Գործունեության արդյունքների վերլուծություն

Հոգեդիագնոստիկայում կիրառվող տվյալների ստացման մեթոդ է, որը հնարավորություն է տալիս մարդու գործունեության արդյունքի՝ փաստաթղթային ու նյութական աղբյուրների որակական և քանակական վերլուծություն իրականացնել։ Հանդիպում է նաև մեթոդի «պրաքսիմետրիկ», «արխիվային ուսումնասիրման» կամ «արխիվային մեթոդ» անվանումները։ Սրանք առավել տարածված են անգլալեզու գրականության մեջ։

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Պրաքսիմետրի մեթոդը հաճախ կիրառվում է այն վարկածների ստուգման համար, որոնք ստացվել են առավել վաղ հավաքված տեղեկատվությունից կամ մտնում են ընդհանուր տվյալների բազա։ Հաճախ այն կիրառվում է խոշոր հետազոտական պրոեկտներում, որպես օժանդակ մեթոդ։ Առավել լայն կիրառում է ստացել հետևյալ հոգեբանական ոլորտներում՝

Օրինակ ստեղծագործության հոգեբանության համար այս մեթոդը հիմնաքարային է, իսկ կլինիկական հոգեբանությունում այն կիրառվում է հիվանդների գրած տեքստերի կամ նկարների վերլուծության համար։ Նեյրոհոգեբանության ոլորտում ներկայացուցչական օրինակ է Ա․ Ռ․ Լուրիայի հետազոտությունը, որ հիմնված էր ձախ կիսագնդի ախտահարում ունեցող մարդու օրագրային գրառումների և նկարների մեկնաբանման և նկարագրման վրա։ Այս հետազոտության արդյունքները նա ամփոփել է «Կորած և վերադարձված աշխարհ» աշխատության մեջ։ Տվյալ մեթոդի նշանակալիությունը երևում է նամանավանդ այն դեպքերում, երբ հոգեբանները ստուգում են առաջադրված հիպոթեզները, բայց կառավարել փոփոխականներն անկարող են[1]։

Առավելություններ և թերություններ խմբագրել

Արխիվային հետազոտությունների առավելություններ խմբագրել

Արխիվային հետազոտությունների թերություններ խմբագրել

  • Առկա տվյալներում կարևոր ինֆորմացիան կարող է բացակայել կամ ռեպրեզենտատիվ չլինել։
  • Տեղեկությունների հավաքագրման ժամանակ հեշտ է սխալվել և ընտրել հենց այն տեղեկությունները, որոնք հաստատում են առաջադրված վարկածը։
  • Երբ տեղեկատվությունը հավելուրդային է, այսինքն շատ, հնարավոր է այն մեկնաբանել որոշակի սպասումների պրիզմայի միջով[2]։

Պրաքսիմետրիկ մեթոդների տարատեսակներ խմբագրել

Կենսագրական մեթոդ խմբագրել

Կենսագրական մեթոդի շրջանակներում ուսումնասիրվում է անհատի կամ խումբ մարդկանց կյանքի ընթացքը։ Կիրառվում է անձի, ստեղծագործության հոգեբանությունում և հոգեբանության պատմությունում։

Կոնտենտ վերլուծության մեթոդ խմբագրել

Հետազոտողի սուբյեկտիվության գործոնը հաղթահարելու, կոնկրետ տեղեկատվության դուրսբերման և ճշգրիտ մեկնաբանման համար մշակվել է կոնտենտ վերլուծության, բառացի՝ բովանդակային վերլուծության մեթոդը։ Կիրառելի է դարձել 20-րդ դարի 20-ական թվականներից սկսած և գործունեության արդյունքի վերլուծության տարատեսակներից քիչ թե շատ ստանդարտացվածն է համարվում։ Կոնտենտ վերլուծության միջոցով հետազոտողի վարկածի հիման վրա փաստաթղթային տվյալներում առանձնացվում են ինֆորմացիայի միավորներ և հաշվվում է դրանց հանդիպման հաճախականությունը։ Այսպես օրինակ 20-ական թվականներին Ն․Ա․ Ռիբնիկովը իր աշակերտների՝ իրենց կյանքի դրական կամ բացասական գնահատմանը և դրա սեռատարիքային կապվածությանը հետևում էր վերլուծելով նրանց շարադրությունները։ 80-ական թվականներին Ն․Ն․ Լեպեխնինին և Չ․Ա․ Շակեևան նույն կերպ ուսումնասիրում էին արևմտյան և ռուսական ֆիլմերում դաժանության և ագրեսիվության աստիճանները։ Կոնտենտ-վերլուծության ստանդարտ միավորներ են համարվում բառը, նախադասությունը, դատողությունը կամ միտքը, ամբողջական հաղորդագրությունը, հեղինակը և այլն։

Այսպիսով կոնտենտ վերլուծության հիմնական ընթացակարգը կապված է երկու տեսակ միավորների աշխատանքի հետ՝ որակական-իմաստային և քանակական-հաշվելի։ Կոնտենտ վերլուծությունը հենց որակական-իմաստային միավորների դուրսբերման ու արձանագրման դժվարությունն ունի, որին կարող է տիրապետել կոմպետենտ մասնագետը։ Քանի որ վերլուծության այս տեսակը հիմնված է բովանդակության վրա, նպատակահարմար է այն կիրառել, երբ կա վերլուծության համար բավականաչափ նյութ։ Բովանդակային վերլուծության զարգացման նոր էտապը կապված է դրա՝ համակարգչային ծրագրերով իրականացման հետ, որ լայն տարածում է գտել ԱՄՆ-ում[3]։

Պրոյեկտիվ մեթոդներ խմբագրել

Պրոյեկտիվ մեթոդը համարվում է միջանկյալ հոգեբանական թեստավորման և գործունեության արդյունքի վերլուծության մեթոդների միջև։ Այս մեթոդի կիրառման ժամանակ հետազոտվողին առաջարկում են կատարել որոշակի աշխատանաք(օր․՝ նկարել կամ պատմություն գրել որևէ նկարին համապատասխան), իսկ գործունեության արդյունքները վերլուծվում և նկարագրվում են։ Գործունեության արդյունքի վերլուծության պրոյեկտիվ մեթոդիկաներից են՝

Փաստաթղթային վերլուծություն խմբագրել

Փաստաթղթային վերլուծության նյութեր կարող են լինել՝

Պրաքսիմետրիկ այլ մեթոդներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Дружинин В. Н. Экспериментальная психология. — 2-е изд., доп. — СПб.: Питер, 2002. С. 45—47
  2. Исследование в психологии: методы и планирование / Дж. Гудвин. — 3-е изд. — СПб.: Питер, 2004. С. 444—448
  3. Акимова М.К., Гуревич К.М., Психологическая диагностика 3-е издание. Спб.:Питер, 2008
  4. Պրոյեկտիվ մեթոդիկաների նկարագրություն