Դանիել Դեքեր
Դանիել Դեքեր, պուերտոռիկացի-ամերիկացի երգիչ, երաժիշտ։
Դանիել Դեքեր | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | Պուերտո Ռիկո |
Երկիր | ԱՄՆ և Հայաստան |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգիչ երաժիշտ |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Crane School of Music? |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Համագործակցել է Արա Գևորգյանի հետ, մասնակցել Սարդարապատի համերգին, գրել և կատարել է «Ադանա» երգի անգլերեն բառերը։ Արա Գևորգյանի հետ մասնակցել է համերգային շրջագայութունների Ավստրալիայում, Միացյալ Նահանգների մի շարք քաղաքներում, Սիրիայում։
2005 թվականին Դանիել Դեքերը Հայաստանի կողմից պաշտոնապես հրավիրվել է Երևան՝ երգելու «Ադանա»-ն Ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված համերգի ժամանակ։
2010 թվականին թողարկել է «Հայ եմ իմ ընտրությամբ» ձայնասկավառակը, որի շնորհանդեսը տեղի է ունեցել Նարեկացի արվեստի միությունում [1]: Ձայնասկավառակում ընդգրկված է 13 երգ՝ «Կիլիկիա», «Դլե Յաման», «Մարտիկի երգը», «Սիրո գիշեր», «Ախր ես ինչպես», «Աղջկա երգը», «Հայոց աշխարհ», «Ադանա» երգի անգլերեն տարբերակը և այլն։ Զուգերգեր է կատարել երգչուհիներ Լեյլա Սարիբեկյանի, Քրիստինե Պեպելյանի, Շուշան Պետրոսյանի, Աննա Խաչատրյանի հետ։ 2010 և 2016 թվականներին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում տեղի է ունեցել Դանիել Դեքերի համերգը[2][3], 2017 թվականին «Իմ Արցախ» նախագծի շրջանակներում համերգով հանդես է եկել Շուշիում[4]։
Պարգևներ խմբագրել
- Ֆրիտյոֆ Նանսենի անվան շքանշան
- Գրիգոր Նարեկացի հուշամեդալ, 2016[5]
Մեջբերումներ Դանիել Դեքերից խմբագրել
- Ինքս ինձ հայ եմ զգում ու հայ համարում, չնայած արմատներս ընդհանրապես հայկական չեն։
|
Յուրահատուկ մարդիկ են հայերը, սփռված են ողջ աշխարհով, բայց ուժեղ են, ես էլ ուզում եմ բարձր պահել հայկական ոգին։ |
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Դանիել Դեքեր «Հայ եմ իմ ընտրությամբ»
- ↑ Դանիել Դեքեր, Հայ երգչուհիները երգեցին ամերիկացի երգչի հետ
- ↑ «Դանիել Դեքերյան. «Ես հայ եմ իմ ընտրությամբ»». kamartert.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Շուշիում տեղի է ունեցել Դանիել Դեքերի համերգային երեկոն (լուսանկարներ)». artsakhpress.am. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
{{cite web}}
: Text "Artsakhpress.am" ignored (օգնություն); Text "Արցախի անկախ լրատվական գործակալություն" ignored (օգնություն) - ↑ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ունեցած նշանակալի ավանդի համար երգիչ-երգահան Դանիել Դեքերը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով
Արտաքին հղումներ խմբագրել
- Պաշտոնական կայքը Արխիվացված 2015-01-12 Wayback Machine
- Դանիել Դեքերի էջը Youtube կայքում
- Դանիել Դեքերը դարձել է ՀՀ քաղաքացի(չաշխատող հղում)