Դրեզդենի խորան

Ալբրեխտ Դյուրերի նկար

Դրեզդենի խորան, Ալբրեխտ Դյուրերի խորանի պատկեր (կենտրոնական վահանակ՝ 117×96,5 սմ, կողային վահանակներից յուրաքանչյուրը 114×45 սմ), որը թվագրվում է 1496-1497 թվականներին (վերջնականապես ավարտվել է 1503-1504 թվականներին)։ Ներկայումս գտնվում է Դրեզդենի պատկերասրահում[1]։

Դրեզդենի խորան
տեսակգեղանկար, եռապատկեր և ռետաբլո
նկարիչԱլբրեխտ Դյուրեր
տարի1496
բարձրություն114 սանտիմետր
լայնություն45 սանտիմետր
ուղղությունգերմանական Վերածնունդ
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ և կտավ
գտնվում էԴրեզդենի պատկերասրահ և All Saints' Church, Lutherstadt Wittenberg?
հավաքածուԴրեզդենի պետական գեղարվեստական հավաքածու
պատվիրատուFrederick III?
Ծանոթագրություններ
 Dresden Altarpiece by Dürer Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Այս աշխատանքն առաջին պատվերներից մեկն է եղել, Դյուրերի «Յոթ վշտեր» պոլիպտիխի հետ միասին, որը Դյուրերը կատարել է սաքսոնական կուրֆրյուստ Ֆրիդրիխ III-ի համար։ Դյուրերը կուրֆրյուստի հետ հանդիպել է 1496 թվականի ապրիլին՝ Նյուրնբերգ կատարած այցի ընթացքում։

Խորանը նախատեսված էր Վիտենբերգ (գերմ.՝ das Schloss Wittenberg) ամրոցի մատուռի համար, սկզբում դրա միայն կենտրոնական մասն է պատրաստված եղել Մարիամ Աստվածածնի և մանկան պատկերով։ Տեմպերային նկարչության տեխնիկայի ընտրությունը, հավանաբար, կապված է եղել աշխատանքը արագացնելու ցանկության հետ (մինչդեռ այս տարածաշրջանում յուղանկարչությունը արդեն տարածված է եղել)[2]։

1503-1504 թվականներին, հնարավոր է, ժանտախտի համաճարակի հետ կապված, խորանին ավելացվեցին երկու կողային վահանակներ՝ «Անտոնիուս կրակով» հիվանդների հովանավոր Սուրբ Սեբաստիանի և Անտոն Մեծի պատկերներով։ Կողային վահանակների հեղինակությունը շատ հակասությունների առարկա է եղել, ենթադրվել է, որ դրանք պատրաստել են Դյուրերի աշակերտները, կամ հոլանդացի նկարիչները կամ Լուկաս Կրանախ Ավագը, ով այդ ժամանակ ապրել էր Վիտենբերգում։

Կառուցվածք խմբագրել

Տրիպտիխը, հակառակ ավանդույթի, նախատեսված չէ եղել ծալելու համար, նաև նրա թևերի հակառակ կողմերը ներկված չեն եղել։

Կենտրոնական մասում պատկերված է Մարիամ Աստվածածինը՝ կռացած քնած Հիսուսի վրա։ Երեխայի կողքին, բարձին պառկած լայն պատուհանագոգի վրա պատկերել է մի գիրք, որը Սուրբ Գրությունների խորհրդանիշն է, և տանձ, որը կուսական մեղքն է։ Մարիայի կերպարը հիշեցնում է Դիրկ Բաուտսի աշխատանքները, որի կտրուկ քանդակագործական մոդելավորումը նմանվում է Ֆրանչեսկո Սկվարչոնեի և Անդրեա Մանտենյայի ոճին։ Ենթադրվում է, որ նկարիչը Մերիին նկարել է իր կնոջ՝ Ագնես Դյուրերի նկարից։ Հետին ֆոնին տեսանելի է Սուրբ Հովսեփի արհեստանոցը, նաև Դյուրերը ցույց է տալիս սենյակի խորությունը՝ համապատասխան գծային հեռանկարի օրենքների։ Նկարի գունագեղությունը շատ զուսպ է։ Երկու հրեշտակները պահում են Կույսի գլխի վրայի առատորեն զարդարված պսակը, մյուսները զբաղված են սենյակի մաքրման աշխատանքներով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Dresden Altarpiece». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 2-ին. {{cite web}}: Text "painting by Dürer" ignored (օգնություն)
  2. Costantino Porcu, ed. (2004). Dürer. Milan: Rizzoli.

Գրականություն խմբագրել

  • Геташвили Н. Дрезденская галерея. — М.: Олма-Пресс, 2005. — 128 с. — (Шедевры мировой живописи в вашем доме).
  • Costantino Porcu, Dürer, Rizzoli, Milano 2004.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրեզդենի խորան» հոդվածին։