Գրամոֆոնների և հնչյունագրերի թանգարան

Գրամոֆոնների և հնչյունագրերի թանգարան (ռուս.՝ Музей граммофонов и фонографов), մասնավոր թանգարան է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում։ Հիմնադրվել է 1997 թվականի ապրիլի 14-ին կրկեսի դերասան, ծաղրածու և վարժեցնող Վլադիմիր Դերյաբկինի կողմից։

Գրամոֆոնների և հնչյունագրերի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍանկտ Պետերբուրգ
Հիմնադրվել էապրիլի 14, 1997
Կայքgrammofonspb.ru/index.php/o-muzee/istoriya
Քարտեզ
Քարտեզ

Ցուցադրություն խմբագրել

Շրջելով Ռուսաստանի քաղաքներում և արտերկրում՝ թանգարանը ստեղծողը հավաքել է ռուսական և արտասահմանյան հայտնի ապրանքանիշերի հնչյունագրերի, գրամոֆոնների և պատեֆոնների մեծ հավաքածու։ Դրանց թվում են «Բուրխարդը», «Ռեբիկովը», «Ցիմերմանը»։ Ներկայում հավաքածուն ունի ավելի քան երեք հարյուր եզակի ցուցանմուշ, որոնք կապված են 19-րդ դարի երկրորդ կեսի - 20-րդ դարի սկզբի ձայնագրության և հարակից կենցաղային իրերի զարգացման հետ։ Ցուցանմուշների մեծ մասը վերականգնվել է և գտնվում է աշխատանքային վիճակում։ Երաժշտական սարքերի տերերի թվում են եղել այնպիսի լեգենդար մարդիկ, ինչպիսիք են երգիչ Ֆեոդոր Շալյապինը, ռեժիսոր Կոնստանտին Ստանիսլավսկին, երգչուհի Նադեժդա Պլևիցկայան, օպերային երգիչ Իվան Երշովը։ Թանգարանում կարելի է տեսնել ամենահազվագյուտ հնագույն ցուցանմուշներ Ամերիկայից, Ֆրանսիայից, Գերմանիայից և Ռուսաստանի տարբեր քաղաքներից[1]։

Որպես հավելում թանգարանում ցուցադրվում են երգեհոնիկներ և երաժշտական արկղիկեր։ Ինքնաեռների ոչ մեծ հավաքածուն գտնվում է թանգարանի առանձին ցուցասրահում[1]։

Շենք խմբագրել

Թանգարանը գտնվում է Սանկտ Պետերբուրգի հինավուրց եկամտաբեր տանը, որտեղ ապրել են անվանի մարդիկ։ Գտնվում է այն տնից ոչ հեռու, որտեղ ապրել է երգիչ Ֆեոդոր Շալյապինը[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Музей граммофонов и фонографов». www.museum.ru. Վերցված է 2021 թ․ մայիսի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել