Մայքլ Շոն Հիքենբոթոմ (անգլ.՝ Michael Shawn Hickenbottom, ծնվ.` հուլիսի 22, 1965), առավել հայտնի Շոն Մայքլզ (Shawn Michaels)[1] ռինգային անվամբ, ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) և հեռուստահաղորդավար։ Առավել հայտնի է «WWE» կազմակերպությունում (նախկինում՝ «World Wrestling Federation», WWF) ունեցած տարիներից։ «WWF»-ում Մայքլզը հանդես է եկել 1988-1998 թվականներին, այնուհետև ողնաշարային վնասվածքից հետո ստանձնել ոչ մարզական դերեր՝ 1998-2000 թվականներին, և վերջապես կրկին վերադարձել մարզական ելույթներին՝ 2002-2010 թվականներին։ Համարվել է 1990-ականների և 2000-ականների լավագույն տեխնիկական ռեստլերներից մեկը։

Շոն Մայքլզ
Shawn Michaels
Իրական անունՄայքլ Շոն Հիքենբոթոմ
Michael Shawn Hickenbottom
Ռինգային անուն(ներ)Շոն Մայքլզ
Շոն Մայքլզ
(անգլ.՝ Sean Michaels)
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ102 կգ[1]
Հայտարարվող հասակ1,85 մ[1]
Ծննդյան թվականհուլիսի 22, 1965 (58 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Չենդլեր, Արիզոնա, ԱՄՆ
ԱպրելավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Սան Անտոնիո, Տեխաս, ԱՄՆ
ՄարզիչԽոսե Լոթարիո
ԴեբյուտՀոկտեմբերի 16, 1984
Կարիերայի ավարտՄարտի 28, 2010 թ.
ԱմուսինԹերեսա Վուդ (1988–94)
Ռեբեկա Չուրչի (1999-այժմ)
Երեխաներ2
Կայքtheshawnmichaels.com

Եղել է «WWE»-ի առավել հաջող մարզիկներից՝ 1989-2010 թվականներին հինգ անգամ հանդես գալով ընկերության այցեքարտային փեյ-փեր-վյու շոուի՝ Ռեսլմանիայի գլխավոր իրադարձության շրջանակներում։

Մարզական կարիերան սկսել է «National Wrestling Alliance» (1984–1985) համազգային ռեստլինգ ցանցում։ «American Wrestling Association» (AWA) առաջնությունում 1985 թվականին Մարթի Ջենեթիի հետ «Կեսգիշերային ռոքերներ» թիմը ձևավորելուց և AWA թիմային տիտղոսները ձեռք բերելուց հետո թիմակցի հետ միասին տեղափոխվել է «WWF»։ «WWF»-ում Մայքլզը «Ռոքերների» կազմում է մնացել մինչև 1992 թվականը։ Հաջորդ տարվա ընթացքում Մայքլզին հաջողվում է երկու անգամ հավակնել WWF չեմպիոնական տիտղոսին, ինչպես նաև տիրել WWF միջմայրցամաքային տիտղոսին։ Հայտնի է նաև որպես «D-Generation X» սկանդալային խմբավորման հիմնադիր անդամ։

Մարզական կարիերայի ընթացքում 3 անգամ նվաճել է WWF չեմպիոնական տիտղոսը, 1 անգամ՝ աշխարհի ծանրքաշային տիտղոսը, 3 անգամ WWF միջմայրցամաքային տիտղոսը, 1 անգամ WWF Եվրոպայի տիտղոսը և այլն։ Գոտիներից զատ հաղթանակ է տարել 1995 և 1996 թվականների «Թագավորական մարտերում»։

2011 թվականին առաջադրվել է WWE փառքի սրահ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Էջը WWE.com կայքում». World Wrestling Entertainment. Վերցված է 2011 թ․ մարտի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոն Մայքլզ» հոդվածին։