով՝ հուլիսի 8) Խարկովում, արհեստավորի ընտանիքում։ Հետագայում ընտանիքը տեղափոխվել է Սարատով։ Ավագ եղբայրը՝ Վլադիմիր Կացմանը, ընդունվել է Ռադիշչևի թանգարանին կից բացված Բոգոլյուբովյան նկարչական ուսումնարան, Եվգենին նույնպես ընտրել է նկարչի ուղին։

Առաջին ռուսական հեղափոխության ժամանակ տեղի ունեցած անկարգությունների ընթացքում Եվգենի Կացմանը հեռացվել է ուսումնարանից։ 1906 թվականին նա եղբոր հետ տեղափոխվել է Պետերբուրգ և ընդունվել Գեղարվեստի խրախուսման միության նկարչական դպրոց, որտեղ սովորել է Նիկոլայ Ռերիխի ու Ալեքսեյ Շչուսևի մոտ[1]։ 1907 թվականին Վլադիմիր Կացմանը ձերբակալվել է և ուղարկվել բանակ, իսկ Եվգենին հեռացվել է դպրոցից ու սկսել դասավանդել գեղարվեստի մասնավոր դպրոցում, որտեղ աշակերտներին նախապատրաստում էին ընդունվելու Գեղարվեստի կայսերական ակադեմիա։ Դասավանդելով երեք տարի՝ նա նաև սովորել է բնօրինակային դասարանում։

1909 թվականին ընդունել է քրիստոնեություն։ 1909 թվականին Եվգենի Կացմանն ընդունվել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան, որտեղ սովորել է մինչև 1916 թվականը Կոնստանտին Կորովինի ու Սերգեյ Մալյուտինի մոտ։

1922 թվականին մարտին մասնակցել է Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիայի ստեղծմանը, իսկ 1926 թվականին այցելել է ռուս գեղանկարիչ Իլյա Ռեպինին Կուոկալայում, որ անցել էր Ֆինլանդիային։ Մասնակցել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի հինգամյակին ու տասնամյակին նվիրված ցուցահանդեսներին։

1947 թվականին արդեն ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ ընտրված Եվգենի Կացմանի ստեղծագործական գործունեության 35-ամյակի առթիվ կացմակերպվել է անհատական ցուցահանդես։ 1949 թվականին նա դարձել է ԽՄԿԿ անդամ։ 1950-ական և 1960-ական թվականներին Եվգենի Կացմանը շարունակել է իր նկարչական գործունեությունը, և նրա ծննդյան ութսունամյակի առթիվ կազմակերպվել է մեծ ցուցահանդես։

Եվգենի Կացմանն ամուսնաած է եղել Նատալյա Միխայլովնա Կացմանի (օրիորդական ազգանունը՝ Ռաֆալովիչ) հետ։ Նրանք ունեցել են երկու դուստր՝ Կիրան ու Մարինան։

Եվգենի Կացմանը մահացել է 1976 թվականի հուլիսի 31-ին Մոսկվայում, թաղված է Վագանկովյան գերեզմանատանը[2]։

Նկարչի աշխատանքները պահվում են Ռուսաստանի տարբեր թանգարաններում, մասնավորապես Զինված ուժերի կենտրոնական թանգարանում, Ռուսական պետական թանգարանում և Տրետյակովյան պատկերասրահում։

Եվգենի Կացմանը հեղիանկել է «Նկարչի նոթեր» (ռուս.՝ «Записки художника») արձակ ստեղծագործությունը, որ հրատարակվել է Մոսկվայում 1962 թվականին[3]։

Ձեռքբերումներ խմբագրել

  • ՌՍՖՍՀ ժողովրդական նկարիչ (1969),
  • ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ (1947),
  • Պարգևատրվել է «Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի համար» և «Մոսկվայի 800-ամյակի հիշատակի» մեդալներով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Евгений Александрович Кацман
  2. Кацман Евгений Александрович (1890-1976)
  3. «КАЦМАН Евгений Александрович». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • Грансберг А., Е. А. Кацман, М. — Л., 1950.

Արտաքին հղումներ խմբագրել