Բորսա (գերմ.՝ börse), զանգվածային փոխարինելի ապրանքների կանոնավոր գործող մեծածախ շուկա, ուր վաճառքը կատարվում է ստանդարտով կամ նմուշով (ապրանքային բորսա) կամ արժեթղթերով (ֆոնդային բորսա), արտասահմանյան տարադրամով (արժութային բորսա)։ Շուկայի առավել զարգացած ձևն է։ Բորսան սովորաբար ունենում է անդամների հաստատագրված կազմ, առևտրի խիստ կանոններ։ Այն միջնորդ օղակ է, որն ապահովում է տարբեր ապրանքների ու ծատայությունների՝ ըստ պահանջարկի իրացումը։

Բորսան առաջին անգամ կազմակերպվել է Անդրվերպենում 1511թ. որպես առևտրի հրապարակ, որտեղ առևտրականները հավաքվում էին փոխանակման գործարքներ կատարելու համար։ Այնուհետև, դրանք հիմնադրվել են Լոնդոնում 1566 թ., Ռուսաստանում 1703 թ., Նյու Յորքում 1792 թ. և այլն;

1920-ականներին շուկայական էկոնոմիկայի լայն զարգացումն անհրաժեշտ դարձրեց բորսաների տարբեր տեսակների ստեղծում՝ առևտուրն ավելի օպերատիվ դարձնելու համար։ Բորսաների առավելությունները սովորական շուկաների նկատմամբ այն է, որ բորսայական առևտուրը հնարավորություն է տալիս արագ գտնել վաճառողներին, գնորդներին և ապահովել անհրաժեշտ գների սահմանումը՝ ապրանքները շտապ իրացնելու համար։

Տնտեսական պատճառներ խմբագրել

Վաճառողները և գնողները ձգտում են գործարքից ստանալ առավելագույն օգուտ և այդ պատճառով ուզում են համոզված լինել նրանում, որ գործարքի գինը արտացոլում է պահանջարկի և առաջարկի ներկա հարաբերությունը։ Նման ապրանքների շուկան միացնում և ամփոփում է տեղեկատվության մեծ ծավալ, ընդ որում շատ կարճ ժամանակամիջոցում։ Այդ ֆունկցիան կատարելու համար շուկան պետք է ունենա կենտրոնացման բարձր աստիճան, որին հասնում է բորսան, որտեղ ընդհարման մեջ են մտնում ապրանքի պահանջարկը և առաջարկը։ Բորսայի տարբերիչ նշաններն են՝

  • հաստատուն և որոշակի օրենքներով կազմակերպված գործելու բնութագիրը
  • վաճառքը կատարվում է առանց ապրանքը ներկայացնելու
  • գործարքը կատարվում է զանգվածային, փոխանակվող ապրանքներով

Ֆունկցիաներ խմբագրել

Բորսան պետական կամ ակցիոներական կազմակերպություն է, որը կատարում է հետևյալ հիմնական ֆունկցիաները՝

  • հադիպեցնում է ապրանքի գնորդին և վաճառողին, այսինքն դա այն տեղն է, որտեղ անմիջապես կատարվում է ապրանքի առք ու վաճառք
  • գրանցվում է ապրանքի կուրսը-այսինքն ամփոփում և ի մի է բերում ինվեստորների վերաբերմունքը բորսայում ներկայացված ապրանքների վերաբերյալ։
  • գնանշումներ
  • կարգավորումը (արբիտրաժային) և ծագած վեճերի,
  • սահմանում է բորսայական առևտրի կազմակերպման կանոնները,
  • որոշակի երաշխիքներ է տրամադրում ապրանքների, ծառայությունների ու արժեթղթերի վերաբերյալ գործարքների ժամանակ և դրա դիմաց ակնկալում է եկամուտ ստանալ։

Սուբյեկտներ խմբագրել

Բորսաներում մշտապես գործող սուբյեկտներն են՝

Մակլերը՝ բորսայում մշտական աշխատող է, որը գործարքներն իրականացնում է գործակալների հանձնարարությամբ և նրանց հաշվին։ Մակլերն ունի իրավական անձի կարգավիճակ և մասնագիտացված է բորսայական կոնկրետ գործարքների կատարման մեջ։

Բրոքերը՝ շահագրգռված կողմերի միջև գործարքների կատարմանն աջակցող միջնորդ է, որը սովորաբար պայմանագրեր է կնքում գործակալների համաձայնությամբ և նրանց հաշվին իր ծառայությունների համար վարձատրվում է; Սրանք հաճախ լրացուցիչ ծառայություններ են կատարում՝ ուսումնասիրում են շուկայի կոնյուկտուրան և անհրաժեշտ նյութեր են հաղորդում իրենց գործակալներին։

Դիլերը՝ որոշակի ֆիզիկական անձ է կամ ֆիրմա, որը զբաղվում է ապրանքների վերավաճառման հարցերով, հաճախ իր անունից և իր հաշվին։ Դիլերի եկամուտը կազմավորվում է նրա կողմից գնվող և վաճառվող ապրանքների գների տարբերության հաշվին։

Տեսակներ խմբագրել

Բորսան լինում է.

Բորսայական գործարքներ խմբագրել

Բորսայական գործարքները բաժանվում են մի քանի խմբերի՝

  1. գործարքներ ռեալ ապրանքների հետ, ընդ որում բորսայական պրակտիկայում առկա ապրանքները կազմում են դրանց շրջանառության 1-2%-ը միայն։
  2. Գործարքներ ոչ առկա ապրանքների հետ։ Այստեղ վաճառվում են ոչ թե ապրանքը,այլ այն ստանալու իրավունքը, դրանց մատակարարման մասին պայմանագիրը։
  3. Գործարքներ պարգևատրում ստանալու համար։ Այս գործարքը վճարողին ընտրելու իրավունքի հնարավորություն է տալիս կամ կատարել պարտավորությունը, կամ պայմանագրով նշված ժամկետում նրանից հրաժարվել։
  4. Գործարքների ապահովագրում, որի հիմնական նպատակն է գների տատանումից շահույթ ստանալ։
  5. Գործարքներ գների հետագա սահմանումների վերաբերյալ։ Նման գործարքներում մի կողմը մյուսին իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ սահմանել գինը։

Խաղ խմբագրել

Ստեղծվել է մի քանի բորսաների մոդելավորման խաղեր.

Աղբյուրներ խմբագրել

  • Մ Չոբանյան «Բիզնեսի համառոտ բառարան», 1992 թ

Արտաքին հղումներ խմբագրել

Տես՝ բորսա Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 534