Հարավային Խորասան օսթան (պարս.՝ استان خراسان جنوبی, Օսթան-է Խորասան-է Ջոնուբի) օսթան (նահանգ) Իրանի արևելքում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Հարավ-արևելքից սահմանակից է Սիստան և Բելուջիստան, հարավ-արևմուտքից` Քերման և Յազդ, արևմուտքից` Սպահան, հյուսիս-արևմուտքից` Սեմնան, հյուսիսից` Ռազավի Խորասան օսթաններին, արևելքից` Աֆղանստանին։ Օսթանի տարածքը կազմում է 151 193 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` 768 898 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Բիրջանդ քաղաքն է։

Հարավային Խորասան
պարս.՝ استان خراسان جنوبی
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակօսթան (նահանգ)
Մտնում էԻրան
ՎարչկենտրոնԲիրջանդ
Բնակչություն768 898 մարդ (2016)[1]
Տարածք151 193 կմ²
Հիմնադրված է2004 թ.
Սահմանակցում էՌազավի Խորասան, Սեմնան, Սպահանի նահանգ, Յազդի նահանգ, Քերմանի նահանգ, Սիստան և Բելուջիստան և Farah?
Ժամային գոտիUTC+3:30
ՓոխարինեցԽորասան
ISO 3166-2 կոդIR-29

Օսթանը ձևավորվել է 2004 թվականին, երբ Իրանի խոշորագույն Խորասան օսթանը բաժանվել է երեք օսթանների` Հյուսիսային Խորասան, Ռազավի Խորասան և Հարավային Խորասան։ Համապատասխանում է պատմական Քուհիսթան երկրամասին։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 5-րդ տարածաշրջանի[2]։

Բնակչություն խմբագրել

2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 600 568 մարդ` 159 255 տնային տնտեսություններում[3]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 662 534 մարդ, որոնք ապրում էին 183 114 տնտեսություններում[4]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 768 898 մարդ 223 984 տնտեսություններում[5]։

Տասը հազարից ավել բնակչությամբ քաղաքներն են Բիրջանդը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 203 636 մարդ), Քաենը (42 323 մարդ), Թաբասը (39 676 մարդ), Ֆերդուսը (28 695 մարդ), Նեհբանդանը (18 304 մարդ), Բոշրուեն (16 426 մարդ), Սարայանը (13 795 մարդ)[6]։ Ընդհանուր առմամբ քաղաքներում է ապրում 453 827 մարդ կամ օսթանի բնակչության 59%-ը[5]։

Վարչական բաժանում խմբագրել

Օսթանը բաժանված է 11 շահրեստանների (գավառների).

 

Հարավային Խորասան օսթանի շահրեստանները
Շահրեստան Բնակ. 2006[3] Բնակ. 2011[4] Բնակ. 2016[5] Վարչ. կենտրոն
Բիրջանդ շահրեստան 221 756 259 506 261 324 Բիրջանդ
Բոշրուե շահրեստան1 24 683 26 064 Բոշրուե
Դարմիան շահրեստան 51 793 55 080 53 714 Ասադիե
Զիրքու շահրեստան2 40 155 Հաջիաբադ
Թաբաս շահրեստան3 72 617 Թաբաս
Խուսֆ շահրեստան4 27 600 Խուսֆ
Նեհբանդան շահրեստան 56 089 57 258 51 449 Նեհբանդան
Սարայան շահրեստան 34 636 32 493 33 312 Սարայան
Սարբիշե շահրեստան 37 591 39 487 40 959 Սարբիշե
Քաեն շահրեստան 137 357 152 401 116 181 Քաեն
Ֆերդուս շահրեստան 61 346 41 626 45 523 Ֆերդուս
Ընդհանուր 600 568 662 534 768 898
1Առանձնացվել է Ֆերդուս շահրեստանից
2Առանձնացվել է Քաեն շահրեստանից
3Առանձնացվել է Յազդ օսթանից
4Առանձնացվել է Բիրջանդ շահրեստանից

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
  2. «استان‌های کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ․ հունիսի 22. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
  3. 3,0 3,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  4. 4,0 4,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 19 December 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ. հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  6. IRAN: South Khorasan (անգլ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավային Խորասան» հոդվածին։