Զարուհի Բաբայան

երգչուհի
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։

Զարուհի Հայկարամի Բաբայան (դեկտեմբերի 27, 1975(1975-12-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ (2014

Զարուհի Բաբայան
Ի ծնե անունԶարուհի Բաբայան
Ծնվել էդեկտեմբերի 27, 1975(1975-12-27) (48 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Ժանրերփոփ, ջազ
ՄասնագիտությունԵրգչուհի
Գործիքներվոկալ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Պարգևներ
Հայաստանի վաստակավոր արտիստ
Կայքzaruhibabayan.com

Կենսագրություն խմբագրել

Զարուհի Բաբայանը ծնվել է 1975 թվականին Երևանում։ Երգարվեստի ճանապարհը սկսել է 1987 թվականին Հ. Իգիթյանի Գեղագիտական կենտրոնի ջազ-փոփ երգչախմբում, որի կազմում իբրև մենակատար մասնակցել է բազմաթիվ մրցույթ-փառատոների և արժանացել մրցանակների։ 1992-1997 թվականներին սովորել և ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան Պետական Մանկավարժական համալսարանի կենսաբանական ֆակուլտետը։ 2000-2003 թվականներին սովորել և ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ջազային ֆակուլտետը։ 1993 թվականից աշխատել է Հայաստանի Երգի պետական թատրոնում որպես մեներգչուհի։ 1994 թվականից աշխատանքը համատեղել է գեղագիտական կենտրոնի «Վաղորդյան կաթիլներ» և «Ջեզլ» մանկապատանեկան էստրադային խմբերի խմբավարի աշխատանքի հետ։ 1995 թվականին ունեցել է մենահամերգներ Երգի Պետական թատրոնում և հյուրախաղերով ելույթ է ունեցել ԱՄՆ-ում, Անգլիայում, Ռուսաստանում և Հայաստանի բոլոր մարզերում։ 2000 թվականին «Սայաթ-Նովա» մրցույթին լիրիկական ժանրում արժանացել է առաջին մրցանակի։ 2001 թվականին «Կռունկ» փառատոնին «Շալախո» երգի համար արժանացել է «լավագույն ժողովրդական մշակում» մրցանակի։ 2001 թվականին թողարկել է իր առաջին ձայնասկավառակը «Ճանապարհ դեպի», որը ներառում է ժողովրդական և էստրադային երգեր։ 2002 թվականին «American Music Awards»-ում ճանաչվել է տարվա լավագույն երգչուհի։ Նույն թվականին «Ճանապարհ դեպի» ձայնասկավառակը ճանաչվել է լավագույնը փոփ-ֆոլկ անվանակարգում։ 2003 թվականից ունեցել է մենահամերգներ Լիբանանում, Գերմանիայում, Անգլիայում։ 2004 թվականին «Պարում են ասղերը» միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի։ 2005 թվականին ԱՄՆ-ում մասնակցել է «Հայուհիներ» նախագծում, որտեղ ամբողջությամբ հնչել են հին ժողովրդական սիրված երգեր։ 2005 թվականին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում Պետական ջազ նվագախմբի և Սոֆի Դևոյանի «Պարի և հոգու» թատրոնի մասնակցությամբ տեղի է ունեցել առաջին մեծ մենահամերգը։ 2006 թվականին թողարկվել է «Հին ու Նոր» թվով 2 ձայնասկավառակը և DVD տարբերակը։ 2009 թվականին հիմնել է երգի ստուդիա, որտեղ սովորում են 5-12 տարեկան երեխաներ։ 2011 թվականին Հայաստանի Անկախության 20–ամյակին նվիրված համերգներով ելույթ է ունեցել Հայաստանում, Ռուսաստանում և ԱՄԷ-ում։ 2012 թվականին լույս է տեսել նրա թվով 3 ձայնասկավառակը «Սիրելիս» անվանումով։

2012 թվականի սեպտեմբեր ամսից իրականացնում է «Զարուհի Բաբայանը բանակի կողքին» բարեգործական նախագիծը ՀՀ ՊՆ և ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի աջակցությամբ։ Նախագծի շրջանակներում նկարահանվել է տեսահոլովակ Ռոբերտ Աբրահամյանի «Գովք Ֆիդայուն» երգի հիման վրա, որը նվիրված է Հայոց Բանակի կազմավորման տարեդարձին։ Հոկտեմբեր ամսից նախագծի շրջանակներում համերգային ծրագրերով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ / Զինված ուժեր/ և ՊԲ /Պաշտպանության բանակ/ զորամասերում։ Համերգարշավը եզրափակվել է Երևան քաղաքում մեծ գալահամերգով։

2012 թվականին Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար՝ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի կողմից Զարուհի Բաբայանը պարգևատրվել է Պաշտպանության Բանակի հուշամեդալով։ 2013 թվականից հանդիսանում է ՄԱԿ-ի փախստականների գործակալության ազգային հետևորդ։

Մրցանակներ, պարգևներ խմբագրել

  • 2000 «Սայաթ-Նովա» մրցույթի լիրիկական ժանրի 1-ին մրցանակ
  • 2001 «Կռունկ» փառատոնում «Շալախո» երգի համար «Լավագույն ժողովրդական մշակում» մրցանակ
  • 2002 Լոս Անջելեսի հայկական երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն երգչուհի» մրցանակ
  • 2002 Լոս Անջելեսի հայկական երաժշտական մրցանակաբաշխության «Ճանապարհ դեպի» ձայնասկավառակի համար «Լավագույնը փոփ-ֆոլկ» մրցանակ
  • 2009 «Պարում են աստղերը» միջազգային մրցույթի 1-ին մրցանակ
  • 2014 ՀՀ վաստակավոր արտիստ[1]

Ձայնասկավառակներ խմբագրել

  • Ճանապարհ դեպի (2001)
  • Old & New (2006)
  • Սիրելիս (2016)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել