Գուրգեն Մահարու անվան 176 հիմնական դպրոց

Երևանի դպրոց

Երևանի Գուրգեն Մահարու անվան 176 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1980 թվականին։ Դպրոցը ունի երկու մարզադահլիճ, հանդիսությունների դահլիճ, ճաշարան, համակարգչային դասարան, հարուստ գրադարան։

Գուրգեն Մահարու անվան 176 հիմնական դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1980
Անվանված էԳուրգեն Մահարի
ՏնօրենՄարիամ Խաչատրյան
Աշակերտներ1075
Դասարաններ1-9
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
Հասցեք. Երևան, Հ/Ա Ա-1 փող., Հովնաթան 33

Անվանի շրջանավարտներ խմբագրել

Դպրոցի անվանի շրջանավարտներն են՝ շախմատի Եվրոպայի չեմպիոններ, գրոսմաստյերներ՝ Էլինա Դանիելյանը, Նելլի Աղինյանը, ֆիզիկոս Արթուր Դարիբալթյանը, միջազգային հայտնի լրագրող Վլադիմիր Լենսկին, երգչուհիներ՝ Զարուհի Բաբայանը, Լիանա Ալավերդյանը, Արցախյան հերոսներ՝ Արտաշես Քարամյանը, Սադո Նիկոլայը։

Փառատոններ խմբագրել

  • Դպրոցը մասնակցել է մի շարք փառատոնների, կոնֆերանսների, Վրաստանում կազմակերպված "Мир за Мир" կոնֆերանսին։
  • Դպրոցը Մասնակցել է Հայրենական Մեծ Պատերազմի հաղթանակի 65-ամյակին նվիրված փառատոնին և ստացել դիպլոմ՝ «Հերոս քաղաք» խորագրով՝ հանրապետական դպրոցական փառատոնին մասնակցելու համար։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Գուրգեն Մահարու անվան 176 հիմնական դպրոցը Մալաթիա-Սեբաստիա համայնքի միակ ռուսալեզու դասարաններով դպրոցն է։
  • 1997 թվականից դպրոց ընդգրկված է «Յունեսկո»-ի կազմում։
  • 2014 թվականի սեպտեմբերի 10-ին Հայաստանում Լիտվայի դեսպանատունը, դեսպան Էրիկաս Պետրիկասի նախաձեռնությամբ, անցկացրեց անվտանգ երթևեկությանը նվիրված միջոցառում-դասընթացը, որի նպատակն էր դպրոցի աշակերտներին ծանոթացնել անվտանգ երթևեկության կանոններին։

Արտաքին հղումներ խմբագրել