Գուրգեն Շաքարյան

հայ խորհրդային անասնաբույժ-մանրէաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Շաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գուրգեն Անդրեասի Շաքարյան (նոյեմբերի 7, 1908(1908-11-07)[1], Բաքու, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 2, 1990(1990-02-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային անասնաբույժ-մանրէաբան։ Անասնաբուժական գիտությունների դոկտոր (1946), պրոֆեսոր (1946), ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1965)։

Գուրգեն Շաքարյան
Ծնվել էնոյեմբերի 7, 1908(1908-11-07)[1]
Բաքու, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էփետրվարի 2, 1990(1990-02-02) (81 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունանասնաբույժ և մանրէաբան
Հաստատություն(ներ)Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ[1]
Ալմա մատերԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1932)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանանասնաբուժական գիտությունների դոկտոր[1] (1946)
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան «Պատվո նշան» շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Ամուսին(ներ)Լյուդմիլա Դանիելյան

Կենսագրություն խմբագրել

1932 թվականին ավարտել է Անդրկովկասի անասնաբուժական (այժմ՝ Երևանի անասնարածական-անասնաբուժական) համալսարանը։ 1934 թվականից աշխատում է նույն ինստիտուտում։ 1938 թվականից մանրէաբանության և վիրուսոլոգիայի ամբիոնի վարիչն է, միաժամանակ, 1942-1955 թվականներին՝ տնօրեն։ 1941-1942 թվականներին եղել է Հայկական անասնաբուժության ԴՀԻ-ի տնօրեն։

Գիտական աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսական կենդանիների մի շարք վարակիչ հիվանդությունների, անտիբիոտիկների ազդեցության, իմունիտետի և այլ խնդիրներին։ ԽՍՀՄ-ում առաջինն է նկարագրել ոչխարների վարակիչ ինկտինան, Անդրկովկասում՝ խոշոր եղջերավորների լեպտոսպիրոզը, ՀԽՍՀ-ում՝ ոչխարների ստաֆիլակոկային հիվանդությունները։ Կարևոր են նաև բրուցելոզի պատճառագիտության, էպիզոստոլոգիայի, բուժման և կանխարգելման, թեյի սնկի մշակույթի, իմունիտետի վրա անտիբիոտիկների ազդեցության հարցերին նվիրված աշխատանքները։ Պարգևատրվել է «Պատվո նշան» 2 շքանշանով և մեդալներով։ ԽՄԿԿ անդամ 1941 թվականից։

Երկեր խմբագրել

  • Թեյի սնկի կուլտուրան և նրա կիրառումը անասնապահության մեջ, Երևան, 1959 (համահեղինակ)։
  • Անտիբիոտիկներիօգտագործումը անասնապահության մեջ , Երևան, 1961 (համահեղինակ)։
  • Միկրոօրգանիղմների դերը անասնապահության մեջ, Երևան, 1964։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 473.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Շաքարյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 473