Դաուգավպիլսի ամրոց (լատիշ․՝ Daugavpils cietoksnis, Dinaburgas cietoksnis), պաշտպանական ամրություն Լատվիայի Դաուգավպիլս քաղաքում՝ Դաուգավա գետի երկու ափերին։ Պետական նշանակության քաղաքաշինական ու ճարտարապետական կառույց է, ներկայացվել է ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելու[2]։

Դաուգավպիլսի ամրոց
Նկարագրություն
Տեսակամրոց
Վարչական միավորԴաուգավպիլս[1]
Երկիր Լատվիա
Կառուցված1810[1]
Ճարտարապետական ոճամպիր, կլասիցիզմ և Ռուսական կեղծգոթականություն
Կայքdinaburgascietoksnis.lcb.lv
Քարտեզ
Քարտեզ
 Daugavpils fortress Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ամրոցի կառուցումը սկսվել է 1810 թվականին կայսր Ալեքսանդր I-ի հրամանով՝ նպատակ ունենալով ամրացնել Ռուսական կայսրության արևմտյան սահմանը Նապոլեոն I-ի հետ պատերազմի նախաշեմին։ Աշխատանքը ղեկավարել է ռազմական ինժեներ Եգոր Հեկելը։ 1810 թվականի գարնանից սկսվել են ամրոցի շինարարական աշխատանքները, որոնց համար ուղարկվել են զինվորական ջոկատներ։

1812 թվականի պատերազմի ժամանակ ամրոցը վնասվել է։ Հետագա աշխատանքները կատարվել են ռազմական նախարարության ինժեներական բաժնի մասնագետների հսկողությամբ։

1830 թվականին Դինաբուրգի ամրոցը, պայմանավորված նոր ծագած լեհական ապստամբությամբ, ռազմական դրության է բերվել։ 1831 թվականի երկրորդ կեսին ամրոցից հրետանային զինամթերքը տեղափոխվել է Վիլնո՝ հատուկ դրա համար կառուցված շինություն։

1833 թվականի մայիսի 21-ին Նիկոլայ I-ի ու Ռուսաստանի բարձրաստիճան հոգևորականության ներկայությամբ ամրոցն օծվել է։

1863 թվականին կրկին լեհական ապստամբություն է բարձրացել, և կրկին Դինաբուրգի ամրոցը ռազմական դրության է բերվել։ Դինաբուրգի ամրոցի զինավորումն ուժեղացնելու նպատակով Ռևելի (Տալլինի) ամրոցից տարբեր տեսակի ու տրամաչափի 258 միավոր զենք է բերվել։

Ամրոցի շինարարական աշխատանքները շարունակվել են մինչև 1878 թվականը, չնայած հիմնական աշխատանքներն ավարտին էին հասցվել 1864 թվականին։

70-80-ական թվականներին ամրոցում կատարվել են ջրամատակարարման աշխատանքներ, կառուցվել է ջրմուղ աշտարակ։

1869 թվականի դեկտեմբերի 6-ին (18) ամրոցում ձևավորվել է մեծ իշխան Նիկոլայ Ալեքսանդրովիչի անվան մանկատուն զինվորների երեխաների, որոնք ծնողների աշխատանքի ժամին մնում էին առանց հսկողության, ու որբերի համար։

1875 թվականից իր գործունեությունն է սկսել ռուսական Կարմիր խաչի Դինաբուրգի տեղական կոմիտեն։ 1881 թվականին ամրոցը դարձել է պետական հաղորդագրությունների կայան։

Ռազմական վարչության հրամանով 1887 թվականին ամրոցում հաստատվել է հակահրդեհային խումբ և ձևավորվել է ամրոցային ժանդարմական թիմ։ Երկուսն էլ լուծարվել են 1914 թվականին։

 
Թնդանոթներից շատրվան

1893 թվականի հունվարի 14-ին (26) Ալեքսանդր III-ի հրամանագրով Դաուգավպիլսն անվանակոչվել է Դվինսկ, իսկ նրա մրոցը՝ Դվինսկի ամրոց։ Այն դարձել է պահեստ-ամրոց։ Ամրոցը եղել է ռուս ցարերի հանգստի սիրելի վայրերից[3]։

1914 թվականի հուլիսի 14-ին (26) պահեստ-ամրոց Դվինսկում ռազմական դրություն է հայտարարվել։ 1914 թվականի հուլիսի 23-ին ձևավորվել է Դվինսկի ռազմական շրջանը, իսկ օգոստոսի 21-ին նրա կառավարումը դարձյալ հանձնվել է Վիլնոյին։

1920-1940 թվականներին ամրոցում գտնվել են լատվիական բանակի ստորաբաժանումները։ Այնտեղ է տեղակայվել անգլիական «Վիկկերս» ընկերության 4-6 տանկ։

1941-1944 թվականներին ամրոցում գտնվել է գերմանական բանակի ստորաբաժանում։ Միջնաբերդում ձևավորվել է ճամբար խորհրդային ռազմագերիների համար։

1948-1993 թվականներին ամրոցում գործել է ռազմական ուսումնարան։

Ներկայումս նորացվել են ամրոցի ինժեներական ցանցը և փողոցները։ 2010 թվականին, տնտեսական ճգնաժամով պայմանավորված, կասեցվել է Դաուգավպիլսի քաղաքային ու շրջանային ոստիկանության համար շինությունների վերակազմավորման ընթացքը։ 2009 թվականի հունվարի 1-ից փոխվել են փողոցների անունները և շենքերի համարակալումները, ամրացվել են նոր ցուցանակներ։

2011 թվականին վերանորոգումից հետո հանդիսավոր բացվել է ջրմուղ աշտարակը։ Այն կառուցվել էր 1865-1866 թվականներին ուշ գոթիկայի ոճով։ Ներկայումս այնտեղ գործում է Դինաբուրգի ամրոցի մշակույթի ու տեղեկատվության կենտրոնը։

Ամրոցի պարետներ խմբագրել

  • 1810—1812 Գավրիլլա Ուլանով[4][5]
  • 1813—1815 Եգոր Ռիխտեր
  • 1815—1816 Քրիստիան Ռոզինիուս[6], полковник из СПБ ополчения[7], С.258
  • 1816—1822 Ֆյոդոր Պադեյսկի
  • 1822—1846 Գուստավ Հելվիգ
  • 1846—1862 Անդրեյ Սիմբորսկի
  • 1862—1863 Ալեքսանդր Իոլնիշ
  • 1863 (ապրիլ-սեպտեմբեր) Վասիլի Կուզմին
  • 1863—1865 Ռուդոլֆ Շուլման
  • 1865—1866 Վալերիան Բելգրադ
  • 1866—1879 Պավել Վորոնով
  • 1879—1882 Բորիս Կուտնևիչ
  • 1882—1884 Գերոգի Պիլենկո
  • 1884—1896 Պյոտր Գրում-Գրժիմայլո
  • 1896—1897 Կոնստանդին Կլիմենկո
  • 1897—1900 Նիկոլայ Գորբենկով
  • 1900—1906 Վլադիմիր Պլյուցինսկի
  • 1906—1917 Իվան Լվով[8]

Ամրոցի կառավարիչներ խմբագրել

Ներկայումս ամրոցի պարետի գլխավոր պարտականություններն են համակարգել Դաուգավպիլսի ամրոցի բնականոն գործունեությունը կոմունալ ծառայությունների հետ համագործակցությամբ կազմակերպել ամրոցի ապահով շահագործումը, ամրոցի բնակիչների ու սեփականատաերերի հետ քննարկել առկա հարցեր:Ամրոցի կառավարիչներ են եղել.

  • Յանիս Յանովիչ Դունկիսկի - 2011-22013
  • Արտյոմ Մախլին - 2013 հուլիս-սեպտեմբեր[9]
  • Յանիս Օստրովսկի - 2013-[10][11]

Ճարտարապետություն խմբագրել

 
Նիկոլաևյան դարպասներ
 
Միխայլովյան դարպասներ
 
Միջանկյալ դարպասներ

Ամրոցային համալիրը տարածվում է Դաուգավա գետի երկու ափերին։ Ձախ ափին կամրջային ամրությունն է, իսկ աջում՝ ամրոցի հիմնական մասը (միջնաբերդ)։ Նրանք կապված են փայտե կամրջով։ Պաշտպանական հիմնական կառույցը՝ իր ութ բաստիոններով, եռանկյունաձև ռավելիններով, քարե հզոր կամարներով, առանձնանում է իր խստությամբ։

Ամրոցը լավ ամրացված քաղաքի տպավորություն է թողնում. նրա օվալաձև հատակագիծը բաժանված է կանոնավոր մասերի, որոնց միջև տեղակայված է քառակուսի հրապարակը (150х150 մ)։ Ուղղահայաց գլխավոր շինությունը, որն ամրոցի հիմքն է, երկու աշտարակով եկեղեցի է՝ 60 մ բարձրությամբ, բարոկկո ոճի դետալներով։ Եկեղեցին 19-րդ դարի սկզբին վերածվել է ուղղափառ եկեղեցու, իսկ Լատվիայի առաջին հանրապետության տարիներին այն ծառայել է և՛ լյութերականներին, և՛ կաթոլիկներին և թե՛ ուղղափառներին։ 1944 թվականին եկեղեցին պայթեցվել է։

Երկհարկ և եռահարկ տները նախատեսված են եղել շտաբի, պարետի, ինժեներական ու հրետանային պահեստի, հոսպիտալի (1.000 մարդու համար), զինվորական զորանոցների, անձնակազմի բնակության համար։ Ամրոցային չորս դարպասները կառուցվել են ճարտարապետ Ալեքսանդր Շտաուբերտի նախագծով։ Նրանց համեստ զարդն են կարծրատիպային դետալները, որոնք բնորոշ են ուշ կլասիցիզմին։ Արևելյան Ալեքսանդրյան և հյուսիսային Կոնստանդինյան դարպասները նման են իրենց ճարտարապետությամբ։ 1962 թվականին Կոնստանդինյան դարպասները քանդվել են ուսումնարանի տարածք խոշոր չափի սարքավորումներ բերելու պատճառով։ Դարպասներն անվանված են կայսր Ալեքսանդր I-ի և նրա եղբայրների պատվին։

2008 թվականին քաղաքային դումայի պատվերով կազմակերպվել է Նիկոլաևյան դարպասների պատմամշակութային, ճարտարապետական ու տեխնիկական ուսումնասիրություն։ 2009 թվականին մշակվել է դարպասների վերականգնման տեխնիկական նախագիծ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Latvijas Vēstnesis (լատիշ.)Latvijas Vēstnesis, 1993.
  2. Daugavpils Fortress — UNESCO World Heritage Centre
  3. [1](չաշխատող հղում) Valsts nekustamie īpašumi website – general facts and information taken from State Real Estate Agency of Latvia 2004 online presentation titled “Daugavpils fortress – a place where the courage of Napoleon and the Russian emperors is present today”. Available in English language only.
  4. Уланов Гаврила Петрович / Персоны / Война 1812 года. Биографический справочник
  5. Морозов О. В. Первый комендант Динабургской крепости генерал-майор Г. П. Уланов // BALTFORT.-2014.-№ 3(28).-С.66-70, илл.
  6. Разыскано Морозовым О. В.
  7. http://pdf.vlib.by/BS-2012/herous-1812.pdf
  8. Морозов О. В. Последний комендант Двинской крепости генерал-лейтенант И. Н. Львов //BALTFORT.-2009.-№ 2(7).-С.64-67, илл.
  9. Артём Махлин назначен исполняющим обязанности коменданта крепости, но на вакантную должность не претендует
  10. Управляющим Крепости станет Янис Островский" Новости Даугавпилса и Латвии. Видео новости дня на Грани. LV
  11. Как найти чиновника: начальник Крепости и ревизоры думы " Новости Даугавпилса и Латвии. Видео новости дня на Грани. LV
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաուգավպիլսի ամրոց» հոդվածին։