Գրիգորի Կասպարյան
Գրիգորի Իսակի Կասպարյան (հոկտեմբերի 11, 1948, Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության[1], «Ազատ Հայրենիք» կուսակցության պատգամավոր[2][3][4]։
Գրիգորի Կասպարյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 11, 1948 (75 տարեկան) |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կենսագրություն խմբագրել
Գրիգորի Կասպարյանը ծնվել է 1948 թվականի հոկտեմբերի 11-ին, Ստեփանակերտ քաղաքում։ 1966 թվականին ավարտել է Ստեփանակերտի համար 4-րդ միջնակարգ դպրոցը։ 1966 թվականին եղել է Երևանի մարդատար ավտոմեքենաների վերանորոգման գործարանի փականագործ-թիթեղագործ։ 1967 թվականին ընդունվել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը, որն ավարտել է 1972 թվականին՝ ստանալով անասնաբույծի մասնագիտություն։ Նույն թվականին տեղափոխվել և աշխատանքի է ընդունվել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Լենինի անվան գինեգործական խորհտնտեսությունում՝ որպես գլխավոր անասնաբույծ։ 1972 թվականի օգոստոսին եղել է Ստեփանակերտի միջկոլտնտեսային բտման միավորման տեղամասային բրիգադիր։
1972 թվականի դեկտեմբերից մինչև 1973 թվականի նոյեմբերը ծառայել է ԽՍՀՄ Զինված Ուժերում;
1974 թվականին եղել է Արցախի մարզսպառընկերության մթերումների վարչության ավագ ապրանքագետ։ Նույն թվականի օգոստոսին աշխատանքի է ընդունվել Ստեփանակերտի կոմպլեքս զոնալ փորձակայանում՝ որպես կրտսեր գիտաշխատող։ 1976 թվականին ընդունվել է Համամիութենական անասնաբուծական ինստիտուտի ասպիրանտուրան, իսկ հուլիսին տեղափոխվել նույն ասպիրանտուրայի հեռակա բաժինը և ընդունվել Ստեփանակերտի կոմպլեքս զոնալ փորձակայանի անասնաբուծության բաժին՝ որպես ավագ գիտաշխատող։
1985 թվականի մարտին պաշտպանել է դիսերտացիա և ստացել բիոլոգիական գիտությունների թեկնածուի աստիճան։
1986-1994 թվականներին եղել է Արցախի Հանրապետության պետական տոհմային միավորման տնօրեն, իսկ 1994 թվականի օգոստոսից-հոկտեմբերը՝ «Ղարաբաղ» գիտաարտադրական միավորման գլխավոր տնօրեն։ 1994-1996 թվականներին եղել է Արցախի գյուղատնտեսության և պարենամթերքի նախարար։
1997-2001 թվականներին եղել է «Հայ հացահատիկ» ձեռնարկության տնօրեն, իսկ 2001-2007 թվականներին՝ «Սելեկցիոն կենտրոն» ՍՊԸ-ի տնօրեն։
2007-2010 թվականներին եղել է Արցախի գյուղատնտեսության նախարարի տեղակալ[5], իսկ 2010-2014 թվականներին՝ Արցախի գյուղատնտեսության նախարարության «Տոհմային կայան» ՓԲԸ-ի տնօրեն։
2014-2015 թվականներին եղել է գյուղատնտեսության նախարարի խորհրդական։
2015 թվականի մայիսի 3-ի խորհդարանական ընտրություններում ընտրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր «Ազատ հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակով[6][7][8]։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի անդամ է։
Ամուսնացած է, ունի երկու դուստր։
Պարգևներ խմբագրել
- «Երախտագիտություն» մեդալ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Աշոտ Ղուլյանը հաստատել է ԼՂՀ ԱԺ բարեկամության խմբերի կազմերը». artsakhpress.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Կասպարյան Գրիգորի Իսակի». www.nankr.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Հաստատվել է ԼՂՀ ԱԺ բարեկամության խմբերի կազմերը - BlogNews.am». blognews.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Հայտնի է ԼՂՀ ԱԺ նորընտիր կազմը». armedia.am. 2023 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Լեռնային Ղարաբաղում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները». news.am. 2023 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Նորընտիր Ազգային ժողովի պատգամավորները գրացվել են և վկայականներ ստացել | ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «ԼՂՀ նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանը հրավիրվել է մայիսի 21-ին». www.lragir.am. 20.08.2023. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «2015ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԸՆՏՐՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ» (PDF). cecnkr.am. 20.08.2023. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 20-ին.