Դյուրերի ինքնադիմանկար (1500)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դյուրերի ինքնադիմանկար (այլ կիրառումներ)

Ինքնադիմանկար («Ինքնադիմանկար 28 տարեկան հասակում», «Ինքնադիմանկար մորթե հագուստով», գերմ.՝ Selbstbildnis im Pelzrock), Ալբրեխտ Դյուրերի երեք մեծ ինքնադիմանկարներից մեկը, որ ստեղծվել է 1500 թվականի սկզբին։ Ինքնադիմանկարներից ամենից հայտնին է, ունի խորհրդանշանների բարդ համակարգ[8]։

Դյուրերի ինքնադիմանկար
տեսակգեղանկար
նկարիչԱլբրեխտ Դյուրեր[1][2]
տարի1500[1][2]
բարձրություն67,1 սանտիմետր[1][2]
լայնություն48,9 սանտիմետր[1][2]
ուղղությունգերմանական Վերածնունդ[3] և հյուսիսային Վերածնունդ[4][5]
ժանրինքնապատկեր[1][6]
նյություղաներկ[2] և lime panel?[1][2]
գտնվում էAlte Pinakothek, upper floor, gallery I?[2] և Նյուրնբերգ[7]
հավաքածուԲավարիայի պետական գեղանկարչական հավաքածու[1][2]
հիմնական թեմաԱլբրեխտ Դյուրեր
https://www.wga.hu/frames-e.html?/html/d/durer/1/03/1self28.html, http://archiv.ub.uni-heidelberg.de/artdok/2744/1/Hess_Duerer_als_Nuernberger_Markenartikel_2002.pdf կայք
Ծանոթագրություններ
 Self-Portrait (Dürer, Munich) Վիքիպահեստում

Կոմպոզիցիա խմբագրել

Ինքնադիմանկարը առանձնանում է Քրիստոսի` այդ ժամանակներում ընդունված պատկերման ձևի նմանությամբ. գծերը համաչափ են, ներկերը` մուգ գույնի, կերպարը նայում է ուղիղ առաջ, մինչև կուրծքը բարձրացված ձեռքը կարծես օրհնանքի ժեստ լինի։ Դյուրերի երկու կողմերում սև ֆոնին պատկերված նշանները կարծես լողում են տարածության մեջ` ընդգծելով նկարի խորհրդանշական համակարգը։ Նախկին ինքնադիմանկարների թեթև տոները փոխարինվել են մուգ տոներով[9]։ Այս կտավում Դյուրերը, թվում է, հասել է այն բանին, ինչն արվեստի տեսաբան Մարսել Բրիոն անվանում է «....կլասիցիզմ Էնգրի ոճով։ Սևեռուն հայացքը դիմակի տպավորություն է թողնում, որը կարողանում է քողարկել ներքին անհանգստությունը, ապրումները, կրքերը»[9].:

Կերպարի թվացյալ համաչափությունը փոքր-ինչ խախտված է. գլուխը կենտրոնից մի փոքր աջ է թեքված, մազափունջը ևս, հայացքն ուղղված է ձախ[10]։

15-րդ դարի վերջին և 16-րդ դարի սկզբին ուղիղ առաջ ուղղված հայացքը բացառապես բնորոշ էր ազնվականների դիմանկարներին։ Դիմանկարի այդպիսի օրինակ է Հանս Հոլբայն Կրտսերի նկարաշարքը` նվիրված Հենրի VIII արքային ու նրա կանանց. ամենայն հավանականությամբ արքային հենց այդ դիրքով պատկերելու ցուցում է տրվել նկարչին[11]։ Իտալիայում կիսադեմ պատկերելու ավանդույթին փոխարինելու եկավ դեմքը երեք քառորդով պատկերելու եղանակը։ Հյուսիսային Եվրոպայում երեք քառորդով դիմանկարները հայտնվում են մոտավորապես 1420 թվականից։ Այն կիրառել է Դյուրերը իր ավելի վաղ շրջանի դիմանկարներում։ Ուշ միջնադարի և Վերածննդի շրջանի նկարիչները կիրառում էին այդ առավել բարդ տարբերակը` հպարտանալով կերպարը երեք քառորդով պատկերելու եղանակին տիրապետելու իրենց վարպետությամբ։ 16-րդ դարասկզբի մարդու համար դիմանկարը դիմացից պատկերելը կապված էր ազնվականական, կրոնական թեմաների, հատկապես` Քրիստոսի կերպարի պատկերման հետ։

Դյուրերի ինքնադիմանկարները խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Ս. Բորգեզի Հին պատկերասրահ։ Մյունխեն։ Ալբոմ — 2003.
  • Տ. Ա. Սեդովա Մյունխենի հին պատկերասրահ — М.: Արվեստ, 1990.
  • Lahme H. Das Ziel menschlichen Bildschaffens im Gottesbild. Perspektiven einer ‘Imago Dei’ als Fundament des Kunstkontinuums ‘Visualität’. Eine Untersuchung zu exemplarischen Bildphänomenen. — Münster: LIT Verlag, 2007. — ISBN 978-3-8258-0723-8
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դյուրերի ինքնադիմանկար (1500)» հոդվածին։