Դաջված վարդ (ֆիլմ)

ամերիկյան ֆիլմ, 1955, ռեժիսոր Դենիել Մանն

«Դաջված վարդ» (անգլ.՝ The Rose Tattoo), ռեժիսոր Դենիել Մաննի ամերիկյան մելոդրաման, որը նկարահանվել է դրամատուրգ Թենեսի Ուիլյամսի համանուն պիեսի մոտիվներով։ Պրեմիերան կայացել է 1955 թվականի դեկտեմբերի 12-ին։ Ֆիլմն արժանացել է մի շարք հեղինակավոր կինոմրցանակների :

Դաջված վարդ
անգլ.՝ The Rose Tattoo
ԵրկիրԱՄՆ
Ժանրհումորային դրամա, դրամա և ռոմանտիկ ֆիլմ
Թվական1955
Լեզուանգլերեն
ՌեժիսորDaniel Mann?[1][2]
ՊրոդյուսերՀել Ուոլլիս
Սցենարի հեղինակԹենեսի Ուիլյամս
ԴերակատարներԱննա Մանյանի[2][3], Բերտ Լանկաստեր[3], Մարիսա Պավան[3], Վիրջինիա Գրեյ[3], Ջո Վան Ֆլիթ[3], Միմի Ագուլիա[3], Սանդրո Ջիլիո[3] և Բեն Քուփեր[3]
ՕպերատորՋեյմս Վոնգ Հոու
ԵրաժշտությունԱլեքս Նորթ
ՄոնտաժՈւորեն Լոու
Պատմվածքի վայրՕռլեան շրջան
ԿինոընկերությունParamount Pictures
Տևողություն117 րոպե

Սյուժե խմբագրել

Լուիզիանա նահանգի իտալական համայնքում ապրում է մի հասարակ կին՝ Սերաֆինա Դելլա Ռոզան։ Նա ինքնամոռաց սիրում է ամուսնուն՝ Ռոսարիոյին, որը բեռնատարի վարորդ է և գիշերները ապօրինի բեռնափոխադրումներ է իրականացնում։ Ոստիկանության իրականացրած գործողության ժամանակ Ռոսարիոն, որը մաքսանենգ ապրանք էր տեղափոխում, սպանվում է։ Ծանր վշտի և հուսահատության պատճառով Սերաֆինան կորցնում է երկրորդ՝ դեռ չծնված երեխային։ Ռոսարիոյի մարմինը դիակիզում են, և կինը տուն է տանում աճյունասափորը։ Անցնում են տարիներ։ Սերաֆինայի դուստր Ռոզան արդեն 18 տարեկան է։ Նա սիրահարվում է ծովային Ջեք Հանթերին և նրան ծանոթացնում է մայրիկի հետ։ Սերաֆինան քամահրանքով է ընդունում Ռոզայի սիրելի տղամարդուն՝ նրան մեղադրելով անազնիվ մտադրություններ ունենալու մեջ։ Ջեքը չի կարևորում իր հասցեին հնչած մեղադրանքները։ Այդ ժամանակ Սերաֆինան ծանոթանում է «գեղջուկ հիմարիկ» մականունով վարորդի՝ Ալվարոյի հետ։ Ալվարոյի կրծքին վարդի պատկերով դաջվածք կար, ճիշտ այնպիսին, ինչպիսին կար Սերաֆինայի հանգուցյալ ամուսնու կրծքին։ Սերաֆինան իմանում է, որ Ալվարոն ժամանակին սիրահարված է եղել տեղի գեղեցկուհիներից մեկին՝ Էստելային, որին գաղտնի սիրահետել է նաև Ռոսարիոն։ Զայրացած Սերաֆինան վերադառնում է տուն և ջարդում է աճյունասափորը։

Սերաֆինան սկսում է հանդիպել Ալվարոյի հետ։ Նրան գիշերն անցկացնում են միասին։ Առավոտյան Ալվարոն սեր է խոստովանում նրան։ Գալիս է Ռոզան փեսացուի հետ՝ ամուսնության առիթով մայրիկի օրհնությունը ստանալու։ Երջանիկ կինը բոլորին հրավիրում է իր տուն։

Դերերում խմբագրել

Ստեղծման պատմություն խմբագրել

Թենեսի Ուիլյամսի «Դաջված վարդ» պիեսն ի սկզբանե գրվել է իտալացի դերասանուհի Աննա Մանյանիի համար, ում նկատմամբ հեղինակն անտարբեր չէր։ Սակայն Մանյանին հրաժարվել է մասնակցել է Բրոդվեյի թատերական ներկայացմանը՝ պատճառաբանելով, որ անգլերեն վատ է խոսում։ Սակայն ֆիլմի էկրանավորման ժամանակ դերասանուհին (դերուսույցների աջակցությամբ) արդեն տիրապետում էր անգլերենին և նույնիսկ կարողանում է հնչյունավորել իր դերը։ Ֆիլմի պրեմիերայից հետո կինոքննադատները միահամուռ կերպով մատնանշել են «իտալական մոգական շեշտադրությունը», որը միայն զարդարում էր Մանյանիի հերոսուհուն։ «Դաջված վարդ» ֆիլմի շնորհիվ Աննա Մանյանին դարձել է առաջին արտասահմանյան դերասանուհին, որն արժանացել էԿինոարվեստի և գիտության ակադեմիայի մրցանակին։ Պիեսի կինոտարբերակի մշակման հեղինակը Հել Կանտերն է։ Հագուստի մոդելավորման հեղինակը Էդիտ Հեդն է՝ Հոլիվուդի ողջ պատմության մեջ իր տիտղոսներով ամենահայտնի կանանցից մեկը (իր կարիերայի ընթացքում արժանացել է ութ Օսկարի)։ Ֆիլմի նկարիչը Հել Պերեյրան է։

Պարգևներ և անվանակարգեր խմբագրել

Մրցանակ Անվանակարգ Մրցանակաբաշխության Արդյունք
«Օսկար» (1956 թ.)[4]
լավագույն դերասանուհի
Աննա Մանյանի Մրցանակ
լավագույն օպերատորական աշխատանք
Ջեյմս Վոնգ Մրցանակ
ֆիլմի լավագույն նկարչական աշխատանք
Հել Պերեյրա, Տամբի Լարսեն, Սէմ Կոմեր, Արթուր Կրամս Մրցանակ
լավագույն ֆիլմ
Խել Բ. Ուոլլիս Առաջադրված անվանակարգում
երկրորդ պլանի լավագույն դերասանուհի
Մարիսա Պավան Առաջադրված անվանակարգում
հագուստի լավագույն դիզայն
Էդիտ Խեդ Առաջադրված անվանակարգում
լավագույն մոնտաժային աշխատանք
Ուորրեն Լոու Առաջադրված անվանակարգում
լավագույն սաունդթրեք դրամատիկ կամ կատակերգական ֆիլմի համար
Ալեքս Նորտ Առաջադրված անվանակարգում
«Ոսկե Գլոբուս» (1956 թ.)[5]
դրամատիկ ֆիլմի լավագույն դերասանուհի
Աննա Մանյանի Մրցանակ
Մարիսա Պավան Մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Մրցանակ
Ամերիկայի ռեժիսորների Գիլդիայի մրցանակ (1956 թ.)
ֆիլմի լավագույն ռեժիսուրա
Դենիել Մանն Առաջադրված անվանակարգում
BAFTA (1957 թ.)[6]
արտասահմանյան լավագույն դերասանուհի
Աննա Մանյանի Մրցանակ
Մարիսա Պավան Առաջադրված անվանակարգում

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Դաջված վարդ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  • «Դաջված վարդ» kinonews.ru կայքէջում
  • The Top Box-Office Hits of 1956 // Variety Weekly. — January 2, 1957
  • Osborne, Robert. 65 Years of the Oscar: The Official History of the Academy Awards. — London: Abbeville Press, 1994. — P. 137. — ISBN 1-55859-715-8.
  • The Rose Tattoo // New York Times. Retrieved 2008-12-22.
  • Honan, William H. Daniel Mann, 79, the Director Of Successful Plays and Films // The New York Times. — November 23, 1991.