Դպրեվանք, վանք Շիրակ գավառում։ Այն հանդիսանում է Կումայրիում կառուցված առաջին եկեղեցին, որն ըստ որոշ աղբյուրների կառուցվել է VII դարում։ Եղել է մշակույթի կենտրոն[1]։

Դպրեվանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Շիրակի մարզ, Գյումրի
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՇիրակի թեմ
Հոգևոր կարգավիճակՉգործող
Ներկա վիճակՔանդված (1852 թ.)
Ճարտարապետական ոճՀայկական
Առաջին հիշատակումVII դար
Գմբեթ1

Վանքը գտնվել է բլրի վրա՝ ներկայիս «Ալեքսանդրապոլ» ամրոցի տարածքում[2]։

Դպրեվանքում է կրթություն ստացել Անանիա Շիրակացին[1]։

Պատմություն խմբագրել

Հիշատակվում է VII դարում, կապված Բարսեղ Ճոնի անվան հետ, որն այդ ժամանակ եղել է Դպրեվանքի վանահայրը։ Ենթադրվում է, որ Դպրեվանքը համապատասխանում է Շիրակ գավառի Կարմիր վանքին, որի եկեղեցին խաչաձև գմբեթավոր, չորս ավանդատներով կառուցվածք է։ Դպրեվանքի պատմության նշանավոր փուլերից է եղել X դարը, երբ Բյուզանդիայում հալածված հայ վանականները այստեղ ստեղծեցին խոշոր միաբանություն[3]։

Եկեղեցին հիմնովին վերակառուցվել է 935 թ.-ին՝ Աբաս Բագրատունի թագավորի ջանքերով, Բյուզանդիայից հալածված հայ հոգևորականների մասնակցությամբ[1]։

Եկեղեցին կանգուն է մնացել մինչև 1837 թ.-ը, երբ սկսվեց կառուցվել «Ալեքսանդրապոլ» ամրոցը։ Դպրեվանքն ընկավ Ալեքսանդրապոլ ամրոցի տարածքի մեջ։ Զինվորական իշխանության հրամանով այն վերջնականապես քանդեցին 1852 թ.-ին և նրա փոխարեն կառուցեցին զինապահեստ[2]։

Դպրեվանքում է պահվել Աստվածածնի նշանավոր խաչը, որով բուժվել է Վրաց թագավոր Դեմետրե I-ի (1125–56) կինը, այնուհետև Ս. Խաչը տեղափոխել են Վրաստանի Վարձիա վանքը[4]։

Շինության արտաքին տեսքը խմբագրել

Աղբյուրների համաձայն եկեղեցին կառուցված է եղել սև քարերից և նման է եղել Կարսի Առաքելոց եկեղեցուն։ Ոմանց կարծիքի համաձայն եկեղեցին համապատասխանում է Շիրակի գավառի կարմիր վանքին, որը խաչաձև, գմբեթավոր, չորս ավանդատներով կառուցվածք է[2]։

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ, Տիեզերական պատմություն, Ե., 2000
  • Վարդան Արևելցի, Տիեզերական պատմություն, Ե., 2001
  • Էփրիկյան Ս., Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հ. 1, Վնտ., 1903–05
  • Ատրպետ Ս., Դպրեվանք, ՀԱ, 1913, դ 10
  • Thierry N. et M., A propos de quelques monuments chrétiens du vilayet de Kars (Turquie), “Revue des études arméniennes”, t. 8, P., 1971
  • Cuneo P., Architettura armena dal quarto al diciannovesimo secolo, Roma, 1988

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Գյումրիի հին ու նոր եկեղեցիները». Վերցված է 2014 Հուլիսի 24-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 142
  3. ՀՍՀ, հատոր 3, էջ 441
  4. «Դպրեվանք». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2014 Հուլիսի 24-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 441