«Գևին Սթոնի հարությունը», ամերիկյան դրամա-կատակերգություն, որի գլխավոր դերերում Բրեթ Դալթոնը, Անջելա Ջոնսոն-Ռեյեսը, Նիլ Ֆլինը, Դանիել Բերնարդ Սուինին և Շոն Մայքլզն են։ Ֆիլմի ռեժիսորը Դալլաս Ջենքինսն է։ Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է 2017 թվականի հունվարի 20-ին։

Գևին Սթոնի հարությունը
անգլ.՝ The Resurrection of Gavin Stone
Երկիր ԱՄՆ
Ժանրհումորային դրամա և դրամա
Թվականհունվարի 20, 2017
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴալլաս Ջենքինս
ԴերակատարներԲրեթ Դալթոն, Նիլ Ֆլին, Շոն Մայքլզ, Անջելա Ջոնսոն, Դ․ Բ․ Սուինի և Քրիստոֆեր Մալեկի
Տևողություն92 րոպե
Բյուջե2 000 000 $[1]
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Հայտնի սկանդալային դերասան Գևին Սթոունը, ընկելով օրենքի հետ կապված անախորժությունների մեջ, ստիպված է լինում եկեղեցում անցնել ուղղիչ աշխատանքներ, որտեղ նա կաթոլիկ է ձևանում, որպեսզի խաղա Հիսուսի դերը թատերական բեմադրության մեջ։ Ֆիլմը պատմում է արժեքների վերագնահատման, ընկերության և մի փոքր էլ՝ սիրո մասին[2]։

Դերերում խմբագրել

  • Բրեթ Դալթոն - Գևին Սթոուն
  • Անջելա Ջոնսոն-Ռեյես - Քելլի Ռիչարդսոն
  • Նիլ Ֆլին - Ուեյլոն Սթոուն
  • Շոն Մայքլզ - Դագ
  • Դանիել Բերնարդ Սուինի - պաստոր Ալլոն Ռիչարդսոն
  • Թիմ Ֆրանկ - Ջոն Մարկ
  • Լայամ Մեթյուզ - Չարլզ
  • Քրիստոֆեր Մալեկի - Մայք Միերա
  • Պատրիկ Գագնոն - Անտոնի

Արտադրություն խմբագրել

Երբ Ջենքինսը դերասան էր փնտրում գլխավոր դերի համար, նրա որդին, որը «Agents of S.H.I.E.L.D.» հեռուստասերիալի երկրպագու էր, առաջարկեց Բրեթ Դալթոնին։ Ջենքինսը ծանոթ չէր դերասանի հետ, սակայն առաջարկեց նրան իր քասթինգ-տնօրենին, որը հրավիրեց դերասանին գլխավոր դերը խաղալու համար առաջին իսկ լսումից հետո[3]։ Ջենքինսը հայտնել էր իր ֆեյսբուքյան կայքում, որ ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2015 թվականի մայիսին[4]։ Ֆիլմը նկարահանեցին 20 օրում, նկարահանման վայրից տեսանյութ էր հրապարակվել YouTube-ում[5]։

Ֆիլմի թողարկումը խմբագրել

2015 թվականի հունիսի 29-ին հայտնի դարձավ, որ WWE Studios-ը գնել է ֆիլմի ցուցադրման իրավունքը[6][7]։ 2016 թվականի հուլիսի 20-ին Vertical Church Films-ը հայտնեց, որ ֆիլմի պրեմիերան կկայանա 2017 թվականի հունվարի 20-ին[8]։

Քննադատություն խմբագրել

Rotten Tomatoes կայքում ֆիլմի ռեյտինքը 42% է՝ հիմնված 11 կարծիքների վրա։ Միջին գնահատականը 10-ից 5.1 է[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.chicagotribune.com/suburbs/elgin-courier-news/news/ct-ecn-church-film-st-0222-20150220-story.html
  2. «IMDb». Վերցված է 2017 թ․ ապրիլի 9-ին.
  3. «The Resurrection of Gavin Stone – The Casting Story». Վերցված է 2017 թ․ ապրիլի 9-ին.
  4. Gathman, Dave (2015 թ․ փետրվարի 20). «Elgin church close to beginning first feature film». Chicago Tribune. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
  5. Vertical Church Films (2015 թ․ հուլիսի 15). «The Resurrection of Gavin Stone, Production Blog - Day Two». YouTube. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 30-ին.
  6. McNary, Dave (2015 թ․ հուլիսի 29). «WWE Studios Buys Brett Dalton's 'Resurrection of Gavin Stone'». Variety.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 30-ին.
  7. Siegel, Tatiana (2015 թ․ հուլիսի 29). «WWE Studios Takes Worldwide Rights to Faith-Based 'Resurrection of Gavin Stone'». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 30-ին.
  8. Vertical Church Film. «"The Resurrection of Gavin Stone" has a release date!». Twitter. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 30-ին.
  9. «The Resurrection of Gavin Stone (2017)». Rotten Tomatoes. Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել