Դառնալեղի էրիտրեա
Դառնալեղի էրիտրեա | |
Դառնալեղի էրիտրեա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բոգածաղկավորներ (Gentianales) |
Ընտանիք | Բոգազգիներ (Gentianaceae) |
Ցեղ | Ոսկեհազարուկ (Centaurium) |
Տեսակ | Դառնալեղի էրիտրեա (C. erythraea) |
Միջազգային անվանում | |
Centaurium erythraea | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Դառնալեղի էրիտրեա (լատին․՝ Centaurium erythraea), բոգազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն խմբագրել
10-40 սմ բարձրությամբ, քառանիստ, ուղիղ ցողուններով, թույլ զարգացած առանցքային արմատով երկամյա խոտաբույս է։ Նստադիր, գծային-նշտարաձև հակադիր տերևները ամբողջաեզր են։ Արմատամերձ երկարավուն հակաձվաձև տերևները վարդակ են կազմում։ Բազմածաղիկ, վահանիկաձև ծաղկաբույլերում հավաքված վարդագույն, հնգանդամ ծաղիկները աճում են ցողունների գագաթներին։ Բաժակը և պսակը խողովակաձև են, պսակը վերին մասում ունի հետծալք։ Բազմաթիվ սերմերով պտուղը երկփեղկանի գլանաձև տուփիկ է[1]։
Տարածվածություն խմբագրել
Աճում է լեռնային գոտիների թփուտներում, մարգագետիններում, խոտածածկ լանջերին և գետափերին։ Հանդիպում է Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Լոռու, Կոտայքի, Արմավիրի, Սյունիքի, Արարատի մարզերում և Երևանում[1]։
Նշանակություն խմբագրել
Բուժական նպատակներով օգտագործում են բույսի վերգետնյա մասը, որը պարունակում է գլիկոզիդներ, ալկալոիդներ, ստերոլներ, եռտերպենոիդներ, ածխաջրեր, լորձային նյութեր, եթերային յուղեր, ասկորբինաթթու, միկրոտարրեր և այլն։ Ձիթապտղի յուղով պատրաստած թուրմով բուժում են հոդատապը, որքինը, ֆուրունկուկները և խոցերը[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դառնալեղի էրիտրեա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դառնալեղի էրիտրեա» հոդվածին։ |