Եղջերառվույտ եղջրավոր
Եղջերառվույտ եղջրավոր | |
Եղջերառվույտ եղջրավոր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
Տրիբա | Loteae |
Ցեղ | Եղջերառվույտ (Lotus) |
Տեսակ | Եղջերառվույտ եղջրավոր (L. corniculatus) |
Միջազգային անվանում | |
Lotus corniculatus |
Եղջերառվույտ եղջրավոր (լատին․՝ Lotus corniculatus), բակլազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն խմբագրել
Առանցքային արմատով, 15-40 սմ երկարությամբ, բազմաթիվ, վեր բարձրացող կամ փռված ցողուններով, մերկ, մեղրատու, գեղազարդային բազմամյա խոտաբույս է։ Երեք կամ հինգ հակաձվաձև տերևիկներից կազմված տերևները բարդ են։ 4-5 դեղին, խոշոր, անկանոն ծաղիկներից կազմված ծաղկաբույլերը առաջանում են համեմատաբար կարճ ծաղկասլաքի վրա։ Բաժակը կոնաձև է։ Բազմասերմ, երկարավուն ունդերը քթիկով են[1]։
Տարածվածություն խմբագրել
Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների մարգագետիններում, գետափերին։ Հանդիպում է Լոռու մարզում[1]։
Նշանակություն խմբագրել
Բուժական նպատակներով օգտագործում են կանաչ զանգվածը, ծաղիկներն ու ունդերը։ Պտուղների եփուկն օգնում է գլխացավի դեպքում։ Երիտասարդ թերհաս ունդերն կիրառում են սննդի մեջ[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղջերառվույտ եղջրավոր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղջերառվույտ եղջրավոր» հոդվածին։ |