Դեյվիդ Բոմբերգ
Դեյվիդ Բոմբերգ (անգլ.՝ David Bomberg), դեկտեմբերի 5, 1890[1][2][3][…], Բիրմինգհեմ, Ուորիքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - օգոստոսի 19, 1957[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), 20-րդ դարի անգլիացի խոշորագույն նկարիչներից մեկը։
Դեյվիդ Բոմբերգ անգլ.՝ David Bomberg | |
---|---|
Կեղծանուն | Bomberg, David Garshen |
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1890[1][2][3][…] |
Ծննդավայր | Բիրմինգհեմ, Ուորիքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | օգոստոսի 19, 1957[1][2][3][…] (66 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն[4] |
Կրթություն | Ֆելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց և Վեսթմինսթերի արվեստի դպրոց |
Մասնագիտություն | նկարիչ, արվեստագետ և գծանկարիչ |
Ոճ | Վորտիցիզմ |
Թեմաներ | գեղանկարչություն[5] և Կերպարվեստ[5] |
David Bomberg Վիքիպահեստում |
Կյանք և գործունեություն խմբագրել
Եղել է Լեհաստանից ներգաղթած հրեա ընտանիքի յոթերորդ երեխան։ 1895 թվականին Բոմբերգները տեղափոխվել են Լոնդոնի Ուայթչեպել շրջան (Իսթ Էնդում)։ Այստեղ 15-ամյա Դեյվիդն սկսել է վիմագրություն սովորել։ 1908-1910 թվականներին նա Ուոլթեր Սիքերտի ղեկավարությամբ սովորել է արվեստի պատմություն Վեսթմինսթերի արվեստի դպրոցում։ Միևնույն ժամանակ որպես օգնական է աշխատել նկարիչ Ջոն Սինգեր Սարջենթի գեղարվեստական արհեստանոցում. վերջինս Բոմբերգին խորհուրդ է տալիս ուսումը շարունակել Սլեյդի գեղարվեստի դպրոցում։ Հրեական օգնության գործակալությունից կրթաթոշակ ստանալով` երիտասարդ նկարիչը սովորում է Սլեյդի դպրոցում 1911-1913 թվականներին։ Այս ժամանակահատվածում նա ծանոթացել է այնպիսի արվեստագետների հետ, ինչպիսիք են Փոլ Նեշը, Սթենլի Սփենսերը, Այզեկ Ռոզենբերգը և Մարկ Գերտլերը։ Բոմբերգը գեղարվեստական այնպիսի ուղղության հիմնադիրներից մեկն էր, ինչպիսին էր վորտիցիզմը։
1913 թվականին Բոմբերգը, Ջեյքոբ Էպստայնի հետ մեկնել է Ֆրանսիա, որտեղ հանդիպել է վրձնի այնպիսի վարպետների հետ, ինչպիսիք են Անդրե Դերենը, Ամեդեո Մոդիլիանին և Պաբլո Պիկասոն, որոնք ազդել են նկարչի հետագա ստեղագործության վրա։ 1915-1918 թվականներին մասնակցել է Արևմտյան ճակատի ռազմական գործողություններին։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Բոմբերգը որոշ ժամանակ ապրել է Պաղեստինում (1923-1927), այնուհետև ճամփորդել է դեպի Մարոկկո և Հունաստան (1930), ԽՍՀՄ (1933) և Իսպանիա (1934-1935)։ 1945-1953 թվականներին նկարիչը դասավանդել է Լոնդոնի South Bank համալսարանում։ Բոմբերգի ուսանողներից են Ֆրենկ Աուերբախը, Լեսլի Մարը, Գուստավ Մեցգերը և Լեոն Կոսոֆը։
Բոմբերգը նկարում էր հիմնականում բնապատկերներ և դիմանկարներ։ Նրա գործերը ստեղծվել են ինչպես աբստրակտ (մինչև 1920 թվականը), այնպես էլ` էքսպրեսիոնիստական ոճով։ Բոմբերգի որոշ աշխատություններում զգացվում է խորհրդային կոնստրուկտիվիզմի ուժեղ ազդեցությունը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 David Bomberg — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ 5,0 5,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվիդ Բոմբերգ» հոդվածին։ |