Գրիգորի Բաղդասարով
Գրիգորի Նիկոլայի Բաղդասարով (փետրվարի 16, 1929[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), անասնաբույժ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր (1976)։ ՀԳԳԱ թղթակից անդամ (1999)։ ՀԳԱ վաստակավոր պրոֆեսոր (2002)։ Վրաստանի պետական անասնաբուծ-անասնաբուժական համալսարանի պատվավոր պրոֆեսոր (2002)։
Գրիգորի Բաղդասարով | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 16, 1929[1] (95 տարեկան) |
Ծննդավայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1952) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1974) |
Մասնագիտություն | անասնաբույժ |
Աշխատավայր | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ |
Կենսագրություն խմբագրել
Գրիգորի Բաղդասարովը ծնվել է 1929 թվականի փետրվարի 16-ին, Թիֆլիս քաղաքում։ 1952 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1952 թվականից աշխատել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում, 1974-1985 թվականներին՝ Զոո-ճարտարագիտության ֆակուլտետի դեկան, 1985-1989 թվականներին՝ ՀԽՍՀ Ագրոարդի վարչության բարձրագույն դպրոցի պրոռեկտոր, 1993-1997 թվականներին՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի մանր անասնաբուծության ամբիոնի վարիչ։
Աշխատանքները վերաբերում են ՀՀ-ում խառնացեղ ոչխարաբուծության զարգացման խնդիրներին[2]։
Անդամակցություն խմբագրել
- Հայաստանի գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1999)։
Պարգևներ խմբագրել
- Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի վաստակավոր պրոֆեսոր (2002)
- Վրաստանի պետական անասնաբուծ-անասնաբուժական համալսարանի պատվավոր պրոֆեսոր (2002)։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=146
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգորի Բաղդասարով» հոդվածին։ |