Դաշթե Քևիր
Դաշթե Քևիր, (պարս.՝ دشت كوير, բառացի՝ ցածրավայր «դաշթ»՝ դաշտ, հովիտ, «քևիր»՝ ցածր) կամ Քևիրե Նամաք (պարս.՝ کویر نمک, բառացի՝ աղի իջվածք), լայնարձակ անապատ Իրանական բարձրավանդակի կենտրոնական մասում։ Երկարությունը հասնում է մինչև 800 կմ, իսկ լայնությունը՝ 320 մետրի։ Տարածքը 77 600 կմ2 է. այդ ցուցանիշով այն 26-րդն է աշխարհում։ Անապատը հյուսիս-արևմուտքում հասնում է Էլբուրսի լեռնաշղթային, հարավ-արևելքում՝ Դաշթե Լութ անապատին։ Տարածքային առումով գտնվում է հինգ նահանգների սահմաններում՝ Հարավային Խորասան, Սեմնան, Թեհրան, Սպահան և Յազդ։
Դաշթե Քևիր | |
---|---|
Տեսակ | անապատ Իրանում |
Երկիր | Իրան |
Վարչատարածք | Սեմնան, Սպահանի նահանգ, Յազդի նահանգ, Հարավային Խորասան, Ռազավի Խորասան և Թեհրանի նահանգ |
Երկարություն | 800 կմ |
Լայնություն | 320 կմ |
Մակերես | 55 000 կմ² |
Անապատը կազմված է անհոսք իջվածքներից (բարձրությունը 600—800 մ)՝ մասնատված ոչ բարձր լեռնաթմբերով։ Իջվածքների հատակը ծածկված է աղուտներով, չորացող աղային ճահիճներով։ Հազվադեպ անձրևների ժամանակ հարթավայրը վերածվում է ցեխալճերի։ Բուսական աշխարհից զուրկ է։ Դաշթե Քևիրի եզրամասերում կան մի քանի օազիսներ՝ «կանաչ կղզյակներ»։
Առանձնաhատկություններ խմբագրել
Անապատի կենտրոնում գտնվում է «Քևիր Բոզորգը» (պարս.՝ كوير بزرگ` Մեծ Քևիր), որն ունի մոտ 320 կմ երկարություն և 160 կմ լայնություն։ Արևմտյան մասում գտնվում է Դարյաչե Նամաք լիճը (պարս.՝ دریاچه نمک՝ աղի լիճ), որի տարածքը կազմում է շուրջ 1800 կմ2, սակայն այդ տարածքի մեծագույն մասը չոր է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 350)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաշթե Քևիր» հոդվածին։ |