Դիլանօղլի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանջակի գավառակում։ Գտնվում էր Բոլոմոր ջրի աջ ափին, Մեծկերտ գյուղաքաղաքի մոտակայքում։

Գյուղ
Դիլանօղլի
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակՉարսանջակի գավառակ
Այլ անվանումներԴիլանօղլու, Տիլանօղլի, Տիլանօղլու
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Տարածքը լեռնային էր։

Պատմություն խմբագրել

Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում[1]։

Բնակչություն խմբագրել

Հնում եղել է զուտ հայաբնակ գյուղ։ XX դարի սկզբներին ուներ 128 հայ և 50 քուրդ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Դիլանօղլիի անշուք եկեղեցին կիսախարխուլ վիճակով պահպանվել էր մինչև XX դարի սկզբները[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀՍՀ, հ. 12։
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 109

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն