Ենիխան, գավառակ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Սեբաստիայի գավառում։ Գտնվում էր Մելաս գետի հովտում։ Վարչական կենտրոնը Ենիխան քաղաքն է։

Գավառակ
Ենիխան
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ԵրկրամասՍեբաստիայի գավառ
Այլ անվանումներԵըլտըզէլի, Ելդըզէլի, Ելդըզլի, Յըլդըզէլի
Պաշտոնական լեզուՀայերեն, այլ
Բնակչություն14636[1] մարդ (1910)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), թուրքեր, քրդեր, հույներ[1]
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ[1]
ՏեղաբնականունԵնիխանցի
Ժամային գոտիUTC+3

Աշխարհագրություն խմբագրել

Գավառակն ուներ դաշտային տարածք։

Պատմություն խմբագրել

1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ Ենիխանից բռնագաղթի են ենթարկվել 1366 հայեր։

Բնակչություն խմբագրել

1910 թվականին Ենիխանն ուներ 14636 բնակիչ, որից հայեր` 6890, թուրքեր և քրդեր` 7271, հույներ` 475։

Վարչական բաժանում խմբագրել

1910 թվականին գավառակը կազմված էր 4 գյուղախմբից և 142 գյուղերից[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 199

Աղբյուրներ խմբագրել