Դեմոկրատական խորհրդակցություն

Համառուսասաանյան դեմոկրատական խորհրդակցություն (ռուս.՝ Всероссийское демократи́ческое совещание), տեղի է ունեցել 1917 թվականի սեպտեմբերի 14-22-ին, Պետրոգրադում։ Մասնակցել է 1582 թվականի պատգամավոր (սովետներից, արհմիություններից, բանակից ու նավատորմից ), որոնցից 532 Էսէռական, 142 մենշևիկ, 136 բոլշևիկ, 55 տրուդովիկ։ Կոռնիչովշչինայի պարտությունից հետո կորցնելով մեծամասնությունը սովետներում, համաձայնողականները փորձում էին Սովետների համառուսաստանյան 2-րդ համագումարի հրավիրումը նենգափոխել դեմոկրատական խորհրդակցությամբ ստեղծել բուրժուական նոր կոալիցիոն կառավարություն։ Նրանք ձգտում էին երկիրը դնել բուրժուաան պառլամենտարիզմի ռելսերի վրա, կասեցնել բուրժուադեմոկրատական հեղափոխության վերաճումը սոցիալիստականի։ Վլադիմիր Լենինը բոլշնիկյան ֆրակցիային կոչ արեց դեմոկրատական խորհրդակցությունյան ամբիոնն օգտագործել համաձայնողականներին դիմակազերծ անելու համար։ Բոլշևիկյան ֆրակցիայի դեկլարացիան, որ հրապարակվեց սեպտեմբերի 18-ին, խստորեն քննադատեց էսեռամեն-շևիկյան պարագլուխների համաձայնողական քաղաքականությունը և պահանջեց Սովետների համառուսաստանյան համագումարի անհապաղ հրավիրում, ամբողջ իշխանության հանձնում սովետներին, հողի սեփականատիրության վերացում ու հողի հանձնում գյուղացիներին, արդյունաբերության կարևոր ճյուղերի ազգայնացում են։ Քվեարկությունը ցույց տվեց, որ ոչ միայն պրոլետարիատը, այլն գյուղացիության մեծ մասը դեմ է կոալիցիային։ Համաձայնողականների շարքերում ծագած տարաձայնությունների պատճա–ռով դեմոկրատական խորհրդակցություն կանգնեց փակուղու առջև։ Բուրժուազիայի հետ կոալիցիան խրախուսող էսեռամենշևիկյան բանաձնը հավաքեց ընդամենը 183 ձայն (813 դեմ, 80 ձեռնպահ)։ Դեմոկրատական խորհրդակցությունը անզոր գտնվեց լուծելու իշխանության հարցը։ Սեպտեմբերի 20-ին որոշվեց խորհրդակցության բոլոր խմբերից ու ֆրակցիաներից առանձնացնել համեմատական ներկայացուցչություն և կազմել մի մշտական մարմին՝ Դեմոկրատական խորհուրդ, որին պետք է փոխանցվեին դեմոկրատական խորհրդակցությունյան ֆունկցիաները։ Դեմոկրատական խորհրդակցության ձախողումը զինված ապստամբության լենինյան կուրսի ճշմարտացիության մի նոր ապացույց Էր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 343