Ելենա Վոլկովա (նկարչուհի)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ելենա Վոլկովա (այլ կիրառումներ)
Ելենա Անդրեևնա Վոլկովա (ռուս.՝ Еле́на Андре́евна Во́лкова, հունիսի 3, 1915, Չուգուև, Զմիևսկոե ուեզդ, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 8, 2013, Մոսկվա, Ռուսաստան), նաիվ արվեստի ոճով ստեղծագործող ռուս նկարչուհի։
Ելենա Վոլկովա | |
---|---|
Ծնվել է | հունիսի 3, 1915 |
Ծննդավայր | Չուգուև, Զմիևսկոե ուեզդ, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 8, 2013 (98 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ոճ | նաիվ արվեստ |
Կենսագրություն խմբագրել
Ելենա Վոլկովան ծնվել է 1915 թվականին Չուգուևում, այն տանից ոչ հեռու, որտեղ ծնվել է Իլյա Ռեպինը, հասարակ ընտանիքում։ Նրա մայրը գյուղաբնակներից էր, հայրը եղել է փրկարար Սևերսկի Դոնեց գետի վրա։
1934 թվականին Ելենան սկսում է աշխատել որպես շարժական կինոկայանի կինոմեխանիկի օգնական։ Պատերազմի ժամանակ եղել է տուժածների թվում և բուժում անցել հոսպիտալում։ Ելենայի ամուսինը մահացել է պատերազմի ժամանակ։
Վոլկովան սկսում է նկարել 1960-ական թվականներից` 45 տարեկանում, չնայած գեղարվեստական կրթություն չուներ։ Նրա մասնագիտական առաջընթացը նկատել է Վասիլի Երմիլովը` ուկրաինական ավանգարդի հիմնադիրներից մեկը, որը ձեռք է բերում Վոլկովայի մի շարք նկարներ[1]։
Նրա ստեղծագործությունները նկատում է մոսկովյան հայտնի քննադատ Միխայիլ Ալպատովը։ Նաիվ արվեստի մոսկովյան «Ընծա» պատկերասրահից Սերգեյ Տարաբարովը 2000 թվականին Վոլկովին ճանաչում է Ռուսաստանում նաիվ արվեստի ոճով ստեղծագործող ամենահետաքրքիր նկարչուհիներից մեկը[2]։
Ելենա Վոլկովան դառնում է նաիվ արվեստի ոճով ստեղծագործող առաջին նկարչուհին, ում համար Տրետյակովյան պատկերասրահում կազմակերպում են անհատական ցուցահանդես[3]։
Ելենա Անդրեևնա Վոլկովան կյանքի վերջին տարիներին բնակվել է Մոսկվայում։ Մահացել է 2013 թվականի հոկտեմբերի 8-ին` կյանքի 99-րդ տարում[4]։
Ստեղծագործություն խմբագրել
Նկարչուհու աշխատանքները իրենցից ներկայացնում են բնական հաճելի գործեր, որոնց դիտումը մարդուն հաճույք է պատճառում։ Դրանք տարբեր կենդանիներ են, մարդիկ, մրգեր[5][6]։
Ցուցահանդեսներ խմբագրել
- 1973 թ.` առաջին անհատական ցուցահանդեսը, Օմսկ[1]
- 1990 թ.` մշտական ցուցադրություն նաիվ արվեստի «Ընծա» պատկերասրահում
- 2001 թ` ցուցահանդես «Խաղաղություն բոլորին» Ժամանակակից արվեստի թանգանում[7]
- 2005 թ.` ստեղծագործությունների հետահայաց ցուցադրություն Տրետյակովյան պատկերասրահում։ Ներկայացված էին շուրջ 50 գեղանկարչական աշխատանքներ և 12 նկարներ Վոլկովայի հավաքածուից ու մասնավոր հավաքածուներից[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 «Выставка Е.Волковой в Третьяковской галерее на Крымском Валу» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ ««Наивные» живут долго» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Главный специалист по Раю наивный художник Елена Волкова» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Умерла художница Елена Волкова, легенда наивного искусства
- ↑ Nathalia Brodskaïa «L’Art naïf» ed. Parkstone International ISBN 978-1-85995-668-7 p. 35
- ↑ Ксения Богемская «Советское наивное искусство» «The Soviet naïve art» ed.Интерроса ISBN 978-5-91105-018-4 p. 12, 16, 229, 324—325
- ↑ ««Пятый элемент» вдохновения» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 15-ին.