Եղինջ այրող
Եղինջ այրող | |
Եղինջ այրող | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Եղինջազգիներ (Urticaceae) |
Ցեղ | Եղինջ (Urtica) |
Տեսակ | Եղինջ այրող (U. urens) |
Միջազգային անվանում | |
Urtica urens |
Եղինջ այրող (լատին․՝ Urtíca úrens), եղինջազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն խմբագրել
Եղինջ այրողը միամյա, ուշ գարնանային բույս է, ունի ոչ այնքան ուժեղ զարգացած առանցքային արմատ, որին հատուկ է լավ ցանցավորված արմատամազիկները։ Գլխավոր ցողունիկն ունի 70 սմ երկարություն։ Ցողունները քառանիստ են և ունեն ծակող փշեր։ Սերմերի բարձրությունը 1,5-2 մմ է։ Ցողունների հանգույցներում՝ գրեթե հավասար հեռավորությամբ կոթունների վրա, հակադիր նստած են սուր ծայրերով, կանոնավոր-սղոցաձև եզրերով, մուգ կանաչ գույնի, լավ արտահայտված ջղավորությամբ տերևները։ Օղականման ծաղկաբույլեր կազմող բաց դեղին և կանաչ ծաղկապատյանով արական և իգական ծաղիկները նստած են տերևածոցերում։ Ամբողջ բույսը ծածկված է խայթող-այրող գեղձամազիկներով։ Հայաստանում աղբոտում է լեռնային, լեռնատափաստանային ու անտառատափաստանային գոտիների ցանքերն, արոտներն ու մարգագետինները[1]։
Բազմացում խմբագրել
Ամբողջ գարնան ընթացքում աճում է սերմերով։ Մեկ բույսը կարող է տալ մինչև 1300 սերմ։ Ծաղկում է հունիսից մինչև աշուն[1]։
Տարածվածություն խմբագրել
Հիմնականում տարածված է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Ավստրալիայում և Հյուսիսային Ամերիկայում[1]։ Որպես մոլախոտ աճում է աղբավայրերում, այգիներում և ցանքսերում։ Հանդիպում է Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Շիրակի մարզերում և Արցախում[2]։
Նշանակություն խմբագրել
Բուժական նպատակներով օգտագործում են կանաչ զանգվածը, սերմերն ու արմատները։ Այրող եղինջն ունի արյունահոսությունը դադարեցնող, միզամուղ, վերքամոքիչ, ցավազրկող, հակաբորբոքային ազդեցություն։ Տերևներն կիրառում են որպես օգտակար, վիտամիններով հարուստ բանջարեղեն[2]։
Ծանոթագրություններ խմբագրել
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղինջ այրող» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղինջ այրող» հոդվածին։ |