Գվիլիմ Լի
Գվիլիմ Լի (անգլ. Gwilym Lee, նոյեմբերի 24, 1983[1], Բրիստոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), վալիական ծագմամբ անգլիացի դերասան։ Առավել հայտնի է Բրայան Մեյի դերով՝ Queen խմբի մասին պատմող՝ «Բոհեմական ռապսոդիա» կենսագրական ֆիլմում։
Գվիլիմ Լի | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 24, 1983[1] (40 տարեկան) |
Ծննդավայր | Բրիստոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Քարդիֆի համալսարան |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն խմբագրել
Գվիլիմը ծնվել է 1983 թվականի նոյեմբերի 24-ին՝ Բրիստոլում։ Նրա ծնողները՝ Թոմը և Սեյվենը ծագումով վալիացիներ են։ Նա ունի երկու ավագ եղբայր՝ Հերայնտը և Օուենը, ինչպես նաև ավագ քույր՝ Ռիաննոնը։ Երբ նա փոքր էր, նրա ընտանիքը տեղափոխվում է Սաթոն-Քոլդֆիլդ, Բիրմինգհեմ[2], որտեղ էլ նա անցկացնում է իր ամբողջ մանկությունը[3][4]։ Գվիլիմը՝ Քարդիֆի համալսարանում գրականություն էր ուսումնասիրում, ինչպես նաև դրամատիկական արվեստ՝ Գիլդհոլական երգի և թատրոնի դպրոցում, որտեղ 2008 թվականին ստացել է Գիլդհոլական ոսկե մեդալ[2]։ Ներկա պահին ապրում է Լոնդոնում։
Կարիերա խմբագրել
1997 թվականին նա սկսում է իր կարիերան, երբ լինելով դեռահաս՝ միանում է դրամատիկական ակումբին։ Շուտով նա նկարահանվում է մանկական գրքերի («Կենդանիների տապանը») հեռուստատեսային ադապտացիաներում և աշխատում է «Ռիչարդ III» ներկայացման վրա՝ Շեքսպիրական Թագավորական Ընկերության հետ։ Ավելի ուշ, Գվիլիմը սկսեց երկրորդական դերեր ստանալ այնպիսի սերիալներում, ինչպիսիք են՝ «Զուտ անգլիական սպանություններ»-ը (անգլ. Midsomer Murders), «Ashes to Ashes»-ը, «Աշխատակցուհիները» և «Մոնրո»-ն։ Մի ժամանակ նա նույնիսկ մասնակցում էր ռադիոբեմադրություններին՝ «The Emerald Tiger», «The Silver Turk», «The Cruel Sea»: Ռեժիսոր Ֆ. Հ. ֆոն Դոններսմարկի՝ «Զբոսաշրջիկը» (2010) ֆիլմում կատարել է ոչ մեծ՝ հսկողական ծառայության տեխնիկական աշխատակցի դերը։
2012 թվականին նա մասնակցել է «Խոստումը» թատերական բեմադրությանը (Ալեքսեյ Արբուզովի՝ «Իմ խեղճ Մարատ» պիեսի հիման վրա)[5]։ 2013 թվականի Սուրբ ծննդից Գվիլիմը սկսել է նկարահանվել «Մաքուր անգլիական սպանություն» սերիալում՝ սերժանտ Չարլի Նելսոնի դերում։ Նրա մասնակցությամբ նկարահանվել է 15 սերիա։
2018 թվականի նոյեմբերի 1-ին թողարկվել է «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմը, որտեղ Գվիլիմը կատարում է ամբողջ աշխարհում հայտնի Queen խմբի կիթառահարի՝ Բրայան Մեյի դերը[6]։
Ֆիլմագրություն խմբագրել
Ֆիլմ խմբագրել
Տարեթիվ | Անվանում | Դեր |
---|---|---|
2008 | The Escort | |
2010 | The Tourist | Տեխնիկական աշխատակից |
2011 | Isle of Dogs | Դ. Ս. Բլոկ |
2018 | The Last Witness | Ջոն Անդերվուդ |
2018 | Bohemian Rhapsody | Բրայան Մեյ |
2019 | Top End Wedding | Նեդ |
Հեռուստատեսություն խմբագրել
Տարեթիվ | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
1997–1998 | Animal Ark | Ջեյմս Հունտեր | 13 սերիա |
2008 | Mutual Friends | Երիտասարդ տղամարդ | |
2009 | Lewis | Թերի Բեինբրիջ | Սերիա։ "The Quality of Mercy" |
2009 | Waterloo Road | Սթիվեն | |
2009 | Ashes to Ashes | Երիտասարդ Սամերս | |
2010 | Doctors | Անատոլի Կարփսկի | Սերիա։ "Idle Hands" |
2011 | Land Girls | Հենրի Ջեյմսոն | 5 սերիա |
2012 | Henry V | Ուիլիամա | Հեռուստասերիալ |
2012 | Fresh Meat | Ջիլս | |
2012 | Monroe | Ալեքս Շոլֆայլդ | |
2012 | Restless | Շոն Գիլմարտին | Մինի–սերիալ |
2013–2016 | Midsomer Murders | Սերժանտ Չարլի Նելսոն | 15 սերիա |
2015 | A Song for Jenny | Ջեյմս | Հեռուստաֆիլմ |
2017 | Jamestown | Սամուել Քաստել | 8 սերիա |
2019 | The Great | Սերիա։ "Pilot" |
Թատրոն խմբագրել
Տարեթիվ | Անվանում | Դեր |
---|---|---|
2011 | King Lear | Էդգար |
Տեսախաղեր խմբագրել
Տարեթիվ | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2013 | Cloud Chamber | Թոմ | |
2015 | Dragon Quest Heroes: The World Tree's Woe and the Blight Below | Psaro the Manslayer | Անգլերեն ձայն |
2015 | Final Fantasy XIV: Heavensward | Սիդ | Անգլերեն ձայն |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 McCrum, Kirstie (2013 թ․ դեկտեմբերի 14). «Actor Gwilym's got murder in mind at Midsomer». walesonline. Վերցված է 2019 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Lee, Gwilym (2016 թ․ փետրվարի 17). «Two contrasting birthday cards from family and friends illustrating the difficulty of growing up Welsh in England...pic.twitter.com/sHsNKywJZG». @Gwilymlee (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Lee, Gwilym (2018 թ․ հուլիսի 7). «Apparently, it's coming home. (I know I'm Welsh - but just for this one day.....) #itscominghome #worldcup https://www.instagram.com/p/Bk7m5XxgXbL/?utm_source=ig_twitter_share&igshid=1d9m3t3qv130q …». @Gwilymlee (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 13-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ Desk, BWW News. «Photo Flash: First Look at Max Bennett, Gwilym Lee and More in Donmar Warehouse's THE PROMISE». BroadwayWorld.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Busch, Anita; Busch, Anita (2017 թ․ օգոստոսի 21). «Queen Pic 'Bohemian Rhapsody' Finds Bandmates In Ben Hardy, Gwilym Lee & Joe Mazzello». Deadline (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 13-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գվիլիմ Լի» հոդվածին։ |