Գրտնակում, նախապատրաստուկի ծավալային դրոշմման պրոցես։ Կատարվում է մեքենայի (կռման գրտնակի) գլանիկներին ամրացված պտտվող դրոշմոցներով (սեկտորներով)։ Նախապատրաստուկը տեղադրում են գրտնակի վրա, երբ գլանիկները գտնվում են ոչ աշխատանքային դիրքում։ Գլանիկները, պտտվելով հակադարձ ուղղությամբ, բռնում են նախապատրաստուկը և ձևափոխում այն։ Գրտնակումը բարձրարտադրողական պրոցես է, թույլ է տալիս ստանալ ճշգրիտ նախապատրաստուկներ՝ մետաղի օգտագործման մեծ գործակցի դեպքում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 237