Դիրկ Բաուտս (հոլ.՝ Dirk Bouts մոտ 1415[1][2][3][…], Հաառլեմ[4][5] - մայիսի 6, 1475[6], Լյուվեն, Լյովեն, Բելգիա[7]), նիդեռլանդացի գեղանկարիչ, դասվում է ֆլամանդացի պրիմիտիվիստների շարքին։ Հյուսիսային վերածննդի ներկայացուցիչ։

Դիրկ Բաուտս
Ի ծնեDirk Bouts
ԿեղծանունBouts, Dierick, Dirk, Thierri
Ծնվել էմոտ 1415[1][2][3][…]
ԾննդավայրՀաառլեմ[4][5]
Վախճանվել էմայիսի 6, 1475[6]
Մահվան վայրԼյուվեն, Լյովեն, Բելգիա[7]
Ազգությունհոլանդացի
Քաղաքացիություն Բուրգունդիայի դքսություն
Մասնագիտություննկարիչ
Ոճվաղ հոլանդական գեղանկարչության[8][9]
Ժանրկրոնական նկարչություն[4][7] և դիմանկար[4][7]
Ուշագրավ աշխատանքներԽորհրդավոր ընթրիք, Քրիստոսը Սիմոնի տունը և The Entombment?
ԱշակերտներՔվինտեն Մասեյս
ԶավակներDieric Bouts the Younger?[10] և Aelbrecht Bouts?[10]
 Dieric Bouts Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Դրախտի ճանապարհ կամ ընտրյալի համբարձումը Գեղեցիկ արվեստների պալատ, Լիլլ

Ըստ Կարել վան Մանդերի Բաուտսը ծնվել է Հարլեմում։ Նա ակտիվ գործունեություն է ծավալել Լյովենում և 1468 թվականից եղել է քաղաքի նկարիչը։ Կարել վան Մանդերը "Dieric of Haarlem" և "Dieric of Leuven" կենսագրականները գրելիս շփոթմունք է առաջացրել, չնայած խոսել է նույն արվեստագետի մասին։

Դիրկ Բաուտսի վաղ մանկությունից քիչ տեղեկություններ կան։ Նրա վրա մեծ ազդեցություն են ունեցել Յան վան Էյքը և Ռոգիր վան դեր Վայդենը, ով եղել է նրա ուսուցիչը։ Լյովենում նա հաստատվել է 1457 թվականց և մինչև կյանքի վերջն աշխատել է այնտեղ։

Հյուսիսային նկարիչներից Բաուտսն առաջինն էր, որ ցույց տվեց մեկ անհետացող կետի կիրառումը (արտացոլված է նրա «Խորհրդավոր ընթրիք» կտավում)։ Նրա աշխատանքներում առկա է որոշակի պարզունակ նկարչություն, նրա կերպարները հաճախ անհամամասնորեն երկար և անկյունային են, բայց նրա կտավները արտահայտիչ են, լավ մշակված, հարուստ գույներով, հատկապես լանդշաֆտային հետնապլանները։

Ստեղծագործություններ խմբագրել

Նկարչին բնորոշ են դետալների մանրամասն մշակումը և լուսաստվերի հմուտ օգտագործումը[11]։ Նրա նկարներում առկա է թաքնված դրամատիզմը, չնայած, որ Բաուտսի անգամ ամենաողբերգական սյուժետների մեկնաբանությունները արտաքինից անկիրք են թվում[11]։

Բաուտսի առավել հայտնի նկարներից է «Սուրբ հաղորդության խորհուրդը» (1464-1467 թթ.), որը նա նկարել է Սուրբ Հաղորդության եղբայրության պատվերով։ Կենտրոնական հատվածը պատկերում է Խորհրդավոր ընթրիքը, կողքերից ներկայացված են Հին կտակարանից չորս պատկեր։ Նկարի յուրօրինակությունը նրանում է, որ Բաուտսին հաջողվել է իրական կյանքի հավաստիությամբ միացնել հայեցողականությունն ու ինքնամփոփությունը[12]։ Կերպարների դիմագծերում իդեալականացում չկա, կրոնական թեմային բնականոն ներառված է առօրյա կենցաղային իրեր՝ կավե սովորական ամանեղեն, անագե ափսեներ, կտրված հաց և այլն, պատկերող նատյուրմորտը[12]։ Այսպիսով հասարակ դիտողը, նկարչի ժամանակիցը, կարող էր ավելի խորը վերապրել ներկայացվող իրադարձությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Public Catalogue Foundation — 2003.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Swartz A. Dieric Bouts — 2007.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 https://rkd.nl/en/explore/artists/record?query=dieric+bouts&start=0
  5. 5,0 5,1 5,2 https://data.bnf.fr/ark:/12148/cb12202771q
  6. 6,0 6,1 6,2 RKDartists (նիդերլ.)
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 https://rkd.nl/explore/artists/11604
  8. http://vlaamseprimitieven.vlaamsekunstcollectie.be/en/biography/dieric-bouts
  9. https://library.nga.gov/discovery/fulldisplay/alma991878033504896/01NGA_INST:NGA
  10. 10,0 10,1 Union List of Artist Names — 2017.
  11. 11,0 11,1 И. Мосин, А. Савельева. Большая иллюстрированная энциклопедия. Мастера живописи. 1000 художников от Возрождения до модернизма / Вып. Редактор С.Ю. Афонькин. — Вильнюс: UAB “Bestiary”, 2012. — 208 с. — ISBN 978-609-456-105-4. (ռուս.)
  12. 12,0 12,1 Василенко Н.В. Северное Возрождение. — Москва: ОЛМА Медиа Групп, 2009. — С. 42-43. — 128 с.