Դինոզավրերի սարը (ռուս.՝ Гора динозавров), խորհրդային մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1967 թվականին, ռեժիսոր Ռասա Ստրաուտմանեի կողմից, Սոյուզմուլտֆիլմ ստուդիայում։ Մուլտֆիլմն առաջարկում է դինոզավրերի անհետացման իր տարբերակը։

Դինոզավրերի սարը
Տեսակմուլտֆիլմ
Ժանրպրիտչա
ՌեժիսորՌասա Ստրաուտմանե
ՍցենարիստԱրկադի Սնեսարև
ՀնչյունավորումԿլարա Ռումյանովա և Լև Լյուբեցկի
Բեմադրող նկարիչԲորիս Ակուլինիչև
ԵրաժշտությունՎլադիմիր Դաշկևիչ
ՕպերատորԵլենա Պետրովա
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն576 վայրկյան
Թվական1967

Սյուժե խմբագրել

Միլիոնավոր տարիներ առաջ Երկրագնդի վրա ապրում էին դինոզավրերը։ Այս հսկաները ծնվում էին ձվից և չափերով ֆուտբոլի գնդակից մեծ չէին։ Ձվերը նրանք տանում էին սարի վրա, արևին մոտիկ, որպեսզի դրա ճառագայթներն ավարտեին ծննդյա ծիսակատարությունը։

Ժամանակի ընթացքում կլիմայական պայմանները վատանում էին։ Բայց ձվերը հիանալի հատկություն ունեին. սառցի ազդեցության տակ կեղևն սկսում էր հաստանալ` ձագին պաշտպանելով արտաքին ազդեցություններից։ Եվ ահա մի օր, երբ ճուտիկը ցանկանում է տեսնել արևը, կեղևը, իր պարտքը կատարելով, հրաժարվում է պայթել։

Մի քանի միլիոն տարի հետ սարի վրա հայտնված նախնադարյան մարդիկ այնտեղ գտնում են միայն քարացություններ։

Հեղինակներ խմբագրել

Վերաթողարկում խմբագրել

2002 թվականին մուլտֆիլմը VHS ձևաչափով և Video CD սկավառակներով թողարկվել է «Ռուսական անիմացիայի վարպետները-1» հավաքածուում, անգլերեն լուսագրերով։ DVD ձևաչափով թողարկվել է Masters of Russian Animation Volume 1 հավաքածուում։ Հավաքածուի մեջ ընդգրկվել են հետևյալ մուլտֆիլմերը. «Մի հանցագործության պատմություն», «Մարդը շրջանակում», «Իմ կանաչ կոկորդիլոսը», «Կար-չկար, մի կոզյավին կար», «Դինոզավրերի սարը», «Լրտեսական կրքեր», «Ապակե հարմոն», «Գեղադիտակ-68։ Գետաձի», «Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ»[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել