Գուրգեն Ավետիսյան (անասնաբույծ)

Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գուրգեն Բաղդասարի Ավետիսյան (ծնվել է 1935 թվականի դեկտեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում), անասնաբույծ-սերումնաբան։

Գուրգեն Ավետիսյան

Գործունեություն խմբագրել

Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (2009)։ Ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը (1957)։ 1957–1961 թվականներին աշխատել է Մարտունիի (այժմ՝ Գեղարքունիքի մարզում) տոհմաբուծարանում՝ որպես անասնաբույծ-սերումնաբան, 1962–1965 թվականներին՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի գյուղատնտեսական կենդանիների բուծման և ծագումնաբանության ամբիոնի դասախոս, 1965–1987 թվականներին Հայաստանի Ազգային Ագրարային Գիտահետազոտական Ինստիտուտի (1987 թվականից՝ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն) առաջատար մասնագետ։

Գուրգեն Ավետիսյանը հայկական կիսակոպտաբուրդ ոչխարի ցեղի Մարտունիի ներցեղային տիպի հեղինակներից է։ Աշխատանքները վերաբերում են ոչխարների տեղական ցեղերի բարելավման հարցերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։