Գրիգոր Ղազիև
Գրիգոր Նիկիտայի Ղազիև (Ղազիյան) (ապրիլի 1, 1883, Աշան, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ - փետրվարի 17, 1955, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), նավթարդյունահանման բնագավառի գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1947), պրոֆեսոր (1939): Ադրբեջանի ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1945): Ադրբեջանական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1940)։
Գրիգոր Ղազիև | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 1, 1883 Աշան, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ |
Մահացել է | փետրվարի 17, 1955 (71 տարեկան) Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | «Ա. Ի. Մանթաշև և Կ°» նավթարդյունաբերության և առևտրային ընկերություն, Ադրբեջանի պետական նավթային ընկերություն և Արդբեջանի պետական նավթային ակադեմիա |
Գործունեության ոլորտ | նավթարդյունաբերություն |
Ալմա մատեր | Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան (1910) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (1947), պրոֆեսոր (1939) և ակադեմիկոս (1945) |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Էրաստ Ղազիև |
Հիդրոէներգետիկ-հիդրոտեխնիկ Էրաստ Ղազիևի հայրը։
Կենսագրություն խմբագրել
Գրիգոր Ղազիևը ծնվել է 1883 թվականին Աշան գյուղում (այժմ՝ ԼՂՀ Մարտունու շրջան)։ 1910 թվականին ավարտել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկական համալսարանը։ 1910-1920 թվականներին եղել է Կրասիլնիկյանների, Միրզոև եղբայրների, Մանթաշյանների նավթային ընկերությունների (Բաքու) հանքերի տեխնիկական ղեկավար և վարիչ, 1920-1938 թվականներին «Ազնեֆթ»-ի կենտրոնական արդյունագործական վարչության ավագ ճարտարագետ, տնօրենի օգնական, գլխավոր ճարտարագետ։ 1930-1940 թվականներին եղել է Ադրբեջանի նավթարդյունաբերության ակադեմիայի նավթահանքերի ամբիոնի վարիչ, 1941-1955 թվականներին՝ Նավթի ինստիտուտի նավթահանքերի բաժնի ղեկավար[1]։
Աշխատանքները վերաբերում են շերտային շարժընթացների հիդրոմեխանիկայի, շերտերի էներգետիկ աղբյուրների և ռեժիմի, նավթարդյունահանության ինտենսիվացման և նավթակուտակների ներթաքույց պաշարների առավելագույն օգտագործման հարցերին[2][3]։
Պարգևներ, մրցանակներ խմբագրել
- Լենինի շքանշան
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- «Պատվո նշան» շքանշան
Երկեր խմբագրել
- Разработка геолого-технического проекта воздействия на эксплуатируемые пласты в условиях нефтяных месторождений Азербайджанской ССР, Баку, 1954.
- Эксплуатация нефтяных месторождений, Баку, 1955. (համահեղինակ)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Газиев Григорий Никитич - Горная энциклопедия». www.mining-enc.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Газиев Крикор (Григорий) Микиртичьевич (Никитич) - профессор АЗИ - OurBaku». www.ourbaku.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.