Ենյո Ֆուքս (հունգարերեն՝ Jenő Fuchs, հոկտեմբերի 29, 1882(1882-10-29), Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա - մարտի 14, 1955(1955-03-14), Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հրեական ծագումով հունգարացի մարզիկ, սուսերամարտիկ։ Մասնակցել է 1908 և 1912 թվականների օլիմպիական խաղերին և հաղթող ճանաչվելով թե՛ անհատական և թե՛ թիմային հաշվարկներով՝ արժանացել ոսկե մեդալների։ Հաղթահարելով որակավորման փուլը՝ իրավունք է նվաճել մասնակցելու նաև 1920 թվականի օլիմպիական խաղերին, բայց քանի որ Հունգարիային թույլ չի տրվել մասնակցելու խաղերին, հարկադրված է եղել բաց թողնելու այդ օլիմպիադան։ Հաղթահարել է նաև 1924 թվականի օլիմպիադայի ընտրական փուլը, սակայն Հունգարիայի ազգային հավաքականի կազմում իր տեղը զիջել է ավելի երիտասարդ մարզիկի։ 1982 թվականին միջազգային սպորտի հրեական փառքի սրահում բացվել է Ենյո Ֆուքսին նվիրված անկյուն[1][2]։

Ենյո Ֆուքս
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝հունգ.՝ Jenő Fuchs
Մասնագիտացում՝սուսերամարտիկ
Երկիր՝ Հունգարիա և  Ավստրո-Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 29, 1882(1882-10-29)
Ծննդավայր՝Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա
Մահվան ամսաթիվ՝մարտի 14, 1955(1955-03-14) (72 տարեկան)
Մահվան վայր՝Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն

Սպորտով զբաղվելուն զուգահեռ՝ նա Բուդապեշտի համալսարանում իրավունք է ուսումնասիրել, 1911 թվականին հաջողությամբ պաշտպանել դոկտորական ատենախոսությունը և ստացել իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան։ Զբաղվել է փաստաբանական, իրավաբանական աշխատանքներով[3], աշխատել է նաև Բուդապեշտի ֆոնդային բորսայում։ Գերազանց սուսերամարտիկ լինելով հանդերձ՝ եղել է նաև բարձրակարգ թիավարող ու բոբսլեյիստ (սահնակորդ)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հունգարական երկրորդ բանակի կազմում կռվել է ֆաշիստական Գերմանիայի կողմից, պարգևատրվել երկրորդ աստիճանի երկաթե խաչով։ Երկրորդ աշխարհամարտի ավարտին կալանավորվել է՝ Գերմանիային մարտական ծառայություններ մատուցած լինելու պատճառով և կյանքի վերջին տարիներն անցկացրել բուդապեշտյան բանտում։

Արտաքին հղումներ խմբագրել

  • Досьє на sport.references.com Արխիվացված 2012-01-30 Wayback Machine
  • Joseph Siegman (2000). Jewish Sports Legends. Brassey's. էջեր 1–72. ISBN 1-57488-284-8. Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
  • "From the Ghetto to the Games: Jewish Athletes in Hungary"; 1985 Wayback Machine (արխիվացված 29 Մայիս 2008)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. International Jewish Sports Hall of Fame. Jewishsports.net. Retrieved on 2018-06-06.
  2. Jenő Fuchs. International Jewish Sports Hall of Fame
  3. Dénes Bernád; Charles K. Kliment (2015 թ․ փետրվարի 19). Magyar Warriors. Volume 1: The History of the Royal Hungarian Armed Forces 1919-1945. Helion and Company. էջեր 101–. ISBN 978-1-912174-49-2.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ենյո Ֆուքս» հոդվածին։