Դինմուհամեդ Ահմեդովիչ Կունաև (ղազ.՝ Дінмұхаммед Ахметұлы Қонаев, Dınmūhammed Ahmetūly Qonaev, ռուս.՝ Динмухаммед Ахмедович Кунаев, հունվարի 12, 1912(1912-01-12)[1], Ալմաթի, Սեմիրեչյեի մարզ, Ռուսական կայսրություն[2] - օգոստոսի 22, 1993(1993-08-22)[1], Աքշի, Ալակոլի շրջան, Ալմաթի շրջան, Ղազախստան), ղազախ խորհրդային պետական և կուսակցական գործիչ, ԽՄԿԿ անդամ (1939

Դինմուհամեդ Կունաև
ղազ.՝ Дінмұхамед Ахмет ұлы Қонаев
Դիմանկար
Ծնվել էհունվարի 12, 1912(1912-01-12)[1]
ԾննդավայրԱլմաթի, Սեմիրեչյեի մարզ, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էօգոստոսի 22, 1993(1993-08-22)[1] (81 տարեկան)
Մահվան վայրԱքշի, Ալակոլի շրջան, Ալմաթի շրջան, Ղազախստան
ԳերեզմանԿենսայսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Ղազախստան
ԿրթությունՊետական գունավոր մետաղների և ոսկու համալսարան (1936)
Մասնագիտությունքաղաքական գործիչ և գրող
Զբաղեցրած պաշտոններՂազախստանի վարչապետ և ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՂազխստանի գիտությունների ազգային ակադեմիա և ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրո
 Dinmukhamed Konayev Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1936 թվականին ավարտել է Մոսկվայի գունավոր մետաղների և ոսկու ինստիտուտը։ 1939 թվականին եղել է «Ալթայպոլիմետալ» կոմբինատի գլխավոր ինժեների տեղակալ, ապա՝ Ռիդերի հանքավարչության տնօրեն, 1942-1952 թթ.-ին՝ Ղազախական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, 1952-1955 թթ.-ին՝ Ղազախական ՍՍՀ ԳԱ նախագահ, 1955 թվականի ապրիլ 1960 թվականի հունվարը և 1962-1964 թվականներին՝ Ղազախական ՍԱՀ Նախարարների խորհրդի նախագահ։

1960-1962 և 1964-1986 թվականներին եղել է Ղազախստանի կոմկուսի ԿԿ-ի առաջին քարտուղարը։ Կուսակցության 20-25 համագումարներում ընտրվել է ԽՄԿԿ ԿԿ-ի անդամ, 1966 թվականի ապրիլից՝ ԽՄԿԿ ԿԿ-ի Քաղբյուրոյի անդամության թեկնածու, 1971 թվականի ապրիլից՝ անդամ։

Եղել է նաև ԽՍՀՄ III—X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ, 1962 թ.-ից՝ Նախագահության անդամ։ Աշխատությունները նվիրված են հանքագործության տեսական և պրակտիկ հարցերին։

Պարգևատրվել է Լենինի 5 և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 Кунаев Динмухамед Ахмедович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 15  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դինմուհամեդ Կունաև» հոդվածին։