Ենիխան, քաղաք (գյուղ, գյուղաքաղաք) Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Ենիխանի գավառակում։ Գտնվում էր Սամսոն քաղաքից Կ. Պոլիս տանող ճանապարհին։ Հանդիսանում էր համանուն գավառակի կենտրոնը։

Քաղաք
Ենիխան
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՍեբաստիայի վիլայեթ
ԳավառակԵնիխանի գավառակ
Այլ անվանումներԵըլտըզէլի, Ելտզելի, Նոր Խան
Մակերես3044,1 կմ²
ԲԾՄ1401 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն31 748 մարդ (2020)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Ենիխան (Աշխարհ)##
Ենիխան (Աշխարհ)

Ըստ Ա. Վասիլևի բնավայրը հանդիսանում է պավլիկյան շարժման հետ կապված Վաթիռիաքս վայրը։

Պատմություն խմբագրել

Բնակավայրն ավերվել, իսկ բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

XIX դարի 70-ական թվականներին ուներ 682 հայ և 720 թուրք բնակիչ։ Նույն դարի վերջերին հայկական տնվերի թիվը հասնում էր 150-ի։ Ըստ այլ աղբյուրների, 1915 թվականի նախօրեին բնակավայրն ուներ 300 տուն՝ 2400 հայ բնակչով։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու արհեստներն էր։ Մասամբ նաև զբաղվում էին անասնապահությամբ և առևտրով։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Ենիխանն ուներ Ս. Խաչ անունով եկեղեցի։

Կրթություն խմբագրել

Բնակավայրում գործում էր Սենիքերիմյան կոչված դպրոցը[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 199

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 516